Աարոն Էքհարթ
Աարոն Էքհարթ անգլ.՝ Aaron Eckhart | |
---|---|
Աարոն Էքհարթ, 2008 թվական | |
Ծնվել է | մարտի 12, 1968 (56 տարեկան) |
Ծննդավայր | Կուպերտինո, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Կրթություն | Բրիհեմ Յանգի համալսարան, Ուիլյամ Էսպեր Ստուդիա[1], ACS International Schools? և American International School of Sydney? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ամերիկացի |
Կրոն | Մորմոն |
Այլ անուն(ներ) | Աարոն Էդվարդ Էքհարթ |
Մասնագիտություն | Դերասան |
Ակտիվ շրջան | 1992 - այժմ |
Պարգևներ և մրցանակներ | |
Աարոն Էքհարթ՝ Վիքիպահեստ | |
Աարոն Էդվարդ Էքհարթ (անգլ.՝ Aaron Eckhart, մարտի 12, 1968[2], Կուպերտինո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, «Ոսկե Գլոբուս» մրցանակի նոմինանտ։ Ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական դերերի դերակատար տարբեր տեսակի ֆիլմերում և մի շարք մրցանակների դափնեկիր Նիլ Բուտի «Տղամարդկանց ընկերակցությունում» («In the Company of Men», 1997 թվական) անկախ կինոնկարում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էքհարթը ծնվել է Կուպերտինոյում, Կալիֆորնիայի նահանգ, բանաստեղծուհու և մանկական գրող Մերի Մ. (Լոուրենս) Էքհարթի և լրատվական տեխնոլոգիաների մասնագետ Ջեյմս Կ. «Սինյորա Ջիմա» Էքհարթի ընտանիքում և հանդիսանում է երեք երեխաներից կրտսերը։ Դաստիարակություն ստացել է «Վերջին օրերի սրբեր»-ը (անգլ.՝ Latter-day Saint) եկեղեցում։ Դեռահաս ժամանակ Աարոնը ապրում էր ընտանիքի հետ սկզբից Անգլիայում, իսկ այնուհետև և Ավստրալիայում, Սիդնեյում։
Դպրոցից հետո նա երեք տարով ուղևորվում է Հավայան կղզիներ, որտեղ զբաղվում է սերֆինգով, իսկ ավելի ուշ ծառայության է անցնում «Վերջին օրերի սրբեր»-ը եկեղեցու Ֆրանսիայի և Շվեյցարիայի ներկայացուցչություններում։ Իր դերասանական կրթությունը Աարոն Էքհարթը ստացել է Բրիհեմ Յանգի համալսարանում, որն ավարտել է 1994 թվականին։ Աարոնը նշանադրված է եղել դերասանուհի Էմիլի Կլայնի հետ, սակայն նրանից բաժանվել է 1998 թվականին։
«Էրին Բրոկովիչ» («Erin Brockovich», 2000 թվական) ֆիլմի նկարահանումների համար նա հատուկ ձեռք է բերել մոտոցիկլետ, որպեսզի սովորի վարել այդ փոխադրամիջոցը։ 2006 թվականին լուրեր են տարածվում Աարոնի ռոմանտիկ կապի մասին ամերիկյան «ՇիԴեյզի» («SHeDAISY») քանթրի խմբի մեներգչուհի Քրիստին Օսբորնի հետ այն բանից հետո, երբ նա նկարահանվել է խմբի «I’m Taking The Wheel» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի մեջ, որտեղ նա տեսահոլովակի ամենավերջում համբուրում է Քրիստինին։
Էքհարթը նաև հանդիսանում է «Վերջին օրերի սրբեր» եկեղեցու անդամ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս ուսանող ժամանակ Աարոն Էքհարթը նկարահանվել է մորմոնական թեմայով «Աստծո ողբ» կինոնկարում։ Նա ներկայացվել է «Ոսկե Գլոբուս» մրցանակի Լիամետրաժ խաղարկային կատակերգական ֆիլմի լավագույն դերասան անվանակարգում «Այստեղ ծխում են» («Thank You for Smoking») կինոնկարում իր դերակատարման համար։ Աարոն Էքհարթը կատարում է շրջանային դատախազ Հարվի Դենտի դերը, հայտնի նաև որպես Հարվի Երկերեսանի, Քրիստոֆեր Նոլանի Բեթմենի մասին եռագրության երկրորդ մասում, որը էկրանին հայտնվել է 2008 թվականին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1992 | Կրկնակի չեն դատում | Double Jeopardy | Դուեյն |
1993 | Նորածինների ծեծը | Slaughter of the Innocents | Քեն Ռեյնոլդս |
1996 | Օտարները ընտանիքում | Aliens in the Family | |
1997 | Տղամարդկանց ընկերակցությունում | In the Company of Men | Չեդ |
1998 | Քո ընկերներն ու հարևանները | Your Friends & Neighbors | Բարրի |
1998 | Արյունոտ հինգշաբթի | Thursday | Նիկ |
1999 | Մոլլի | Molly | Բակ Մակկեյ |
1999 | Ամեն կիրակի | Any Given Sunday | Նիկ Կրոզյե |
2000 | Էրին Բրոկովիչ | Erin Brockovich | Ջորջ |
2000 | Քույր Բեթին | Nurse Betty | Դեյլ Սայմուր |
2000 | Անկում | Tumble | տղամարդ |
2001 | Խոստում | The Pledge | Ստեն Կրոլակ |
2002 | Մոլագարություն | Possession | Ռոլանդ Միչել |
2003 | Երկնային գունդ | The Core | Ջոշուա Կիյզ |
2003 | Վերջին միսիան | The Missing | Բրեյկ Բոլդուին |
2003 | Հատուցման ժամը | Paycheck | Ջեյմս Ռետրիկ |
2004 | Մարդասպանների որսորդ | Suspect Zero | Թոմաս Մակելվեյ |
2005 | Անհաջողակ | Neverwas | Զակ Ռայլի |
2005 | Արատավոր կապեր | Conversations With Other Women | տղամարդ |
2006 | Այստեղ ծխում են | Thank You for Smoking | Նիկ Նեյլոր |
2006 | Հյուսված մարդը | The Wicker Man | Truck Stop Patron |
2006 | Սև խոլորձ | The Black Dahlia | Լիլանդ «Լի» Բլանչարդ |
2007 | Ոչինչ անձնական | Towelhead (Nothing is Private) | Տրեվիս Վուոզո |
2007 | Բարև, Բիլ | Meet Bill | Բիլ Անդերսոն |
2007 | Կյանքի համը | No Reservations | Նիկ Պալմեր |
2007 | Ինչպես ափի մեջ | Towelhead | Պարոն Վուոզո |
2008 | Մութ ասպետ | The Dark Knight | Հարվի Դենտ/Երկերեսանի |
2009 | Սերը պատահում է | Love Happens | Բյորկ |
2010 | Ճագարի որջ | Rabbit Hole | Հաուի Կորբետ |
2011 | Այլմոլորակային ներխուժում։ Ճակատամարտ Լոս Անջելեսի համար | Battle: Los Angeles | Սերժանտ Նանտս |
2011 | Ռոմային օրագիր | The Rum Diary | Սանդերսոն |
2012 | Էքսպատ | The Expatriate | Բեն Լոգան |
2013 | Օլիմպի անկումը | Olympus Has Fallen | ԱՄՆ-ի նախագահ Բենջամին Էշեր |
2014 | Ես Ֆրանկենշտեյնն եմ | I, Frankenstein | Ադամ Ֆրանկենշտեյն |
2015 | Իմ ամբողջ Ամերիկան | My All American | Դարել Ռոյալ |
2015 | Արյունաքամ լինել դրա համար | Bleed for This | Կևին Ռունի |
2015 | Ինկարնատ | Incarnate | |
2016 | Լոնդոնի անկումը | London Has Fallen | ԱՄՆ-ի նախագահ Բենջամին Էշեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Notable Alumni — William Esper Studio.
- ↑ filmportal.de — 2005.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աարոն Էքհարթ» հոդվածին։ |
|