Jump to content

ԱՄՆ-ի զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ-ի զինանշան
Միացյալ Նահանգների Մեծ կնիքի դիմերեսը և դարձերեսը
Մանրամասնություններ
ԿրիչԱՄՆ
Հաստատված1782
ՎահանաբռնիչներԱրծիվ
ՕգտագործումՏարադրամի վրա, խորհրդարանում, պաշտոնական հաստատություններում, անձնագրերի և պաշտոնական փաստաթղթերի վրա

Ամերիկայի Միացյալ Նահանգների զինանշանը կամ Մեծ կնիքն ընդունվել է 1782 թվականին։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինանշանի վրա պատկերված է արծիվ։ Այն ազգային խորհրդանիշ է Միացյալ Նահանգներում։ Մեկ թաթով նա բռնել է 13 նետ, իսկ մյուսով՝ ձիթապտղի ճյուղ՝ խորհրդանշում է, որ Միացյալ Նահանգները «ցանկանում է խաղաղություն, բայց միշտ պատրաստ է պատերազմի»։ Ձիթապտղի ճյուղը ավանդաբար ունի 13 տերև եւ 13 ձիթապտուղ։ Արծվի գլուխը նայում է դեպի ձիթապտղի ճյուղը, ինչը նշանակում է ավելի մեծ նախապատվություն խաղաղության, այլ ոչ թե պատերազմի։ Արծիվն իր կտուցով բռնել է գրություն 13 լատինական տառերով «E pluribus unum», որը նշանակում է «Շատերից–միակը»։ Արծվի գլխավերևում կա 13 աստղեր՝ կապույտ ամպի մեջ։ Աստղերը դասավորված են շարքերով 1-4-3-4-1 հերթականությամբ, որոնք կազմում են վեցանկյուն։ Արծվի կրծքի վրա պատկերված է վահան՝ ԱՄՆ–ի դրոշի գույներով։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինանշանն օգտագործվում է տարադրամի վրա, խորհրդարանում, պաշտոնական հաստատություններում, անձնագրերի և պաշտոնական փաստաթղթերի վրա։