Կոնստանտին Մուրուզի
Կոնստանտին Մուրուզի ռումիներեն՝ Constantin Moruzi | |||
| |||
---|---|---|---|
հոկտեմբերի 12, 1777 - հունիսի 9, 1782 | |||
Մասնագիտություն՝ | դիվանագետ | ||
Ազգություն | մոլդովացի | ||
Ծննդյան օր | 1730 | ||
Ծննդավայր | Օսմանյան կայսրություն, Կոստանդնուպոլիս | ||
Վախճանի օր | մայիսի 1, 1787 կամ 1787[1] | ||
Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն | ||
Դինաստիա | Mourousis family? | ||
Քաղաքացիություն | Մոլդովական իշխանություն | ||
Հայր | Demetrios Mourousi?[1] | ||
Մայր | Domnitza Sultana Mavrocordat?[1] | ||
Ամուսին | Smaragda Giorgiaidissa Ghykaina? | ||
Զավակներ | Alexander Mourousis?, Georgios Mourouzis?, Demetrios Mourouzis?, Q105622510?, Ecaterina 'Catinca' Moruzi, Princess Mourousi?[1] և Anastasia Moruzi? | ||
Կոնստանտին Մուրուզի (ռումիներեն՝ Constantin Moruzi, 1730, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - մայիսի 1, 1787 կամ 1787[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), մոլդովացի պետական գործիչ, ֆանարիոտ Մուրուզիների իշխանական ընտանիքից, ով 1777-1782 թվականներին ղեկավարել է Մոլդովական իշխանությունը։
Եղել է մոլդովացի ղեկավար Ալեքսանդր Մուրուզիի հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնստանտինը ծնվել է 1730 թվականին՝ Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում։ Ունի ազնվականական ծագում։ Հայրը՝ Դմիտրին, սերում էր Մուրուզիների իշխանական ընտանիքից, իսկ մայրը՝ Սմարաղդան, ծագումով հունական Խիոս կղզուց էր։
1761 թվականին Կոնստանտինը ստացել է Մոլդովայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, որից հետո զբաղեցրել է նավատորմի դրագոմանի և ապա նաև Օսմանյան կայսրության մեծ նավատորմի դրագոմանի պաշտոնը։
Ենթադրվում է, որ Կոնստանտին Մուրուզին քաղաքականապես ներգրավված է եղել իր նախորդ Գրիգոր III իշխանի սպանության մեջ[2]։ 1777 թվականի հոկտեմբերի 12-ին Կոնստանտինը դարձել է Մոլդովական իշխանության ղեկավարը և պաշտոնավարել մինչև 1782 թվականի հունիսի 9-ը։
Իր գահակալության մեծ մասը Կոնստանտինն անց է կացրել ժամանակակից Ռումինիայի Յաշ քաղաքում։ 1772 թվականի հունիսի 9-ին գահընկեց է արվել և աքսորվել Օսմանյան Հունաստանի մաս կազմող Տենեդոս, այժմ՝ Բոզջաադա կղզի։
Տիրապետել է հինգ լեզուների՝ հունարեն, լատիներեն, արաբերեն, թուրքերեն և ֆրանսերեն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Brezianu, Andrei and Spânu, Vlad (eds.) (2007) "Moruzi. Constantin" Historical Dictionary of Moldova (2nd ed.) Scarecrow Press, Lanham, Maryland, USA, p. 250, ISBN 978-0-8108-5607-3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Մուրուզի» հոդվածին։ |
|