Jump to content

Էլիզա Դուշկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
16:48, 7 Ապրիլի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Էլիզա Դուշկու
անգլ.՝ Eliza Dushku
Ծնվել էդեկտեմբերի 30, 1980(1980-12-30)[1] (43 տարեկան)
ԾննդավայրՈւոթերթաուն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԿրթությունՋորջ Վաշինգտոն համալսարան, Beaver Country Day School? և Watertown High School?
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ալբանիա
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ամուսին(ներ)Փիթեր Փալանջյան[2]
Համատեղ ապրող(ներ)Ռիք Ֆոքս[3]

Էլիզա Պատրիսիա Դուշկու[4] (անգլEliza Patricia Dushku, դեկտեմբերի 30, 1980(1980-12-30)[1], Ուոթերթաուն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ալբանական ծագմամբ ամերիկյան դերասանուհի, պրոդյուսեր։ Առավել հայտնի է հեռուստատեսային դերերով, որոնցից առանձնացվում են «Բաֆֆի՝ վամպիրներին բնաջնջողը», «Հրեշտակը», «Տիկնիկների տունը» և այլ հեռուստասերիալներ։

Դուշկուի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Ճշմարիտ սուտը», «Նոր տղան», «Հասի՛ր հաջողության», «Ջեյն ու Լուռումունջ Բոբը հակահարված են տալիս» և այլն։

Վաղ տարիներին հաճախել է դաշնամուրի, թմբուկի, ինչպես նաև տարբեր ոճի պարերի խմբակներ։ Առաջին դասարանից եղել է Ուոթերթաունի մանկական թատրոնի հիմնական դերասանական կազմի անդամ։ Բացի ֆիլմերում և հեռուստատեսությունում հանդես գալուց, Դուշկուն երբեմն Ուոթերթաունի մանկական թատրոնում երգում է լսողական խնդիրներ ունեցող երեխաների հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #141130067 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Ինստագրամ(բազմ․) — 2010.
  3. https://www.latimes.com/entertainment/gossip/la-et-mg-eliza-dushku-rick-fox-split-break-up-20140624-story.html
  4. «Կարդացվում է «Dush» ինչպես «push»:» Էլիզա Դուշկու, «Ջիմմի Կիմել լայվ», Փետրվարի 23, 2004. [1]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզա Դուշկու» հոդվածին։