* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Կառլոս Էնրիկե Կազեմիրո(պորտ.՝ Carlos Henrique Casemiro; փետրվարի 231992, Սան Խոսե դուս Կամպուս), հայտնի է Կազեմիրո անունով - բրազիլացիֆուտբոլիստ, որը հանդես է գալիս Ռեալ Մադրիդ ակումբի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Համարվում է ունիվերսալ կիսապաշտպան, որը մասնակցում է ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակվողական գործողություններին։
Չեմպիոնների լիգայի քառակի դափնեկիր, աշխարհի և Հարավային Ամերիկայի չեմպիոն Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում, երեք Ամերիկայի գավաթի և աշխարհի 2018 թվականի մասնակից, 2019 թվականի Ամերիկայի գավաթի հաղթող։
Համարվում է «Սան Պաուլո» ակումբի ակադեմիայի սան։ Այդ ակումբի համակարգում հայտնվել է 11 տարեկան հասակում[1][2], շրջանցելով մի քանի մակարդակ արդեն 15 տարեկանում հանդիսանում էր ակումբի երտասարդական կազմի ավագ, որի կազմում դարձել է աշխարհի 2008 թվականի ակումբային առաջնության հաղթող։ 2010 թվականի հուլիսի 25-ին նորամուտն է նշել «Սան Պաուլոյի» հիմնական կազմում «Սանտոսի» դեմ խաղում (0-1)։ Իր առաջին գոլը հեղինակել է օգոստոսի 15-ին «Կրուզեյրո»-յի դեմ տնային խաղում (2։2)[3]։
Մեկնարկային մրցաշրջանում անցկացրեց 18 հանդիպում և դարձավ 2 գոլի հեղինակ։ Դարձավ խաղադաշտի կենտրոնի կարևոր խաղացող, միժամանակ հաջողությամբ կատարելով քանդողի և ստեղծողի դեր։ Կիսապաշտպանի բազմակողմանի լինելը օգնեց նրան ամրագրվել «Սան-Պաուլ»-ոյի հիմնական կազմում և արդեն 21 տարեկանում անցկացնում էր նրա կազմում 40 հանդիպում մրցաշրջանի ընթացքում։ Նա նաև իր վրա է սևեռել Բրազիլիայի հավաքականի մարզիչների ուշադրությունը և խաղացել է հիմնական կազմում։
2012 թվականին «Սան Պաուլոն» դարձավ Հարավամերիկյան գավաթի հաղթող, իսկ Կազեմիրոն այդ մրցաշրջանում անցկացրեց 18 հանդիպում դառնալով երկու գոլի հեղինակ, քառորդեզրափակիչ փուլում «Ունիվերսիդատ դե Չիլի» (5։0)[4]։ Ամռանը խաղացողին սկսեցին հետևել իտալական առաջնության ակումբները «Յուվենտուսը» և «Ռոման»[5]։ Խաղացողի գործակալը հայտարարեց, որ հռոմեական ակումբը խաղացողի համար պատրաստ է վճարել 5 միլիոն եվրո։ Սակայն Կազեմիրոյի համար պաշտոնական առաջարկ չեղավ, կիսապաշտպանը մինչև տարվա վերջ մնաց «Սան Պաուլոյում», որից հետո 2013 թվականի փետրվարի վարձավճարով տեղափոխվեց մադրիդյան «Կաստիլիա[6]»
Կազեմիրոն «Ռեալ Մադրիդ»-ի ակադեմիայի աշակերտ է։ Բրազիլիայի հավաքականում խաղում էր 17-20 տարեկան հասակակիցների կազմում՝ հաղթելով Հարավային Ամերիկայի գավաթը (երիտասարդների գավաթ) 2011 թվականին։
2013 թվականի ամռանը «Ռեալ Մադրիդ»-ը գնեց Կազեմիրոյին, որը հանդես էր գալիս բրազիլական «Սան-Պաուլու» ակումբում և բրազիլացու հետ կնքեց 4 տարվա պայմանագիր։ Գինը կազմում էր 6 միլիոն եվրո։
Կազեմիրոն խաղում էր «Ռեալ Մադրիդ»-ի երիտասարդների կազմում, սակայն ապրիլի 20-ին «Ռեալ Մադրիդ»-ը նրան հնարավորություն տվեց իր նորամուտ անցկացնելու ընդդեմ «Բետիս» ակումբի, որտեղ Ռեալ Մադրիդը հաղթեց 2-1 հաշվով։ «Ռեալ Մադրիդ»-ի երիտասարդների կազմում ֆուտբոլիստը խաղաց 15 հանդիպում և աչքի ընկավ 1 գոլային հարվածով։