Jump to content

Երևանի կուսակալություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
01:22, 13 Մարտի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Երևանի կուսակալություն
بیگلربیگی ایروان
Դրոշ




Կարգավիճակկուսակալություն
Մտնում էԻրան Իրան
Ներառում էԱյրարատ և Սյունիքի մի մասը
ՎարչկենտրոնԵրևան
Խոշորագույն քաղաքԵրևան
Հիմնական լեզուՊարսկերեն,
Բնակչություն500 000
Ազգային կազմհայեր, թուրքեր, պարսիկներ, քրդեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Շիա իսլամ
Սուննի իսլամ
Տարածք45 000
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 5,165 մ
Հիմնադրված է1502-1724 թ.
Պատմական շրջան(ներ)Այրարատ

Երևանի կուսակալություն (պարս.՝ بیگلربیگی ایروان‎՝ Beglarbegi-e Īravān), միջնադարյան ավատատիրական կառավարմամբ իշխանություն էր 1501-1724 թվականներին։ Թուրքմենական ակկոյունլուների տերության հաղթանակ տանելով[1]՝ Սեֆյան պետության հիմնադիր շահ Իսմայիլը 1501 թվականին այն միացրել է Պարսկաստանին[2]։ Հաջորդ տարի ձևավորվել է Երևանի կուսակալությունը[1]՝ թուրքմենական համանուն կուսակալության կամ Չուղուր-Սաադի տարածքի վրա[2][3][4]։

Կուսակալության տարածքը կազմել է շուրջ 45 000 կմ2՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգը՝ Արարատյան դաշտը, Շիրակը և Վանանդը, Արարատ և Արագած լեռները, Սևանի ավազանը, ինչպես նաև՝ Նախիջևանի հովիտը[2][5]։ Այժմ հիմնականում համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական հատվածին, բացի Արարատ լեռից և Կարսի մարզից, որոնք ամբողջությամբ պատկանում են Թուրքիային[5], և Նախիջևանից, որը ինքնավար հանրապետություն է Ադրբեջանի կազմում[5]։

1723-1728 թվականների թուրք-պարսկական պատերազմի արդյունքում Երևանը միացվել էր Օսմանյան կայսրությանը։ 1736 թվականին Նադիր շահը այն կրկին միացրել է Իրանին։ 1747 թվականին կուսակալության տարածքի վրա ստեղծվում են Երևանի և Նախիջևանի խանությունները։

Երևանի կուսակալությունը 16-րդ դարում։ Երևանի բերդի հիմնադրումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

15-րդ դարում՝ Կարակոյունլուների և Ակկոյունլուների տերությունների տիրապետության ժամանակաշրջանում, անկում են ապել Հայաստանի երբեմնի հովանավորներ Բյուզանդական կայսրությունը (1453) և Վրացական թագավորությունը (1490)[4][5]։ Հայաստանի բոլոր թագավորական ու խոշոր իշխանական գերդաստանները հեռացել էին պատմության ասպարեզից[4][5]։ Զարգացած միջնադարի վերջին ազնվական ծագում ունեցող նոր իշխանական տները՝ Օրբելյանները, Պահլավունիները, Պռոշյանները, որոնք առաջացել էին վրաց Բագրատունիների հովանավորության տակ Զաքարյան իշխանապետության տարածքում, հետզհետե անկում էին ապրում[1][4]։ Այսպիսի պայմաններում 400 տարի Հայաստանը ասպատակող միջինասիական ցեղերի՝ սելջուկների, մոնղոլների, թուրքմենների դեմ[1][4][6] հայ ժողովրդի ազատագրական պայքարը ղեկավարում է Հայ Առաքելական եկեղեցին. 1441 թվականին Կիլիկիայից կաթողիկոսական աթոռի տեղափոխվում է Վաղարշապատ։ Պետականությունից զուրկ հայ ժողովուրդը համախմբվում է հայ առաքելական եկեղեցու շուրջ։ Կաթողիկոս է ընտրվում Կիրակոս Ա Վիրապեցին[4]։

Ժան Շարդեն, Երևանը 1672 թվականին

Այդ ժամանակաշրջանում Մերձավոր Արևելքում առաջանում ու հզորանում են երկու աշխարհակալ կայսրություններ՝ Սեֆյան Պարսկաստանն ու սուլթանական Թուրքիան[1][2][3]։ Սեֆյան պետության հիմնադիր Շահ Իսմայիլ I-ը (1502- 1524) ակ-կոյունլու թուրքմենական ցեղերի դեմ հաղթանակ տանելով՝ 16-րդ դարի սկզբներին հիմնադրում է մի հսկայական երկիր, որի մեջ մտան Պարսկաստանը, Միջագետքը, Ատրպատականը և Վրաստանն ու Հայաստանը[2][3]։ 15-րդ դարի վերջերին սուլթանական Թուրքիան իր արևելյան սահմանն է դարձնում Եփրատ գետը[3]՝ Մեծ Հայքի արևմտյան սահմանագիծը[5]։ Հայաստանը դառնում է թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմ[5]։

Սբ Էջմիածնի Մայր տաճարը և Վաղարշապատ գյուղի համայնապատկերը, 17 դար։

Մինչև Սեֆյան Իրանին միանալը Երևանի կուսակալությունը ավելի քան 100 տարի առաջ հիմնադրել և ղեկավարում էին թուրքմենական կարակոյունլու[4], ապա՝ ակկույունլու ցեղերը[1][2]։ Բառացի նրանց անունները թարգմանվում էին որպես սև և սպիտակ ոչխար արածեցնողներ։ Թուրքմենական մի քանի ցեղեր 14-րդ դարի վերջերին արդեն միավորված էին ոմն Ամիր-Սաադի իշխանության ներքո, և դրանք իրենց ցեղապետի անունով հետագայում կոչվեցին սաադլուներ[2][3][4]։ Նրանք կազմեցին մի կուսակալություն, որը Ամիր-Սաադի անունով օտարները կոչեցին Չուխուր-Սաադ կամ Չուղուր-Սաադ[4], իսկ հայերը՝ Սաաթի փոս կամ Սահաթափոս (Սաադի փոս)[2][3]։ Այդ կուսակալության Չուգուր-Սաադ անունը գործածական է եղել պարսկական ու թուրքական մատենագրության մեջ։ Պարսկական մատենագրության մեջ «Չուխուր-Սաադը» թարգմանվել է «Երջանիկ փոս» կամ «Երջանիկ հովիտ» իմաստով։ 16-18-րդ դարերում Չուղուր-Սաադը շարունակվում է որոշ չափով գործածական մնալ թուրքական ու պարսկական աղբյուրներում՝ ընդհուպ մինչև Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելը[3]։ Պարսկական տիրապետության շրջանում վարչատարածքային այդ միավորը սովորաբար կոչվում էր կենտրոնի՝ անունով Երևանի բեկլարբեկություն[2]։

Հերթական թուրք-պարսկական պատերազմի ժամանակ՝ 1582-1583 թվականներին օսմանցիները գրավում են Երևանը։ Զորահրամանատար Ֆարհադ փաշա Հրազդան գետի ափին՝ շուրջ հազարամյա հայկական ամրոցի հիմքերի վրա կառուցել է տալիս Երևանի բերդը[3]։ Այն արտաքուստ շրջապատված էր Գետառի ջրերով լցված խանդակով և հողե պաշտպանական շերտով։ Բերդի բնակիչները մուսուլմաններ էին՝ պարսիկներ, թուրքեր և քրդեր ՝ շուրջ 800 տուն[2]։ Այն հաճախ վտանգ էր ներկայացնում Երևանի և շրջակա գյուղերի հայ բնակչությանը[2][5]։ Բերդի պատերի բարձրությունը 10.5-12 մետր էր[3]։

Երևանի կուսակալությունը 17-րդ դարում։ Կուսակալության կործանումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեֆյանների դինաստիայի դրոշը

1604 թվականին վերջնականապես Երևանը անցնում է Պարսկաստանի տիրապետության տակ։ Շահ Աբբասը կուսակալ է նշանակում Ամիրգունա խանին (1604-1628), ում օրոք կառուցվում է Երևանի պարիսպների երկրորդ գիծը։ 1603-1604 թվականների բռնագաղթի հետևանքով կուսակալության տարածքը ոչ միայն հայաթափվել էր, այլև ավելի քան կիսով չափ դատարկվել[2]։ Վերաբնակեցված կամ արդեն հաստատված մուսուլմանների ընդհանուր քանակը ամբողջ կուսակալությունում չէր հասնում 100 հազարի։ 1639 թվականին տեղի է ունենում Հայաստանի չորրորդ բաժանումը[4]. Երևանի կուսակալությունից անջատվում է Կարսի շրջանը[2]։ Սկսում է հարաբերական հանգստի ժամանակաշրջան՝ մինչև 1723 թվականը, երբ թուրքերը կրկին արշավում են Պարսկաստան, հայերի դիմադրությունից հետո գրավում են Երևանը և վերացնում Երևանի կուսակալությունը[3][4][5]։

Այսպիսով, 17-րդ դարում Երևանի կուսակալությունը գոյատևում էր որպես մուսուլմանական երկրամաս։ Կուսակալի իշխանությունը ամրապնդում էին քուրդ աղաները և թուրք բեյերը։ 17-րդ դարի վերջին Պարսկաստանում ճամփորդած նկարիչ Ժան Շարդենը պատմում է Երևանի բերդի մասին։ Նրա այցից մի քանի տարի անց ուժեղ երկրաշարժ է լինում և Երևանի բերդը քանդվում է[2]։ Հայ բնակչությանը կեղեքելով՝ կուսակալները ամբողջությամբ վերականգնում են նախկինը։ 1724 թվականի թուրքական արշավանքի ժամանակ հայերը հերոսաբար պաշտպանվում են[5]։ Սակայն երբ ավարտվում են սննդի և զենքի պաշարները, կուսակալը համաձայնության է գալիս թուրքական զորահրամանատարի հետ և բացում քաղաքի դարպասները[2]։ Թուրքերը կոտորում են առանց այդ էլ փոքրաքանակ հայությանը[5], իսկ վերջին կուսակալը հանգիստ տեղափոխվում է Իրան։ Նախքան 1604 թվականը պահպանվել են մի քանի կուսակալների անուններ (Սուլթան Ռումլու՝ 1516-1527, Շահղուլի Սուլթան Ուսթաջլու, Թոխմախ խան Ուսթաջլու՝ 1568-75 և 1575-83, Աբու Թորաբ Սուլթան և Խալիլ խան Աֆշար՝ 1575-1583): 1604-1724 թվականներին Երևանում իշխել են հետևյալ 15 կուսակալները[3][4]՝

Սեֆյանների դինաստիայի զինանշանը
  • 1604-1628 Ամիրգունա խան
  • 1628-1634 Թահմասպ-ղուլի խան
  • 1636-1641 Կալբալի խան
  • 1641-1645 Քեթուկ Ահմեդ խան
  • 1645-1650 Խոսրով խան
  • 1650-1655 Մեհմեդ խան
  • 1655-1660 Նաջաֆ խան
  • 1660-1665 Աբբաս-ղուլի խան
  • 1665-1670 Սեֆի-ղուլի խան 1
  • 1670-1675 Սեֆի-ղուլի խան 2
  • 1675-1680 Զալ խան
  • 1680-1682 Մուրթազա-ղուլի հան
  • 1682-1688 Մեհմեդ խան
  • 1688-1710 Ֆարզալի խան
  • 1710-1724 Ամիրգունա խան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Всемирная история. - М., 1957.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 http://armenianhouse.org/hakobyan-t/yerevan/title.html
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 http://www.iranicaonline.org/articles/erevan-1#ii
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 Հայկական սովետական հանրագիտարան
  6. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 3-ին.
Արևելյան Հայաստան
{} Երևանի կուսակալություն
(1502-1724)
{} Ղարաբաղի կուսակալություն
(1502-1726)
Կարսի վիլայեթ
(1639-1878)
{} Թուրքիա {}
{} Երևանի խանություն
(1747-1828)
{} Նախիջևանի խանություն
(1747-1828)
{} Ղարաբաղի խանություն
(1747-1822)
{} Գանձակի խանություն
(1747-1804)
{} Հայկական մարզ
(1828-1840)
Ղարաբաղի գավառ
(1822-1840)
Ելիզավետպոլի գավառ
(1804-1840)
{}Վրացաիմերեթական նահանգի մաս {} Կասպիական մարզի մաս
{} Կարսի մարզ
(1878-1918)
Երևանի նահանգ
(1849-1918)
{} Ելիզավետպոլի նահանգ
(1867-1918)
{} Հայաստան (1918-1920)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։