Jump to content

E.T. (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«E.T.»
«» սինգլի շապիկը (Քեթի Փերրի, 2011)
Քեթի Փերրիի սինգլը
«Teenage Dream» ալբոմից
Թողարկված16 փետրվարի, 2011
ՖորմատCD-սինգլ և թվային բաշխում
Ձայնագրված2010; Conway Recording Studios, (Հոլիվուդ, Կալիֆոռնիա)
Ժանրէլեկտրոնային երաժշտություն և հիփ հոփ
ԵրգահանՔեյթի Փերրի, Dr. Luke, Մաքս Մարտին և Ammo
Տևողություն3:51
ԼեյբլWarner Bros. Records և Capitol Records
ՊրոդյուսերDr. Luke
Քեթի Փերրիի սինգլների ժամանակագրություն
«Firework»
(2010)
«E.T.»
(2011)
«Last Friday Night (T.G.I.F.)»
(2011)
Քանյե Ուեսթ ժամանակագրություն
«H•A•M» «E.T.» «Marvin & Chardonnay»

«E.T.» (ExtraTerrestrial – Այլմոլորակային), էլեկտրո-փոփ[1] և հիփ հոփ[2][3] ոճի երգ՝ կատարված ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Քեյթի Փերրիի կողմից Քանյե Ուեսթի մասնակցությամբ։ Երգը գրել է Քեթի Փերրին Dr. Luke-ի, Max Martin-ի և Ammo-ի մասնակցությամբ։ Այն թողարկվել է 2011 թվականի փետրվարի 16-ին (տեսահոլովակը թողարկվել է 2011 թվականի մարտի 31-ին)։ Երգը դարձել է Քեյթի Փերրիի Teenage Dream 3-րդ ալբոմի 4-րդ սինգլը (և 5-րդը նրա ամբողջ կարիերայի ընթացքում)։ 2011 թվականի ապրիլին այն գլխավորել է Billboard Hot 100 հիթ-շքերթը (ԱՄՆ)։

Պատմություն

Սինգլը վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակով և գլխավորել է ԱՄՆ-ի համազգային Billboard Hot 100 հիթ-շքերթը՝ դառնալով Քեյթի Փերրիի՝ այդ հիթ-շքերթը գլխավորած հինգերորդ սինգլը, իսկ Քանյե Ուեսթի համար՝ 4-րդը[4][5]։ Փերրիի երգն առաջին հորիզոնականում փոխարինեց Լեդի Գագայի «Born This Way»-ին, որը հիթ-շքերթը գլխավորել էր 6 շաբաթ։ Դրա շնորհիվ Teenage Dream ալբոմը դարձավ իններորդը, որի 4 սինգլներ գլխավորել են հիթ-շքերթը[5]։

Ստեղծագործություն

«E.T.» երգը բալլադ է էլեկտրո-փոփի[6] և հիփ-հոփի համակցությամբ[7]։ Այն գրվել է Քեյթի Փերրիի, Լուկաշ Գոտվալդի, Մաքս Մարտինի և Ջոուշա Կոուլմանի կողմից։ Երգի ալբոմային տարբերակը տևում է երեք րոպե քսանվեց վայրկյան։ Երգը ունի ֆա մինոր տոնայնություն, ցածր տեմպը րոպեում 152 հարված։ Հիմնական բիտը «We Will Rock You» խմբի «Queen» երգի բիտն է[8]։ Քեյթիի վոկալը քառատողում ունի ռեչիտատիվ լյա բեմոլից մինչև ֆայի առաջին օկտավայում՝ տարածվելով կրկներգում և ռե բեմոլից մինչև մի բեմոլի երկրորդ օկտավայում։

Քեյթիի խոսքերով՝ երգի տեքստը «օտարի», «այլմոլորակայինի» հանդեպ սիրո մասին է (Քեյթին ամուսնացած է եղել բրիտանացու հետ)[9]։ Քանյե Ուեսթը հեռացել է այդ թեմայից և իր քառատողերում տառացիորեն անդրադարձել է «այլմոլորակայինի» թեմային[10]։

Արձագանքներ

Երգի երաժշտությունը և տեքստը ստացել են ոչ այնքան գովասանական արձագանքներ քննադատների կողմից, բայց դրական է գնահատվել Քեյթիի հեռանալը պատանեկան փոփից։ Նշվել է, Քեյթիի վոկալը կրել է իր ընկերուհի Ռիհաննայի ազդեցությունը[8], և հիշեցնում է Տատու խմբի «All the Things She Said» երգը[11]։ Երգի տեքստը համարվել է անիմաստ[12] և անպիտան[13]։ Երգը բնութագրվել է «թերի բալլադ ակումբային ոճի ազդեցության ներքո»[14], որը հիշեցնում է Evanescence-ի հնչողությունը[15][16], որի պատճառով այն նման է դարձել Թրենթ Ռեզնորի երաժշտությանը[17]։ Նաև նշվել է հիմնական հուքերի թերիությունը, որը չի ստացել լայն տարածում, այդ իսկ պատճառով առաջացնում է «դժգոհության զգացում»[18]։ Քանյե Ուեսթի հետ ռեմիքսը դրական է գնահատվել ձայների հաջողված զուգակցման համար[16][19], սակայն նշվել է, որ նա ոչ մի նոր բան չի ներմուծել[20], ընդհակառակը, դարձրել է տեքստը ավելի պարզունակ[10]։

Տեսահոլովակ

«E.T.» երաժշտական տեսահոլովակը՝ Քանյե Ուեսթի մասնակցությամբ, թողարկվել է 2011 թվականի մարտի 31-ին MTV հեռուստաալիքով[21]։ Տեսահոլովակի նկարահանման աշխատանքներին մասնակցել է Շոն Ռոսսը՝ աֆրոամերիկացի մոդել, ալբինոս, ով տեսահոլովակում կատարել է կենդանացած ռոբոտի՝ մերկ տղամարդու դերը։

Մրցանակներ

Տարի Անվանում Նոմինացիա Արդյունք
2011 MTV Video Music Awards Լավագույն համագործակցություն Հաղթանակ
2011 MTV Video Music Awards Գեղարվեստական լավագույն ուղղություն Առաջադրված
2011 MTV Video Music Awards Լավագույն մոնտաժ Առաջադրված
2011 MTV Video Music Awards Լավագույն ռեժիսոր Առաջադրված
2011 MTV Video Music Awards Լավագույն հատուկ Հաղթանակ
2012 People’s Choice Awards Տարվա սիրելի երգ Հաղթանակ

Երգացանկ

  • Թվային ներբեռնում[22]
  1. «E.T.» (featuring Kanye West) — 3:51
  • Remix EP — թվային ներբեռնում[23]
  1. «E.T.» (Tiësto Remix — Club Edit) — 7:10
  2. «E.T.» (Benny Benassi Radio Edit) — 3:20
  3. «E.T.» (Dave Audé Remix — Radio Edit) — 3:38
  4. «E.T.» (Noisia Remix) — 3:53
  5. «E.T.» (Johnson Somerset & John Monkman Remix) — 9:49

  • German CD single[24]
  1. «E.T.» (featuring Kanye West) — 3:49
  2. «E.T.» (Tiësto Radio Edit) — 4:03
  • German remix EP — Թվային ներբեռնում[25]
  1. «E.T.» (featuring Kanye West) — 3:51
  2. «E.T.» (Tiësto Remix — Club) — 7:10
  3. «E.T.» (Benny Benassi Radio Edit) — 3:20
  4. «E.T.» (Dave Audé Remix — Radio Edit) — 3:38
  5. «E.T.» (Noisia Remix) — 3:53
  6. «E.T.» (Johnson Somerset & John Monkman Remix) — 9:49

Ձայնագրման մասնակիցներ

  • Ammo - հեղինակ և կոմպոզիտոր, հարվածային, ստեղնաշարային, սինթեզատորների ծրագրավորում, պրոդյուսեր
  • Megan Dennis - վաճառքի կոորդինացում
  • Serban Ghenea - աուդիոմիքսացում
  • Jon Hanes - ձայնային ինժեներ
  • Sam Holland - ձայնային ինժեներ
  • Dr. Luke - կոմպոզիտոր, հարվածային, ստեղնաշարային, սինթեզատորների ծրագրավորում, պրոդյուսերավորում
  • Մաքս Մարտի - կոմպազիտոր, հարվածային, ստեղնաշարային, սինթեզատորների ծրագրավորում, պրոդյուսերավորում
  • Քեթի Փերրի - կոմպոզիտոր, վոկալ
  • Irene Richter - վաճառքի կոորդինացում
  • Tim Roberts - ձայնային ինժեների օգնական
  • Vanessa Silberman - վաճառքի կոորդինացում
  • Emily Wright - ինժեներ

Դիրքերը հիթ-շքերթներում

Հիթ-շքերթ (2010) Ամենաբարձր
հորիզոնական
Կանադա Canadian Hot 100[26]
Solo version
13
Ամերիկայի Միացյալ Նահանգներ US Billboard Hot 100[27]
Solo version
42
Հիթ-շքերթ (2011) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա ARIA[28] 5
Ավստրիա Ö3 Austria Top 75[29] 7
Բելգիա Ultratop Flanders[30] 24
Բելգիա Ultratop Wallonia[31] 14
Բրազիլիա Բրազիլիա (Billboard Hot 100 Airplay)[32] 2
Կանադա Կանադա (Canadian Hot 100)[33] 1
Չեխիա IFPI[34]
Solo version
19
Դանիա Tracklisten[35] 12
Ֆինլանդիա Suomen virallinen lista[36] 15
Ֆրանսիա SNEP[37] 10
Գերմանիա Media Control AG[38] 9
German Airplay Chart[39] 13
Հունաստան Հունաստան (IFPI Greece)[40]
Solo version
28
Իռլանդիա IRMA[41] 5
Իտալիա FIMI[42] 9
Նիդերլանդներ Dutch Top 40[43]
Solo version
27
Նոր Զելանդիա RIANZ[44]
Solo version
1
Նորվեգիա VG-lista[45] 13
Լեհաստան Լեհաստան (ZPAV)[46]
Solo version
1
Ռումինիա Ռումինիա (Romanian Top 100)[47] 21
Շոտլանդիա Scottish Singles Top 40[48] 3
Սլովակիա IFPI[49]
Solo version
4
Շվեդիա Sverigetopplistan[50]
Solo version
12
Շվեյցարիա Schweizer Hitparade[51]
Solo version
14
Միացյալ Թագավորություն UK Singles (The Official Charts Company)[52] 3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ US Billboard Hot 100[5] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ US Adult Contemporary (Billboard)[53]
Solo version
21
Ամերիկայի Միացյալ Նահանգներ US Adult Pop Songs (Billboard)[53]
Solo version
2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Dance Club Songs (Billboard)[54]
Solo version
1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ US Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[55] 83
Ամերիկայի Միացյալ Նահանգներ US Latin Pop Songs (Billboard)[56] 17
Ամերիկայի Միացյալ Նահանգներ US Pop Songs (Billboard)[33] 1

Թողարկման պատմություն

Ցանկը կազմած է ըստ երկրների, ներառյալ ֆորմատի և լեյբլի թողարկումը
Տարածաշրջան Ամսաթիվ Ֆորմատ Լեյբլ Հղում
ԱՄՆ 17 օգոստոսի, 2010 Պրոմոսինգլ — Թվային ներբեռնում Capitol Records
[57]
Մեծ Բրիտանիա 16 փետրվարի, 2011 Սինգլ — Թվային ներբեռնում
[58]
ԱՄՆ
[22]
ԱՄՆ 1 մարտի, 2011 Ռադիո Mainstream and Rhythmic)
[59]
Ավստրալիա 4 մարտի, 2011 Ռեմիքս EP — Թվային ներբեռնում
[60]
Բելգիա
[61]
Նոր Զելանդիա
[62]
ԱՄՆ 8 մարտի, 2011
[23]
Մեծ Բրիտանիա 14 մարտի, 2011
[63]
Գերմանիա 18 մարտի, 2011 CD սինգլ
[64]
Remix EP — Թվային ներբեռնում
[25]
Մեծ Բրիտանիա 3 ապրիլի, 2011 CD սինգլ
[65]
ԱՄՆ 11 ապրիլի, 2011 Ռադիո (Hot/Modern/AC)
[66]

Ծանոթագրություններ

  1. Montgomery, James (2010 թ․ մայիսի 6). «New Katy Perry Songs Hit The Net». MTV News. Վերցված է 2011 թ․ փետրվարի 24-ին.
  2. Herrera, Monica (2010 թ․ հուլիսի 23). «Katy Perry: The Billboard Cover Story». Billboard. Prometheus Global Media. էջ 2. Վերցված է 2011 թ․ փետրվարի 24-ին.
  3. Perry, Katy (2010 թ․ նոյեմբեր). «E.T.». Katy Perry – Teenage Dream: Piano/Vocal/Chords. Alfred Music Publishing. ISBN 978-0739075944.
  4. Grein, Paul (2011 թ․ մարտի 23). «Week Ending March 20, 2011: Songs: The Chris Brown Matter». Chart Watch. Yahoo! Music. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
  5. 5,0 5,1 5,2 Trust, Gary (2011 թ․ մարտի 30). «Katy Perry's 'E.T.' Rockets To No. 1 On Hot 100». Billboard. New York: Prometheus Global Media. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
  6. CANOE — JAM! Music — Artists — Album Review: TEENAGE DREAM
  7. Katy Perry: The Billboard Cover Story | Billboard.com
  8. 8,0 8,1 Album review: Katy Perry’s 'Teenage Dream' — latimes.com
  9. Katy Perry Blew Confetti Into Vulture’s Beer Last Night — Vulture
  10. 10,0 10,1 Kanye West Coins the Phrase ‘Alien Sex’ for Katy Perry — Vulture
  11. Katy Perry: Teenage Dream | Music Review | Slant Magazine
  12. Katy Perry — Teenage Dream (staff review) | Sputnikmusic
  13. «NOW Magazine // Music // Katy Perry». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  14. BBC — Music — Review of Katy Perry — Teenage Dream
  15. «Katy Perry Goes Sci-Fi With 'E.T.' | Rolling Stone Culture | Video Blog | Music Entertainment Videos». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  16. 16,0 16,1 Katy Perry and Kanye West: E.T., The First Review | Ampersand | National Post
  17. «Teenage Dream Review | Music Reviews and News | EW.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  18. «Katy Perry — E.T. featuring Kanye West — Review of the Single E.T. By Katy Perry». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  19. Kanye West Gets Dirty On Katy Perry’s 'E.T.' Remix — Music, Celebrity, Artist News | MTV
  20. Katy Perry ft. Kanye West: 'E.T.' — Music Singles Review — Digital Spy
  21. «Katy Perry's 'E.T.' Video To Premiere Thursday On MTV». MTV News. 2011 թ․ մարտի 28. Վերցված է 2011 թ․ մարտի 29-ին.
  22. 22,0 22,1 «E.T. (feat. Kanye West)». Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 21-ին.
  23. 23,0 23,1 «E.T. (The Remixes) – EP». Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.
  24. «E.T. [Single]». Amazon.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
  25. 25,0 25,1 «E.T. Remix EP». Amazon.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
  26. Katy Perry Album & Song Chart History Canadian Hot 100 for Katy Perry. Ստուգվել է February 24, 2011.
  27. «Eminem, Rihanna Continue to 'Love' Life Atop Hot 100». Billboard. Prometheus Global Media. 2010 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2010 թ․ փետրվարի 24-ին.
  28. Australian-charts.com — Katy Perry — E.T.. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է April 27, 2011.
  29. Katy Perry feat. Kanye West — E.T. Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է May 6, 2011.
  30. Ultratop.be — Katy Perry feat. Kanye West — E.T. (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է May 13, 2011.
  31. Ultratop.be — Katy Perry feat. Kanye West — E.T. (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է April 29, 2011.
  32. «Brasil Hot 100 Airplay». Billboard Brasil (Brasil: bpp) (2): 96. April, 2011. ISSN 977-217605400-2
  33. 33,0 33,1 «E.T. – Katy Perry». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2011 թ․ մայիսի 6-ին.
  34. ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201119. Ստուգվել է May 18, 2011.
  35. Danishcharts.com — Katy Perry feat. Kanye West — E.T.. Tracklisten. Hung Medien. Ստուգվել է April 22, 2011.
  36. Finnishcharts.com — Katy Perry feat. Kanye West — E.T.. Finland’s Official List
  37. Lescharts.com — Katy Perry feat. Kanye West — E.T. (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է May 10, 2011.
  38. Musicline.de — Chartverfolgung — Perry,Katy — E.t. (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH. Ստուգվել է April 30, 2011.
  39. German Airplay Chart, Retrieved on 2011-06-03
  40. «Billboard Greek Airplay Charts: Εβδομάδα: 24-04-2011 έως 01-05-2011». Billboard (Greek). IFPI Greece. 2011 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  41. "Chart Track: Week 14, 2011". Irish Singles Chart. Ստուգվել է April 8, 2011.
  42. Italiancharts.com — Katy Perry feat. Kanye West — E.T. (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien. Ստուգվել է April 26, 2011.
  43. Nederlandse Top 40 - Katy Perry search results (նիդեր.). Stichting Nederlandse Top 40. Ստուգվել է March 11, 2011.
  44. Charts.org.nz — Katy Perry — E.T.. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է February 2, 2011.
  45. Norwegiancharts.com — Katy Perry feat. Kanye West — E.T.. VG-lista. Hung Medien. Ստուգվել է May 1, 2011.
  46. «ZPAV Top5 Airplay 14.05. — 20.05.2011». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  47. «Romanian Top 100». RT100.RO. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 11-ին.
  48. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
  49. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201120. Ստուգվել է May 25, 2011.
  50. Swedishcharts.com — Katy Perry — E.T.. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է April 17, 2011.
  51. Katy Perry — E.T. swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է May 3, 2011.
  52. «The Official UK Top 40 Singles Chart– 17 April 2011». BBC Radio 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 17-ին.
  53. 53,0 53,1 «Chart Highlights: Rock, Country Songs & More». Billboard. Prometheus Global Media. 2011 թ․ մայիսի 9. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
  54. Katy Perry Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Katy Perry. Ստուգվել է April 27, 2011.
  55. «R&B/Hip-Hop Songs: Week of May 07, 2011 (Biggest Jump)». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  56. Music News, Reviews, Articles, Information, News Online & Free Music | Billboard.com
  57. «Final iTunes Countdown Track: "E.T.[[:Կաղապար:"-]]». KatyPerry.com. Capitol Records. 2010 թ․ օգոստոսի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 24-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  58. «E.T. (feat. Kanye West)». Amazon.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.
  59. «FMQB: Radio Industry News, Music Industry Updates, Arbitron Ratings, Music News and more!». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  60. «E.T. (The Remixes) – EP». iTunes Store Australia. Apple Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 7-ին.
  61. «E.T. (The Remixes) – EP». iTunes Store Belgium. Apple Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 7-ին.
  62. «E.T. (The Remixes) – EP». iTunes Store New Zealand Apple Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 7-ին.
  63. «E.T. Remix EP». Amazon.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.
  64. «Katy Perry: E.T.» (German). EMI Music Germany. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  65. «Music Singles Review — Digital Spy». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  66. Hot/Modern/AC Future Releases | Hot Adult Contemporary Rock Songs and Release Dates |

Արտաքին հղումներ

Նախորդող՝
«Born This Way»Lady Gaga
US Billboard Hot 100 № 1 սինգլներ
9 ապրիլի, 2011 — 21 մայիսի, 2011

Հաջորդող՝
«Rolling in the Deep»Ադել