Jump to content

Բիլ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
09:06, 4 Մարտի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Բնակավայր
Բիլ
Biel/Bienne
ուկրաիներեն՝ Біль
Դրոշ Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
ՀամայնքBiel/Bienne administrative district?
Առաջին հիշատակում1142, 1184, 1187, 1228, 1230, 1239, 1258 և 1299
Մակերես21,21 կմ², 21,19 կմ²
ԲԾՄ434 մետր, 441 մետր
Պաշտոնական լեզուգերմաներեն և ֆրանսերեն
Բնակչություն55 070 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Հեռախոսային կոդ032
Փոստային դասիչ2500, 2502, 2503, 2504, 2505 և 2501[2]
Ավտոմոբիլային կոդBE
Պաշտոնական կայքbiel-bienne.ch(գերմ.)(ֆր.)(անգլ.)
Բիլ (քաղաք) (Շվեյցարիա)##
Բիլ (քաղաք) (Շվեյցարիա)

Բիլ (նաև՝ Բիեն; գերմ.՝ Biel, ֆր.՝ Bienne, պաշտոնապես՝ Biel/Bienne), քաղաք Շվեյցարիայի հյուսիս-արևմուտքում, Բեռն կանտոնում, Բիլ լճի ափին (գերմ.՝ Bielersee, ֆր.՝ Lac de Bienne).

Բիլը գտնվում է Շվեյցարիայի գերմանախոս և ֆրանսախոս հատվածների լեզվական սահմանագծի վրա, և նրա ողջ տարածքում այդ երկու լեզուներն էլ հավասարապես գործածվում են։ Բիլը քաղաքի գերմանական անվանաձևն է, Բիենը՝ ֆրանսիական։ Քաղաքը հիշատակելիս հաճախ գործածում են այդ երկու անվանաձևերը միասին, իսկ 2005 թվականի հունվարի 1-ից Biel/Bienne-ը (Բիլ/Բիեն) դարձել է նրա պաշտոնական անվանաձևը։ Մինչ այդ քաղաքը պաշտոնապես անվանվում էր Բիլ[3][4]։

Բնակավայրը գտնվում է Յուրա լեռնազանգվածի հենց առաջին լեռնաշղթայի ստորոտին, զբաղեցնում է 21,19 քառակուսի կիլոմետր տարածք, որի 45,5 տոկոսը զբաղեցնում են շենքերն ու փողոցները, մոտավորապես այդքան էլ՝ անտառները, իսկ մնացած 10 տոկոսը՝ ջրային տարածքներն ու մշակովի հողերը[5]։

2017 թվականի տվյալներով՝ բուն քաղաքում ապրում էր շուրջ 55 հազար, իսկ ամբողջ ագլոմերացիայում՝ մոտաորապես 106 հազար մարդ[6]։ 19-րդ դարից ի վեր Բիլը համարվում է երկրի արդյունաբերական, այդ թվում՝ ժամացույցների արտադրության կենտրոններից մեկը։

Բիլ/Բիենը 1546 թվականին

Բիլ լճի ափերին մարդիկ բնակություն են հաստատել դեռ վաղնջական ժամանակներում. ներկայիս քաղաքի մերձակայքում՝ Ֆինգելցում 1874 թվականին հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են նորքարեդարյան երկու բնակավայրերի հետքեր (Vingelz / Hafen հնավայրն արդեն իսկ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում)։ Մի ուշբրոնզեդարյան բնակավայր էլ հայտնաբերվել է Ֆինգելցից արևելք[7]։ Գալլական պատերազմներից ու հին հռոմեացիների տիրապետության շրջանից հետո այս տարածաշրջանում իրենց գերիշխանությունն են հաստատել գերմանական ցեղերը։ Ընդ որում՝ հին հռոմեացիների օրոք Պետինեսկայից (Petinesca) մինչև Պիեռ Պերտուիս (Pierre Pertuis) կամ Սալոդրում (Salodurum, ներկայիս Solothurn-ը) ճանապարհ է կառուցվել, որն անցել է այսօրվա Բիլ/Բիենի մի հատվածը համարվող Մետ ավանով։ Մետում հայտնաբերվել են նաև հին հռոմեական ու վաղ միջնադարյան շինությունների հիմքեր և չորրորդ դարի մի գերեզմանատուն[8]։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչության թվաքանակը ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[9]

Բիլ/Բիեն (1981–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 3.7
(38.7)
5.6
(42.1)
10.7
(51.3)
14.9
(58.8)
19.6
(67.3)
22.9
(73.2)
25.6
(78.1)
25.0
(77)
20.5
(68.9)
14.7
(58.5)
8.0
(46.4)
4.7
(40.5)
14.7
(58.5)
Միջին օրական °C (°F) 0.7
(33.3)
1.6
(34.9)
5.5
(41.9)
9.5
(49.1)
14.0
(57.2)
17.4
(63.3)
19.7
(67.5)
18.9
(66)
14.8
(58.6)
10.3
(50.5)
4.8
(40.6)
1.8
(35.2)
9.9
(49.8)
Միջին ցածր °C (°F) −1.5
(29.3)
−1.4
(29.5)
1.6
(34.9)
4.7
(40.5)
9.1
(48.4)
12.4
(54.3)
14.4
(57.9)
14.0
(57.2)
10.6
(51.1)
7.1
(44.8)
2.2
(36)
−0.4
(31.3)
6.1
(43)
Տեղումներ մմ (դյույմ) 101
(3.98)
88
(3.46)
89
(3.5)
79
(3.11)
100
(3.94)
100
(3.94)
102
(4.02)
113
(4.45)
97
(3.82)
104
(4.09)
98
(3.86)
117
(4.61)
1187
(46,73)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 14.8
(5.83)
13.2
(5.2)
5.6
(2.2)
0.8
(0.31)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
3.7
(1.46)
13.6
(5.35)
51.7
(20.35)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 10.7 10.0 10.7 10.2 12.2 10.8 10.6 10.6 8.8 10.8 10.5 11.5 127.4
Միջ. ձնառատ օրեր (≥ 1.0 cm) 4.1 3.4 1.8 0.3 0 0 0 0 0 0 1 2.9 13.5
% խոնավություն 85 80 73 69 70 69 67 71 76 83 84 85 76
աղբյուր: MeteoSwiss[10]

Ազգային նշանակության պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայի ազգային նշանակության պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկած են Alte Krone-ն, նկարչական Atelier Robert ստուդիան, Rockhall Manor-ը, երկաթուղային գլխավոր կայարանը, Jordi-Kocher House-ը, Անարատ հղության Սուրբ Մարիամ կաթոլիկ եկեղեցին , Kongresshaus-ը, Kontrollgebäude-ն, the Neuhaus թանգարանը՝ Robert Foundation-ի հավաքածուով, Schwab Museum-ը, քաղաքային բողոքական (ռեֆորմիստական) եկեղեցին, General Motors-ի վարչական շենքն ու հավաքման սրահը, Volkshaus-ը (Ժողովրդական տունը), Waldleute Zunft շենքը։ Եվ ընդհանրապես՝ Բիել/Բիեն քաղաքն ամբողջությամբ՛ ինչպես նաև Taubenlochschlucht կիրճը[11]։

Համաշխարհային ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական պեղումների Ֆինգելց/Հաֆեն (Vingelz / Hafen)՝ նախապատմական ժամանակների լավ պահպանված, մեծարժեք գտածոներով հնավայրը, որ իրենից ներկայացնում է նորքարեդարյան երկու բնակավայրի մնացորդներ, մաս է կազմում Ալպերի շուրջը հայտնաբերված նախապատմական ժամանակների բնակավայրերի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված Համաշխարհային ժառանգության հուշարձանների[12]։

Հնավայրը Բիլ լճի ափին թաղված է եղել տիղմի տակ և համեմատաբար լավ է պահպանվել։ Հայտնաբերված հնագույն բնակավայրերից մեկը, ըստ հնագետների եզրահանգումների, գոյություն է ունեցել մեր թվականությունից առաջ մոտավորապես 2970–2820, իսկ մյուսը՝ մ. թ. ա. 2780–2695 թվականներին։ Փայտե շուրջ 60 նմուշներ են հետազոտվել ու թվագրվել։

Հնավայրը 1874 թվականին հայտնաբերել է Էդվարդ ֆոն Ֆելենբուրգը։ Հնագիտական պեղումներն ու հետազոտութուններն այստեղ շարունակվում են։ 1998 թվականին հայտնաբերվել էն գործվածքի մնացորդներ և մի ամբողջական կացին՝ սայրով ու բռնակով[13]։

  • «Schwab» - հնագիտական թանգարան
  • «Müller» - մեքենաշինության թանգարան. 20-րդ դարասկզբի արհեստանոցներում ցուցադրված են 1880-ից 1940 թվականներին արտադրված ավելի քան 150 մեքենա
  • «Neuhaus» - ցուցադրված են 19-20-րդ դարերի մշակույթի, արդյունաբերության, տնտեսության տիպական ու արժեքավոր նմուշներ, ինչպես նաև իմպրեսիոնիստների աշխատանքներ
  • «Ժամացույցների թանգարան» - ցուցադրված են «Omega» ֆաբրիկայի արտադրած ժամացույցներ
  • CentrePasquArt - ժամանակակից արվեստի քաղաքային կենտրոն, որ ստեղծվել է Kunsthaus-ի, Photoforum-ի, Filmpodium-ի, Visarte-ի, Kunstverein-ի համատեղ ջանքերով
  • Օպտիկական թանգարան - ցուցադրված են օպտիկայի չորսհարյուրամյա պատմության ընթացքում ստեղծված շուրջ 300 առարկաներ՝ մենակնոցներ, հեռադիտակներ, ակնոցներ, ճնշաչափեր (բարոմետրեր) և այլն։

Ամենամյա միջոցառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բիլի կառնավալ (փետրվարի վերջին - մարտի սկզբին). Եվրոպայում մանկական խոշորագույն կառնավալներից մեկը
  • 1968 թվականից ի վեր անց է կացվում Բիլի շախմատային փառատոնըг
  • 2012 թվականից «Արտ դիալոգ» ընկերակցությունն անց է կացնում արվեստի ամենամյա փառատոն, որի ծրագրում ընդգրկված են դասական երաժշտություն, կերպարվեստ և գինեգործական արվեստ[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.pxweb.bfs.admin.ch/pxweb/en/px-x-0102020000_201/-/px-x-0102020000_201.px/table/tableViewLayout2/
  2. https://www.post.ch/de/pages/plz-suche
  3. «Nomenklaturen – Amtliches Gemeindeverzeichnis der Schweiz» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 1 мая 2011-ին. Վերցված է 28 октября 2018-ին.
  4. «Nomenklaturen – Amtliches Gemeindeverzeichnis der Schweiz» (German). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Swiss Federal Statistical Office-Land Use Statistics 2009 data (գերմ.) accessed 25 March 2010
  6. «Entwicklung der Städte und Agglomerationen». Swiss Federal Statistical Office. Արխիվացված է օրիգինալից 15 марта 2012-ին. Վերցված է 27 октября 2018-ին.
  7. 3295|Vingelz}}
  8. 3285|Mett}}
  9. 9,0 9,1 |222|Biel/Bienne}}
  10. «Climate Norm Value Tables». Climate diagrams and normals from Swiss measuring stations. Federal Office of Meteorology and Climatology (MeteoSwiss). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 30-ին. The weather station elevation is 433 meters above sea level.
  11. «Kantonsliste A-Objekte». KGS Inventar (German). Federal Office of Civil Protection. 2009. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Centre, UNESCO World Heritage. «Prehistoric Pile Dwellings around the Alps». whc.unesco.org.
  13. palafittes.org UNESCO nomination files-Volume II: Id-files of the component parts of the serial, Sites Switzerland (2) Արխիվացված 25 Ապրիլ 2012 Wayback Machine accessed 12-August-2012
  14. «Арт Диалог Фестиваль» — официальный сайт фестиваля

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլ (քաղաք)» հոդվածին։