Jump to content

Կ-3 (ինքնաձիգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
01:31, 3 Մարտի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Կ-3
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակինքնաձիգ և Հրազեն
Երկիր Հայաստան
Փամփուշտի տեսակ5,45 x 39 մմ

Կ-3 (ինքնաձիգ), բուլփափ (անգլ.՝ bullpup) համակարգի հայկական ինքնաձիգ։ Պատրաստվել է 1990-ականների կեսերին խորհրդային ԱԿ-74 ինքնաձիգի հիման վրա՝ ավտոմատ և կիսաավտոմատ կրակի, ինչպես նաև ենթափողային նռնականետից կրակ արձակելու հնարավորությամբ։ Մշակվել է Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական արդյունաբերության բաժնի կողմից։ Թողարկվել է փոքր թվաքանակով։ Արտահանման չի ներկայացվել[1]։

5,45մմ տրամաչափով Կ-3 ինքնաձիգը հանրությանն առաջին անգամ ներկայացվել է 1996 թվականին։

Չնայած ինքնաձիգի աշխատանքի սկզբունքը համադրելի է Կալաշնիկովի ինքնաձիգի աշխատանքի սկզբունքի հետ, սակայն դրա ուրվագիծը իրականացվել է բուլփափ համակարգի տեսքով, այսինքն՝ հարվածային մեխանիզմը և պահեստատուփը տեղադրված են բռնակի վրա՝ ձգանի հետևում։ Հիմնական ցուցանիշներով այն նման է ԱԿ-74-ին, ընդ որում՝ հայկական ինքնաձիգն ունի ավելի ցածր գին, ավելի ճշգրիտ է և ունի պակաս հետահարում։ Կ-3 ինքնաձիգը հիմնականում պատրաստված է պողպատից։ Ինքնաձիգի կառուցվածքը հնարավորություն է տալիս տեղադրել ՊՍՕ-1 ստանդարտ օպտիկական նշանոց՝ քառակի հեռադիտակային խոշորացույցով, որը ևս արտադրվում է Հայաստանում[2]։

Շահագործող երկրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայաստան Հայաստան - Հայաստանի հատուկ նշանակության ուժերի սահմանափակ սպառազինության կազմում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «K-3 5.45 mm assault rifle (Armenia), Rifles». Jane's Information Group. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 9-ին.
  2. Jane’s Information Group // «K-3 5.45 mm assault rifle (Armenia), Rifles». Արխիվացված 2011-08-15 Wayback Machine

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]