Jump to content

Փսխում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
15:47, 2 Մարտի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Փսխումը ստամոքսի պարունակության ակամա, ուժգին դուրսբերումն է բերանի խոռոչով, երբեմն այդ պարունակությունը կարող է լցվել քթի խոռոչ կամ շնչափող[1][2]։ Փսխումը բարդ ռեֆլեկտոր գործողություն է, որը կարող է դրսևորվել որպես որոշ հիվանդությունների և թունավորումների բնորոշ ախտանիշ կամ հանդիպում է որպես այլ հիվանդությունների (օրինակ՝ գլխուղեղի ուռուցքներ, բարձր ներգանգային ճնշում կամ իոնացնող ճառագայթներով ճառագայթահարումը) ոչ յուրահատուկ հետևանք։ Մոտալուտ փսխման զգացողությունը կոչվում է սրտխառնոց, որը հաճախ նախորդում է փսխմանը, սակայն միշտ չէ, որ այն ավարտվում է փսխումով։ Սրտխառնոցը և փսխումը զսպելու նպատակով երբեմն կարիք է լինում կիրառել հակափսխեցուցիչ դեղեր։ Ծանր դեպքերում, երբ զարգանում է ջրազրկում, անհրաժեշտ է լինում կատարել նաև հեղուկների ներերակային ներարկում[3]։

Փսխումը տարբերվում է ռեգուրգիտացիայից (սննդային հետոսք), չնայած երբեմն այս եզրույթները օգտագործվում են միմյանց փոխարեն։ Ռեգուրգիտացիան չմարսված սննդի անցումն է կերակրափողից բերանի խոռոչ, որը տեղի է ունենում առանց ջանքերի գործադրման և չեն լինում տհաճ զգացողություններ, որոնք բնորոշ են փսխմանը։ Փսխման և ռեգուրգիտացյաի պատճառներն, ընդհանուր առմամբ, տարբեր են լինում[4][5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Tintinalli, Judith E. (2010). Emergency Medicine: A Comprehensive Study Guide (Emergency Medicine (Tintinalli)). New York: McGraw-Hill Companies. էջ 830. ISBN 0-07-148480-9.
  2. Հ․ Ս․ Սիսակյան, Ա․ Ա․ Այվազյան «Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա Արխիվացված 2016-04-16 Wayback Machine», ուսումնական ձեռնարկ, 2011, 207,208 էջեր
  3. Малая медицинская энциклопедия. Под ред. В. И. Покровского. Рвота Արխիվացված 2008-06-02 Wayback Machine. 1991—1996. Т.4.
  4. «Ստամոքս-կերակրափողային հետհոսք հիվանդության նշանները». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
  5. Чем рвота отличается от регургитации?