Ռոդնի Քինգ
Ռոդնի Քինգ անգլ.՝ Rodney King | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1969[1] |
Ծննդավայր | Սակրամենտո, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 17, 2012[1][2] (43 տարեկան) |
Մահվան վայր | Ռիալտո, Սան Բերնարդինո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեստ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Կրթություն | John Muir High School? |
Մասնագիտություն | հեղինակ, ակտիվիստ և տաքսու վարորդ |
Rodney King Վիքիպահեստում |
Ռոդնի Քինգ (անգլ.՝ Rodney King, ապրիլի 2, 1969[1], Սակրամենտո, ԱՄՆ - հունիսի 17, 2012[1][2], Ռիալտո, Սան Բերնարդինո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ԱՄՆ սևամորթ քաղաքացի, որի ծեծը ոստիկանների կողմից Լոս Անջելեսում հանգեցրել է զանգվածային անկարգությունների։
Հայտնության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականի մարտի 2-ի գիշերը Քինգը (ղեկին) և ևս երկուսը՝ Բրայանթ Ալենը և Ֆրեդի Հելմսը, Hyundai Excel տեսակի ավտոմեքենայով ընթացել են Foothill Freeway-ով (Interstate 210), որը գտնվում է Սան Ֆերնանդո հովտում։ Տղամարդիկ վերադառնում էին Լոս Անջելեսի իրենց ընկերների մոտից, որտեղ դիտել էին բասկետբոլի խաղ և օգտագործել ալկոհոլ։ Ավելի ուշ, հիվանդանոցում, Քինգի ձերբակալությունից մոտ 5 ժամ անց, նրա արյունում ալկոհոլի մակարդակը եղել է նորմայից մի փոքր ցածր, ինչը նշանակում է, որ ձերբակալության պահին ալկոհոլի տոկոսային թիվը կազմել է 0,19 %։ Այն երկու անգամ բարձր է Կալիֆոռնիայում թույլատրելի նորմայից։ Ժամը 00։30-ին պարեկ ոստիկաններ, ամուսիններ Թիմ և Մելանի Սինգերները գրանցել են Քինգի վարած մեքենայի կողմից արագության գերազանցումը։ Նրանք հետապնդել են մեքենային և հրամայել կանգնել, սակայն Քինգը հրաժարվել է ենթարկվել՝ փոխարենը մեծացնելով արագությունը։ Հետագայում Քինգը խոստովանել է, որ ցանկանում էր խուսափել ոստիկանների հետապնդումից, քանի որ ձերբակալությունից հետո մեղադրանքը (ոչ սթափ վիճակում մեքենայի վարում) կբարդացներ իր վիճակը։ Պատճառն այն էր, որ նա, գողության համար, դատապարտվել էր պայմանական ազատազրկման։
Քինգը դուրս է եկել մայրուղուց և մեծ արագությամբ շարժվել բնակելի տարածքով (88-129 կմ/ժ≈ ժամում 55-80 մղոն)։ Այդ պահին նրան հետապնդել են ոստիկանական մի քանի մեքենաներ և ուղղաթիռ։ Մոտավորապես, 8 մղոն հետո ոստիկանները կանգնեցրել են Քինգին՝ մեքենայով հարվածելով Քինգի մեքենայի խցիկին։ Լոս Անջելեսի առաջին հինգ ոստիկանները, որոնք ժամանել են դեպքի վայր, եղել են Սթեյսի Քունը, Լոուրենս Պաուելը, Թիմոթի Վինդը, Թեոդոր Բրիզենոն և Ռոլանդո Սոլանոն։
Քինգի ձերբակալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոստիկան Թիմ Սինգերը հրամայել է բոլորին դուրս գալ մեքենայից և դեմքով պառկել գետնին։ Տղամարդիկ (բացի Քինգից) ենթարկվել են և առանց խնդիրների տեղափոխվել ոստիկանության բաժին։ Քինգը դուրս չի եկել մեքենայից։ Երբ նա դուրս է եկել մեքենայից, բռնել է իր ամորձիները։ Ոստիկան Մելանի Սինեգրը կարծել է, որ Քինգը ցանկանում է զենք հանել։ Նա հանել է իր ատրճանակը և ուղղել Քինգի ուղղությամբ՝ հրամայելով պառկել գետնին։ Որոշ ժամանակ անց Քինգը ենթարկվել է։ Սինգերը մոտեցել է նրան, ձեռքին պահելով ատրճանակը, որպեսզի ձերբակալի Քինգին։
Ոստիկաններից մեկը խորհուրդ է տվել ատրճանակը դնել պատյանի մեջ, քանի որ կա հավանականություն, որ կասկածյալը կարող է խլել ատրճանակը, երբ ոստիկանը գտնվում է բավականին մոտ։ Դրանից հետո սերժանտ Կունը հրամայել է մյուս չորս ոստիկաններին կիրառել «ամբոխ» մեթոդը, որպեսզի հնազանդեցնեն Քինգին և հագցնեն ձեռնաշղթաներ։ Այդ մեթոդի էությունը կայանում էր նրանում, որ ոստիկանների խումբը բռնում են իրավախախտի ձեռքերը և պահում նրան՝ թույլ չտալով դիմադրել։ Սակայն Քինգը սկսել է դիմադրելլ՝ թույլ չտալով իրեն բռնել հետևից։ Ոստիկանները հետ են նահանջել։ Ավելի ուշ, նրանք հայտարարել են, որ կարծում էին, որ Քինգը եղել է ֆենցիկլիդինի ազդեցության տակ, չնայած լաբորատոր հետազոտությունները չեն հաստատել այդ փաստը։
Քանի որ Քինգը շարունակել է ցուցաբերել անհնազանդություն (չի արձագանքել դիմադրությունը դադարեցնելու հրամանին), ոստիկանները էլեկտրաշոկերով կրակել են նրա մեջքից։ Քինգը ընկել է ծնկների վրա, այնուհետև բարձրացել և մոտ հինգ վայրկյան ճչացել։
Ընդհանուր առմամբ Ռոդնին ստացել է ռետինե մահակների 55, ձեռքի՝ 6 հարված և «Տազեր» ապրանքանիշի էլեկտրոշոկերի երկու կրակոց։
Տեսախցիկով նկարահանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ պահից սկսած Քինգին ոստիկաններին տեսախցիկով նկարահանել է Ջորջ Հոլիդեյը։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է Քինգը կանգնում և մոտենում Պաուելին։ Տեսանելի են ամրալարերը, որոնք ցցված են նրա վրա։ Այդ պահին Պաուելը, ռետինե մահակով, խփել է Քինգի գլխին։ Բրիզենոն կանգնեցրել է Պաուելին՝ թույլ չտալով հասցնել ևս մեկ հարված։ Պաուելը հետ է նահանջում։ Դրանից հետո Քինգը կանգնում է ծնկների վրա, և Պաուելը ու Վինդը հարվածում են ոստիկանական մահակներով։
Ավելի ուշ Կունը խոստովանել է, որ հրամայել է Քինգին հասցնել «ուժեղ հարվածներ»։ Համաձայն նրա ցուցմունքների՝ Պաուելը և Վինդը հասցրել են մի շարք հարվածներ և հեռացել։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է Քինգը փորձում նորից կանգնել։ Կունը հրամայում է ոստիկաններին «հարվածել հոդերին, դաստակներին, ծնկներին և սրնքամսերին»։ Քինգը ստացել է ռետինե մահակի 56 և ոտքի՝ 6 հարվածներ։ Ոստիկանները նորից կիրառել են «ամբոխի» մեթոդը, Քինգին հագցրել ձեռնաշղթաներ, կապել պարանով՝ ֆիքսելով ձեռքերը և ոտքերը։ Դրանից հետո նրանք Քինգին դեմքով պառկեցրել են դեպի ճանապարհը, որտեղ պետք է ժամաներ շտապ օգնության ավտոմեքենան։
Ջորջ Հոլիդեյը իրադարձությունը տեսագրել է Ֆութհիլ բուլվարի և Օսբորն փողոցի խաչմերուկում գտնվող իր բնաակարանից։ Ավելի ուշ, Հոլիդեյը ելույթ է ունեցել տեղական հեռուստատեսությամբ (KTLA), ցույց տալով տեսագրությունը, որն անմիջապես «պայթեցրեց» զանգվածային լրատվամիջոցները։ Նրանք հաճախ ցույց էին տալիս այդ տեսագրության առանձին դրվագներ։ Վերջինս առաջացրեց հանրային մեծ արձագանք և դարձավ ամենաքննարկվող թեմաներից մեկը ԱՄՆ ողջ տարածքում։
Հոլիդեյի տեսագրությունը ոգևորեց այլ քաղաքացիներին ևս կիրառել տեսագրման միջոցներ, որպեսզի պայքարեն ոստիկանների կամայականությունների և բռնության դեմ։ ԱՄՆ-ում ի հայտ եկավ «copwatch» տիպի կազմակերպությունները, ինչպես օրինակ, քաղաքացիների իրավունքների պաշտպանության «Ոստիկանական դաժանության դադարեցման կոալիցիան»։
Քինգին ձերբակալությունից անմիջապես հետո տեղափոխել են Փասիֆիքա հիվանդանոց։ Այնտեղ պարզ է դարձել, որ ճաքել է նրա դիմոսկրը, կոտրվել աջ ծունկը, գրանցվել են կապտուկներ և վնասվածքներ։ Դատական հայց ներկայացնելով քաղաքային իշխանությունների դեմ՝ Քինգը հայտարարել է «գանգի 11 ճաքի, ուղեղի ցնցման, կոտրված ոսկորների և ատամների, վնասված երիկամի, ինչպես նաև ֆիզիկական և էմոցիոնալ վնասվածքների մասին»։
Ոստիկանները վկայել են, որ Քինգը գտնվել է ալկոհոլի և մարիխուանայի ազդեցության տակ (26 նգ/մլ), սակայն թմրամիջոցներ չեն հայտնաբերվել։ Փասիֆիքա հիվանդանոցի բուժքույրերը հայտարարել են, որ ոստիկանները, որոնք բերել են Քինգին (ներառյալ Վինդան), բացահայտ ծաղրել և պարծեցել են հարվածների քանակով, որոնք հասցվել էին Քինգին։ Քինգը դատի է տվել համայնքապետարանին՝ պահանջելով 3,8 միլիոն ԱՄՆ դոլար փոխհատուցում։ 1993 թվականի մարտի 9-ին դատական վերջին նիստի ժամանակ ատենակալները կարդացել են վճիռը։ Ոստիկաններ Լոուրենս Պաուելը և Սթեյսի Կունը ճանաչվել են մեղավորներ և դատապարտվել 32 ամիս ազատազրկման։ Թիմոթի Վինդը և Թեոդոր Բրիզենոն արդարացվել են։ Նրանց վրայից հանվել են բոլոր մեղադրանքները։
Երդվյալ ատենակալների դատարանի կողմից 4 սպիտակամորթ ոստիկաններից երեքի արդարացումը (երրորդը ստացել է սիմվոլիկ տուգանք)[3], որոնք ծեծի էին ենթարկել Ռոդնի Քինգին, 1992 թվականին Լոս Անջելեսում հանգեցրել է զանգվածային խռովությունների։
Հայտնի IMDb[4] և Кинопоиск.ru[5] ֆիլմերի կայքերում Ռոդնի Քինգը նշվում է որպես դերասան՝ մարմնավորելով իր դերը մի շարք ֆիլմերում։ 1991-1992 թվականների իրադարձությունները կիրառվել են այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Երեկույթի ապօրինի ծնունդները», «Թուփաք․ Վերակենդանացում», «Անիծված սեզոն», «Մթնշաղ․ Լոս Անջելես», «Մալքոլմ Իքս», «Էքվիլիբրիում», «Ուղիղ Քոմփթոնից» և «Ամերիկյան արդարադատություն», «Ամերիկյան իքս պատմություն» հեռուստասերիալներում։
2012 թվականի հունիսի 17-ին 47-ամյա Ռոդնիի մարմինը հայտնաբերվել է լողավազանում։ Ոստիկանության տվյալներով՝ նա խեղդվել է դժբախտ պատահարի արդյունքում[6] որն առաջացել էր ալկոհոլի, կոկայինի, մարիխուանայի և «հրեշտակի փոշու» (ֆենցիկլիդին) միաժամանակյա օգտագործման արդյունքում։ Շուտով Filmz պորտալում հայտարարվել է, որ հայտնի «Ֆորսաժ 5» ֆիլմի ռեժիսոր Ջասթին Լինին առաջարկվել է նկարահանել ֆիլմ, որը հիմնված կլինի Քինգի կենսագրության վրա[7][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Лос- Анджелесский бунт: 20 лет спустя | История | Ещё — Газета Русская Реклама
- ↑ http://www.imdb.com/name/nm0455219/ IMDb — мировая кинобаза.
- ↑ http://www.kinopoisk.ru/level/4/people/117199/sort/rating/#list Кинопоиск.ru.
- ↑ Америка: Тело жертвы полицейского насилия в Лос-Анджелесе нашли в бассейне // Lenta.ru
- ↑ Снимут фильм про крупнейший негритянский бунт в Лос-Анджелесе | Центр Льва Гумилева
- ↑ Джастин Лин устроит «Погром в Лос-Анджелесе» — новости на киноафише Москвы(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дарья Ерёмина (18.06.2012, 19:19:45). «Герой поневоле. В США умер человек - символ сопротивления полицейскому произволу» (անգլերեն). lenta.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդնի Քինգ» հոդվածին։ |
|