Jump to content

Միավորների միջազգային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
02:57, 26 հունվարի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
ՄՀ յոթ հիմնարար միավորները և իրենց սահմանումների փոխկապվածությունը։ Ժամացույցի սլաքի ուղղությամբ, վերևից․ կելվին (ջերմաստիճան), վայրկյան (ժամանակ), մետր (երկարություն), կիլոգրամ (զանգված), կանդելա (լույսի ինտենսիվություն), մոլ (նյութի քանակ) և ամպեր (էլեկտրական հոսանք). Վայրկյանը, կելվինը և կիլոգրամը, սահմանված են այլ միավորներից անկախ։ Մետրը սահմանված է լույսի արագության միջոցով, այդպիսով կախված է վայրկյանի սահմանումից։ Այլ հիմնական միավորների սահմանումները ավելի բարդ են։

Միավորների միջազգային համակարգ, ՄԻ համակարգ, ֆիզիկական մեծությունների միավորների համակարգ։ Ընդունել և գործնական կիրառության է հանձնարարել Չափերին և կշիռների XI գլխավոր կոնֆերանսը (հոկտեմբեր, 1960, Փարիզ, տե՛ս Չափագիտական ծառայություն)։ Կրճատ նշանակվում է ՄՀ (միջազգային նշանակումը՝ SI, ըստ "Système international" անվանման սկզբնատառերի)։

ԽՍՀՄ-ում գործածության մեջ է դրվել 1963-ի հունվարի 1-ից։ ՄՀ մշակվել է միավորների տարբեր համակարգերի բարդ համախմբությունը և Չափերի մետրական համակարգի հիման վրա կազմված առանձին արտահամակարգային միավորները փոխարինելու, ինչպես նաև միավորներից օգտվելը հեշտացնելու նպատակով։

Նպատակահարմարությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՀ-ի առավելություններն են՝ ունիվերսալությունը (ընդգրկում է գիտության և տեխնիկայի բոլոր բնագավառները) և կոհերենտությունը, այսինքն՝ համեմատականության գործակից չպարունակող հավասարումների հիման վրա կազմվող ածանցյալ միավորների համաձայնեցվածությունը։ Վերջինիս շնորհիվ, հաշվարկներ կատարելիս, վերանում է բանաձևերի մեջ միավորների ընտրությունից կախված գործակիցներ մտցնելու անհրաժեշտությունը։

Աղյուսակներում ստորև բերված են ՄՀ-ի հիմնական, լրացուցիչ և որոշ ածանցյալ միավորների անվանումներն ու նշանակումները (միջազգային և հայերեն)։ Առաջին երեք հիմնական միավորները (մետր, կիլոգրամ, վայրկյան) թույլ են տալիս համաձայնեցված ածանցյալ միավորներ կազմել մեխանիկական բնույթ ունեցող բոլոր մեծությունների համար, իսկ մյուսները (ամպեր, կելվին, կանդելա, մոլ) ավելացված են մեխանիկականի չբերվող մեծությունների ածանցյալ միավորներ կազմելու նպատակով։ Ռադիան և ստեռադիան լրացուցիչ միավորները ծառայում են հարթ կամ մարմնային անկյուններից կախված մեծությունների ածանցյալ միավորները կազմելու համար։ Բազմապատիկ միավորների անվանումները կազմելիս օգտվում են համապատասխան նախածանցներից (դեցի, սանտի, հեկտո, մեգա և այլն)։

ՄՀ միավորների անվանումները գրվում են փոքրատառ, իսկ նշանակումը՝ առանց կետի, ի տարբերություն սովորական հապավումների։ Ներկայումս տարբերում են ՄՀ հիմնական և ածանցյալ միավորներ։

Հիմնական միավորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծություն Միավոր
Անվանում Չափայնություն Անվանում Նշանակում
հայերեն անգլերեն հայերեն միջազգային
Երկարություն L մետր metre մ m
Զանգված M կիլոգրամ[1] kilogram կգ kg
Ժամանակ T վայրկյան second վ s
Էլեկտրական հոսանքի ուժ I ամպեր ampere Ա A
Թերմոդինամիկական ջերմաստիճան Θ կելվին kelvin Կ K
Նյութի քանակ N մոլ mole մոլ mol
Լույսի ուժ J կանդելա candela կդ cd

Ածանցյալ միավորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՄՀ ածանցյալ միավորները, որոնք ունեն հատուկ անվանում և նշանակում
Մեծություն Միավոր Նշանակում Արտահայտությունը հիմնական միավորներով
հայերեն անգլերեն հայերեն միջազգային
Հարթ անկյուն ռադիան[2][3] radian ռադ rad մ·մ−1 = 1
Մարմնային անկյուն ստեռադիան steradian սռ sr մ2·մ−2 = 1
Ցելսիուսի ջերմաստիճան[4] Ցելսիուսի աստիճան degree Celsius °C °C Կ
Հաճախություն հերց hertz Հց Hz վ−1
Ուժ նյուտոն newton Ն N կգ·մ·վ−2
Էներգիա ջոուլ joule Ջ J Ն·մ = կգ·մ2·վ−2
Հզորություն վատ watt Վտ W Ջ/վ = կգ·մ2·վ−3
Ճնշում պասկալ pascal Պա Pa Ն/մ2 = կգ·մ−1·վ−2
Լուսային հոսք լյումեն lumen լմ lm կդ·սռ
Լուսավորվածություն լյուքս lux լք lx լմ/մ2 = կդ·սռ/մ2
Էլեկտրական լիցք կուլոն coulomb Կլ C Ա·վ
Պոտենցիալների տարբերություն վոլտ volt Վ V Ջ/Կլ = կգ·մ2·վ−3·Ա−1
Դիմադրություն օհմ ohm Օհմ Ω Վ/Ա = կգ·մ2·վ−3·Ա−2
Էլեկտրաունակություն ֆարադ farad Ֆ F Կլ/Վ = վ4·Ա2·կգ−1·մ−2
Մագնիսական հոսք վեբեր weber Վբ Wb կգ·մ2·վ−2·Ա−1
Մագնիսական ինդուկցիա տեսլա tesla Տլ T Վբ/մ2 = կգ·մ−2·Ա−1
Ինդուկտիվություն հենրի henry Հն H կգ·մ2·վ−2·Ա−2
Էլեկտրական հաղորդականություն սիմենս siemens Սմ S Օհմ−1 = վ3·Ա2·կգ−1·մ−2
Ռադիոակտիվ աղբյուրի ակտիվություն բեքերել becquerel Բք Bq վ−1
Իոնացնող ճառագայթման կլանված դոզա գրեյ gray Գր Gy Ջ/կգ = մ22
Իոնացնող ճառագայթման էֆեկտիվ դոզա զիվերտ sievert Զվ Sv Ջ/կգ = մ22
Կատալիզատորի ակտիվություն կատալ katal կատ kat մոլ/վ

ՄՀ արտահամակարգային միավորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՀ մեջ չմտնող որոշ միավորներ Չափերի և կշիռների միջազգոյին բյուրոյի որոշման համաձայն, գործածվում են ՄՀ միավորների հետ համատեղ։

Միավոր Անգլերեն անվանում Նշանակում Մեծությունը ՄՀ միավորներով
հայերեն միջազգային
րոպե minute րոպ min 60 վ
ժամ hour ժ h 60 րոպ = 3600 վ
օր day օր d 24 ժ = 86 400 վ
անկյունային աստիճան degree ° ° (π/180) ռադ
անկյունային րոպե minute (1/60)° = (π/10 800)
անկյունային վայրկյան second (1/60)′ = (π/648 000)
լիտր litre լ l, L 1/1000 մ2
տոննա tonne տ t 1000 կգ
նեպեր neper Նպ Np չափազուրկ
բել bel Բ B չափազուրկ
էլեկտրոնվոլտ electronvolt էՎ eV ≈1,602 177 33×10−19 Ջ
զանգվածի ատոմական միավոր, դալտոն unified atomic mass unit, dalton զ․ ա․ մ․ u, Da ≈1,660 540 2×10−27 կգ
աստղագիտական միավոր astronomical unit ա․ մ․ au 149 597 870 700 մ (ճշգրիտ)[5]
ծովային մղոն nautical mile մղոն M[6] 1852 մ (ճշգրիտ)
հանգույց knot հն kn 1 ծովային մղոնը ժամում = (1852/3600) մ/վ
ար are ար a 102 մ2
հեկտար hectare հա ha 104 մ2
բար bar բար bar 105 Па
անգստրեմ ångström Å Å 10−10 մ
բառն barn բ b 10−28 մ2
ռենտգեն röntgen ռ R 1 ռ = 2,57976 • 10−4 կ/կգ

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Бурдун Г․ Д․, Справочник по Международной системе единиц, М, 1971

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Պատմականորեն «կիլոգրամն» արդեն իր մեջ ընդգրկում է բազմապատիկ «կիլո»֊ն, այդ պատճառով միավորին բազմապատիկ կամ տասնորդական մասերն արտահայտող միավորները կազմվում են՝ գրամին (որն ինքնին ՄՀ-ում ամբողջ միավորի մաս է՝ 1 գ = 10−3 կգ) համապատասխան նախածանցներ ավելացնելով (միլիգրամ, միկրոգրամ և այլն)։
  2. Սկզբում ռադիանը և ստեռադիանը մտնում էին ՄՀ լրացուցիչ միավորների մեջ։ Սակայն 1995 թ․ Մետրիկական կոնվենցիան սահմանեց ՄՀ լրացուցիչ միավորների դասից հանել ռադիանը և ստեռադիանը և ներառել ՄՀ ածանցյալ չափազուրկ միավորների մեջ, որոնք ունեն հատուկ անվանում և նշանակում։
  3. «Չափերի և կշիռների XX գլխավոր կոնֆերանս (1995)» (անգլերեն). Չափերի և կշիռների միջազգային բյուրո. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28–ին-ին.
  4. Ցելսիուսի ջերմաստիճանը (նշանակվում է t) որոշվում է t = T – T0 արտահայտությամբ, որտեղ T֊ն թերմոդինամիկական ջերմաստիճանն է, արտահայտվում է կելվիններով, T0 = 273,15 Կ։
  5. «Резолюция 28-й Генеральной ассамблеи о переопределении астрономической единицы (2012)» (PDF) (անգլերեն). Международный астрономический союз. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.
  6. Նշանակումը տրված է ըստ ՄՀ բյուրոյի, ավելի պաշտոնական աղբյուրներն այն չեն ընդունում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 525