Պլատոնականություն
Պլատոնականություն՝ որպես հատուկ գոյական՝ Պլատոնի կամ այլ փիլիսոփայական համակարգերի ուսմունք, որոնք սերտորեն կապված են կամ բխում են վերջինիցս։ Ավելի նեղ իմաստով «պլատոնականությունը» օգտագործվում է որպես հասարակ գոյական և վերաբերվում է աբստրակտ օբյեկտների գոյությունը հաստատող փիլիսոփայությանը, համաձայն որի՝ այն ամենը, ինչ «գոյություն ունի երրորդ թագավորությունում», տարբերվում է ինչպես արտաքին բանական աշխարհից, այնպես էլ գիտակցության ներքին աշխարհից և հակադրվում է նոմինալիզմին [1]: Ավելի նեղ իմաստով տերմինը կարող է արտահայտել նաև պլատոնական ռեալիզմի դոկտրինան։ Պլատոնիզմի կենտրոնական գաղափարը ձևերի թեորեայի նշանակալից տարբերակման գաղափարն է, համաձայն որի տարբերակում ենք երկու իրականություն՝ իրականություն, որը զգալի է, սակայն անվերծանելի, և իրականություն, որը անտեսանելի է, բայց դյուրըմբռնելի։ Այս ձևերը սովորաբար նկարագրվում են երկխոսությունների մեջ, ինչպիսիք են օրինակ «Ֆադեոն», «Սիմպոզիումը» և «Պետությունը»։ Վերոնշյալները հանդես են գալիս որպես տրանսցենդենտ, կատարյալ նախաձևեր, որոնց օբյեկտները առօրեա աշխարհում անկատար պատճեններն են։
«Պետության» մեջ ձևերից բարձրագույնը բարությունն է, որը, բանականությունից ելնելով, մնացյալ բոլոր հայտնի ձևերի սկզբնաղբյուրն է։ «Սոփեստ» աշխատության մեջ, որը ավելի ուշ շրջանի գործ էր, կեցության ձևերը, նույնությունը և տարբերությունը «մեծ տոհմի» սկզբնաղբյուրներն են համարվում։ Ք. ա. III դարում Արքեսիլաոսը ընդունեց սկեպտիցիզմը, որը մինչև Ք. ա. 90 -ական թվականները շարունակեց փիլիսոփայական դպրոցի հինմնական սկզբունքը մնալ, մինչև այն ժամանակ, երբ Անտիոքոսը ստոյիկների տարրեր մտցնելով՝ մերժեց սկեպտիցիզմը. այս երևույթը որպես միջին պլատոնականություն է հայտնի։
Մեր թվարկության III դարում Պլոտինը ավելացրեց միստիկ տարրեր՝ հիմնելով նեոպլատոնիզմը, համաձայն որի՝ կեցության կուլմինացիան այս կամ այն բարիքն էր, որը ամեն ինչի աղբյուրն էր. մեդիտացիայի և ուժի շնորհիվ հոգին հնարավորություն ունի վեր հառնել, որպեսզի հասնի Միակին կամ Աստծուն։ Պլատոնի ուսմունքը հսկայական ազդեցություն է ունեցել արևմտյան մտքի զարգացման գործում և պլատոնական տարրերը նաև քրիստոնեական եկեղեցու կողմից ադապտացվեցին, վերջինիս քրիստոնեական ումունքը մեծ ազդեցություն է կրել հենց պլատոնականության Աստծո գաղափարից։ Նեոպլատոնիզմը նշանակալից ազդություն ունեցավ նաև քրիստոնեական միստիցիզմի վրա՝ արևմուտքում՝ Սուրբ Ավգուստինոսի միջոցով, որը կաթոլիկ եկեղեցում բժիշկ էր և ում քրիստոնեությանը նվիրված աշխատությունները Պլոտինի Էնեադականի և իր հերթին արևմտյան քրիստոնեական մտքի հիմքն են կազմում[1]։ Պլատոնականությունը հաստատում է իդեաների բացարձակ գոյությունը և հոգու անմահությունը։ Որոշները պլատոնականությունը մեկնաբանում են որպես սկզբունք, համաձայն որի ունիվերսալ հասկացությունները իրենց կոնկրետ մարմնավորումներից անկախ գոյություն ունեն։
Պլատոնականության առաջին հետևորդները Ակադեմիայի՝ Պլատոնի դպրոցի աշակերտներն էին։ Դպրոցը հիմնվել էր Պլատոնի կողմից Ք. ա. IV դարում և գտնվում էր Աթենքի պատերից ոչ շատ հեռու և գոյատևեց մինչև մեր թվարկության 592 թվականը, որբ Հուստինիանոս առաջին կայսրը հրամայեց փակել այն։ Պլատոնականությունը սովորաբար երեք հիմնական շրջանների են բաժանում՝ վաղ, միջին և նեոպլատոնականություն։ Ամբողջ գոյության ընթացքում դպրոցի դոգման բնութագրող հատկանշական գծերը անմարմին հոգու մասին ուսմունքը, ինչպես նաև զգայականի և բանականության, լինելիության և կենցաղի, իմացության և կարծիքի, իդեաների և իրերի հակադրումներն են։
Հիմք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պլատոնականության հիմքը Պլատոնի գաղափարների տեսությունն էր, որը տարբեր երանգավորում ու մեկնաբանություն էր ստանում Պլատոնականությունյան զարգացման տարբեր շրջաններում։ Գաղափարը ըմբռնվել է որպես ծայրահեղ ընդհանրացված կենսականորեն գործող տրամաբանական հասկացություն, որը պարունակում է յուրաքանչյուր իրի իմաստավորման սկզբունքն ու մեթոդը, օժտված է գեղարվեստական կառուցվածքով և յուրահատուկ սուբստանց է։
Արդեն Պլատոնի կենդանության օրոք գաղափարաների ուսմունքը ենթարկվեց պյութագորական վերամշակման։ Պլատոնի անմիջական հաջորդները զբաղվեցին հիմնականում նրա ուսմունքի քարոզմամբ։
Մ․ թ․ ա․ 1-ին դարում Պլատոնականության համակարգեց Պոսիդոնիոսը, որը հիմք դրեց ստոիկյան։ Պլատոնականության վերջինիս ամենախոշոր պաշտպանն ու տարածողը Փիլոն Ալեքսանդրացին էր, իսկ հետևորդները՝ գնոստիկականության, հերմետիզմի և վաղ պատրիստիկայի ներկայացուցիչները։
Ստոիկյան Պլատոնկանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստոիկյան Պլատոնկանության բարոյագիտության և դիցաբանության դեմ ռացիոնալիզմի ու դիալեկտիկայի դիրքերից պայքար ծավալվեց մ․ թ․ 1-ին դարում՝ Պլատոնականության արիստոտելականության հետ համադրելու միտումով։ Այդ պայքարի հետևանքով մ․ թ․ 3-րդ դարում երևան եկավ նեոպլատոնականությունը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pelikan, Jaroslav. The Christian Tradition: A History of the Development of Doctrine. Vol 1, The Emergence of the Catholic Tradition 100-600; Pelikan, Jaroslav. The Christian Tradition: A History of the Development of Doctrine. Vol 3, The Growth of Mediaeval Theology 600-1300, section, "The Augustinian Synthesis"
- Диллон Дж. Наследники Платона. — СПб.: СПбГУ, 2005
- Подвойский Л. Я. Социально-политическая традиция платонизма в русской общественной мысли // Человек. Сообщество. Управление. 2009. № 2. С. 42—48.
- Солопова М. А. Платонизм // «Кругосвет»
- Artur Rodziewicz ΙΔΕΑ ΚΑΙ ΕΙΔΟΣ. Основы философии Платона и досократиков. (IDEA I FORMA. ΙΔΕΑ ΚΑΙ ΕΙΔΟΣ. O fundamentach filozofii Platona i presokratyków) — WUWR, 2012
- Walker, Daniel Pickering. The Ancient Theology: Studies in Christian Platonism from the Fifteenth to the Eighteenth Century. London: Duckworth, 1972.
- Lloyd P. Gerson: What is Platonism? In: Journal of the History of Philosophy. 43, 2005, S. 253–276.
- Francis E. Peters: The Origins of Islamic Platonism. The School Tradition. In: Parviz Morewedge (Hrsg.): Islamic Philosophical Theology. SUNY Press, Albany 1979, S. 14–45.
- Merlan, Philip, From Platonism to Neoplatonism, The Hague: Martinus Nijhoff, 3rd ed., 1968.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 326)։ |