Jump to content

«Բարու և չարի իմացության ծառ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «https://ru.wikipedia.org/wiki/%D0%94%D0%B5%D1%80%D0%B5%D0%B2%D0%BE_%D0%BF%D0%BE%D0%B7%D0%BD%D0%B0%D0%BD%D0%B8%D1%8F_%D0%B4%D0%BE%D0%B1%D1%80%D0%B0_%D0%B8_%D0%B7%D0%BB%D0%B0 '''Բարի և չարի իմացության ծառ''' (եբրայերեն՝ עֵץ הַדַּעַת טוֹב וָרָע‎, Etz ha-Da'at Tov va Ra), համաձայն աստվածաշնչյան Ծննդոց գրքի՝ Եդեմի պարտեզի...»:
(Տարբերություն չկա)

16:47, 27 Մարտի 2024-ի տարբերակ

https://ru.wikipedia.org/wiki/%D0%94%D0%B5%D1%80%D0%B5%D0%B2%D0%BE_%D0%BF%D0%BE%D0%B7%D0%BD%D0%B0%D0%BD%D0%B8%D1%8F_%D0%B4%D0%BE%D0%B1%D1%80%D0%B0_%D0%B8_%D0%B7%D0%BB%D0%B0

Բարի և չարի իմացության ծառ (եբրայերեն՝ עֵץ הַדַּעַת טוֹב וָרָע‎, Etz ha-Da'at Tov va Ra), համաձայն աստվածաշնչյան Ծննդոց գրքի՝ Եդեմի պարտեզի մեջտեղում Աստծո կողմից տնկված հատուկ ծառի՝ Կենաց ծառի հետ միասին։

Աստվածաշնչում

Հիմնական հոդվածը՝ Եդեմ

Ծննդոց գիրքը Իմացության ծառի մասին ասում է․

Տէր Աստուած երկրից բուսցրեց նաեւ ամէն տեսակի գեղեցկատեսիլ ու համեղ մրգեր տուող ծառեր, իսկ կենաց ծառը եւ բարու ու չարի գիտութեան ծառը տնկեց դրախտի մէջտեղում:
- Ծննդոց գիրք 2։9

Մեղսագործություն

Իմացության ծառը մեղսագործության կենտրոնն է դառնում, այն նկարագրված է Ծննդոց գրքի երեք գլուխներում։ Առաջին մարդը՝ Ադամը, զգուշացվել էր, որ Բարու ու չարի իմացության ծառից պտուղ ուտելը մահվան է տանում․

Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի՛ կերէք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկանացու կը դառնաք։
- Ծննդոց 2։17

Ադամի կողոսկրից ստեղծված Եվան (Ծննդ. 2:22) օձի հետ երկխոսության արդյունքում կերավ Բարի և չարի գիտության ծառի արգելված պտուղը և տվեց ուտելու նաև Ադամին։ Արգելքը խախտելու և առաջարկվող ապաշխարությունից հրաժարվելու հետևանքները եղան[1] տիեզերքին (բնությանը) և մարդուն հասցված վնասը, դրախտից վտարումը, Կենաց ծառի հասանելիության կորուստը և մահը:

Հուդայականության մեջ

Ըստ Զոհարի գրքի՝ Բարի ու չարի իմացության ծառը և Կենաց ծառը կատարյալ ներդաշնակ են եղել մինչ այն պահը, երբ Ադամն եկել է և բաժանել նրանց՝ սկիզբ դնելով չարին, որը Բարու ու չարի իմացության ծառի մեջ էր[2]։

Միդրաշը տարբերակներ է տալիս ծառի և նրա պտուղների մասին։ Ռաբի Մեիրն ասել է, որ դա ցորենն էր, երկու գիտնականներ՝ Հանինա բեն Իսահակ և Սամուել բեն Ամմի՝ շաղգամ, Եղիայի որդին ասել է, որ դա խաղողն էր․ ողկույզները դառնության ողկույզներ են, դրանք դառնություն, այսինքն տխրություն են բերել այս աշխարհ[3]։

Ակկոյից ռաբի Աբբան ասել է, որ դա էտրոգն է (կիտրոն), ինչպես գրված է․«Եվ երբ կինը տեսել է, որ ծառը լավ էր ուտելու համար (Ծննդոց 3։6)․ գնա և տես, թե որ ծառի փայտն է ուտելի, ինչպես պտուղը, ու ոչինչ չես գտնի, բացի էտրոգից»[3]։

Ռաբի Խոսեն ասել է, որ թուզ էր, այն կարելի է համեմատել արքայազնի հետ, ով մեղանչել է ստրուկի հետ, և թագավորն իմանալով՝ արտաքսել է արքունիքից։ Դռնեդուռ է ընկել, բայց ոչ ոք չի ընդունել, միայն նրա հետ մեղանչողը բացել է դուռը և ընդունել։ Եվ այսպես, երբ Ադամը փորձել է այդ պտուղը, վտարվել է եդեմական պարտեզից, ու նա դիմել է բոլոր ծառերին, բայց նրան չեն ընդունել։ Ի՞նչ ասացին նրան։ Ռաբի Բերեկիան ասել է․«Ահա խաբեբան, որ խաբել է իր ստեղծողին, խաբել է իր ուսուցչին, ինչպես գրված է՝ Հպարտության ոտքը չի դրվի ինձ վրա (Սաղմոսարան 35։12) ոտքը, որ իր ստեղծողի վրա է բարձրացել, և մեղավորի ձեռքը թող ինձ չհասնի, իմ տերևներից չվերցնի (Սաղմոսարան 35։12)։ Սակայն քանի որ նա կերել էր պտուղներից, ապա բացեց դռները և ընդունեց (Ծննդոց 3։7)[3]։

Ռաբի Ազարիան ռաբի Իոշունի բեն Լևիի անունից ասել է, որ Աստված չանի, որ ենթադրենք, թե ինչ ծառ է եղել դա։ Սուրբ է նա, չի ասել ու մարդկությանը չի ասելու, թե ինչ ծառ է[3]։

Քրիստոնեության մեջ

Ըստ Վեհափառ Եփրեմ Ասորու և սուրբ Գրիգոր Նազիանզացու՝ Բարու ու չարի իմացության ծառից պտուղ ճաշակելու արգելքը եղել է ժամանակավոր։ Եփրեմ Ասորին գրել է․«Եթե օձը նրանց չներքաշեր հանցանքի մեջ, ապա նրանք Կենաց ծառի պտուղները կուտեին, այդ ժամանակ Բարու ու չարի իմացության ծառն այլևս արգելված չէր լինի նրանց համար, այդ ծառերից մեկից գիտելիք ձեռք կբերեին, իսկ մյուսից՝ հավերժական կյանք ու մարդկութան մեջ կդառնային աստվածանման»[4]։ Գրիգոր Նազիանզացին գրել է, որ իմացության ծառը «լավ է, եթե ժամանակին են օգտագործում, բայց ոչ պարզունակների ու իրենց ցանկություններում ոչ չափավորների համար»։ Նա կարծել է, որ իմացության ծառը մտորումների ու խորհրդածության ծառ է[5]։

Մաքսիմոս Խոստովանողը անվանել է ճանաչողության ծառ, որի պտուղները Աստված մարդուն արգելել է ուտել՝ «մարմնի զգայությամբ, ուր և ակնհայտ է, անխոհեմությունն է»[6]։

Սուրբ Ֆիլարետ Դրոզդովը կարծել է, որ Բարու ու չարի իմացության ծառն այդպես է կոչվել, որովհետև մարդն այդ ծառի օգնությամբ է հասկացել, որ բարին Աստծո կամքին հնազանդվելու մեջ է, իսկ չարը՝ նրան հակառակվելու[7]։

Արևմուտքի քրիստոնեական ավանդույթում լատինական բառերի նմանության հիման վրա «malum» («չար») и «mālum» («խնձոր») Իմացության ծառը պատկերվել է որպես խնձորենի[8][9], որ հունական դիցաբանության մեջ ունի իր անալոգիան՝ էպոսը կռվախնձորի մասին։

Ապոկրիֆներում

Բարու ու չարի իմացության ծառը հիշատակվում է Ենոքի առաջին գրքում որպես իմաստության ծառ, որը մեծ իմաստնություն է տալիս նրանց, ովքեր ուտում են նրա պտուղներից[10]։

Համաձայն «Խաչելության ծառի մասին» (մոտավորապես 12-րդ դար) ապոկրիֆի՝ Բարու ու չարի իմացության ծառն աճել է երեք բնով՝ «մի ծառաբունը՝ Ադամ, 2-րդ ծառաբունը՝ Եվա, 3-րդը՝ Աստված ինքը»։ Երբ Ադամն ու Եվան մեղք գործեցին, Ադամի մասն ընկավ գետը, ու գետը նրան հանեց դրախտից։ Երբ ջրհեղեղ եղավ, ջուրն այն տարավ, իսկ Եվայի ծառաբունն ընկավ դրախտի մեջ։ Երբ Ադամը մահացավ, հրեշտակապետը Աստծու ծառաբնից ճյուղեր պոկեց և տվեց Ադամի ու Եվայի երրորդ որդուն՝ Սեթին։ Այդ ճյուղից այդ նույն վայրում ծառ աճեց։ Ի վերջո այդ նույն ծառի վրա խաչեցին Հիսուս Քրիստոսին[11]:

Վորագինցու Ոսկե լեգենդում (14-րդ դար), «Սուրբ Խաչը գտնելու մասին» պատմվածքում ասվում է, որ հունական ապոկրիֆերից մեկում հրեշտակը Սեթին տվել է Բարու ու չարի գիտության ծառից մի ճյուղ ու ասել է, որ իր հայրը կբժշկվի, երբ ճյուղը պտուղ բերի: Վերադառնալով Սեթը գտավ հորն արդեն մահացած և այդ ճյուղը տնկեց նրա գերեզմանին։ Ճյուղը մեծացավ և դարձավ մի մեծ ծառ, որը շարունակեց կանգուն մնալ նաև Սողոմոնի ժամանակներում: Դրանից պատրաստվեց Քրիստոսի խաչը[12]։

Աստվածաշնչյան քննադատներ

Գիտելիքի ծառի գաղափարը, որի մեջ մարդկության դարավոր ձգտումն է՝ դառնալ տերը բացառապես իր «գիտելիքի» ուժով, ամբողջովին պատկանում է հրեաներին: Նկատի ունենալով, որ դրախտի ծառերի մասին աստվածաշնչյան պատմությունը կտրուկ տարբերվում է բոլոր նմանատիպ պատմություններից, աստվածաշնչյան քննադատներ Բուդդեն և Գյունկելը ենթադրել են, որ սկզբնական տարբերակում միայն մի ծառի մասին է եղել, հենց Կենաց ծառի մասին, քանի որ բնօրինակի հեղինակը չէր կարող թույլ տալ, որ առաջին մարդուն թույլ տրվեր օգտվել Կենաց ծառի պտուղներից այնպես, ինչպես մյուս ծառերի պտուղներից[13]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Կաղապար:Библия. См. также «Берешит Рабба» 21:6.
  2. Կաղապար:Православная энциклопедия
  3. 3,0 3,1 3,2 3,3 Берешит Рабба 15:7.
  4. «Преподобный Ефрем Сирин. Толкования на священное Писание. Книга Бытия. Глава 3». Արխիվացված է օրիգինալից 2023-04-10-ին. Վերցված է 2023-04-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Cвятитель Григорий Богослов. Слово 45. На Святую Пасху». Արխիվացված է օրիգինալից 2022-03-22-ին. Վերցված է 2023-04-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Максим Исповедник, Вопросоответы к Фалассию. Вопрос 43». Արխիվացված է օրիգինալից 2018-08-08-ին. Վերցված է 2018-08-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Святитель Филарет Московский (Дроздов). Пространный христианский Катехизис Православной Кафолической Восточной Церкви. Часть Первая. О третьем члене Символа веры». Արխիվացված է օրիգինալից 2023-04-10-ին. Վերցված է 2023-04-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Петрученко О. А. Латинско-русский словарь, 1914. — С. 378» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023-06-18-ին. Վերցված է 2023-08-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Анастасия Чернавская (2022-09-21). «Правда ли, что запретным плодом из библейского Эдемского сада было яблоко?». Проверено.Медиа. Արխիվացված է օրիգինալից 2023-01-04-ին. Վերցված է 2023-01-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Книга Еноха. Русский перевод. Глава 32». Արխիվացված է օրիգինալից 2023-04-20-ին. Վերցված է 2023-04-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Слово о Крестном Древе». Արխիվացված է օրիգինալից 2008-02-06-ին. Վերցված է 2008-03-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Иаков Ворагинский. Золотая легенда. Том I, 2017. — C. 395—396». Արխիվացված է օրիգինալից 2023-04-12-ին. Վերցված է 2023-04-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. Budde, Die biblische Urgeschichte, 46—88, Giessen, 1883; Gunkel, Chaos und Schöpfung, 420 и сл.

Հղումներ

  • Древо познания добра и зла // Православная Богословская Энциклопедия. Том 5. Издание Петроград. Приложение к духовному журналу «Странник» за 1904 г.