Jump to content

«Եվա Մարի Սեյնթ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Կինեմատոգրաֆիստ}} '''Եվա Մարի Սեյնթ''' ({{lang-en|Eva Marie Saint}}; {{ԱԾ}}), ամերիկացի դերասանուհի։ «<nowiki/>Օսկար<nowiki/>» (1955) մրցանակի դափնեկիր երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում՝ համաշխարհային կինոյի պատմության մեջ չորրորդ դերասանուհին է, ով ստացե...»:
(Տարբերություն չկա)

14:50, 25 հունվարի 2024-ի տարբերակ

Եվա Մարի Սեյնթ
Ծննդյան թիվ՝հուլիսի 4, 1924(1924-07-04)[1][2][3] (100 տարեկան)
Ծննդավայր՝Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և ձայնային դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0001693

Եվա Մարի Սեյնթ (անգլ.՝ Eva Marie Saint; հուլիսի 4, 1924(1924-07-04)[1][2][3], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ «Օսկար» (1955) մրցանակի դափնեկիր երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում՝ համաշխարհային կինոյի պատմության մեջ չորրորդ դերասանուհին է, ով ստացել է այս մրցանակը իր դեբյուտային երկրորդական դերի համար, ինչպես նաև մրցանակի ամենատարեց կենդանի դափնեկիրը (2020 թվականի հուլիսի 26-ից):

Կենսգրություն

Եվա Մարի Սեյնթը ծնվել է 1924 թվականի հուլիսի 4-ին Նյուարկում, Նյու Ջերսի, Եվա Մարիի և Ջոն Միրդ Սեյնթի ընտանիքում։ Նա ավարտել է Բեթղեհեմի կենտրոնական ավագ դպրոցը 1942 թվականին, այնուհետև դերասանական վարպետություն է սովորել Բոուլինգ Գրին պետական համալսարանում։ 1940-ականների վերջին սկսվեց նրա կարիերան ռադիոյում և հեռուստատեսությունում: Սկսած 1950-ականների սկզբից, նա փայլում էր  Բրոդվեյում և 1953 թվականին արժանացավ «Դրամատիկական քննադատների մրցանակի»՝ իր դերակատարման համար «Ուղևորություն դեպի Բաունթիֆուլ» պիեսում, որտեղ նա խաղում էր Լիլիան Գիշի և Ջո Վան Ֆլիթի հետ միասին։ 1955 թվականին նա առաջին անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի «Հեռուստատեսային թատրոն»-ում իր դերի համար, իսկ մեկ տարի անց կրկին առաջադրվել է «Մեր քաղաքը» մյուզիքլի հեռուստատեսային տարբերակում դերին։ Նրա հաջողությունն ու հանրաճանաչությունը հեռուստատեսությամբ հասել էին այնպիսի մակարդակի, որ երիտասարդ Եվա Մարի Սեյնթը ստացավ «հեռուստատեսային Հելեն Հեյս» մականունը։

Կինոյում իր դեբյուտը կայացավ 1954 թվականին Էլիա Կազանի «Նավահանգստում» ֆիլմում, որտեղ գլխավոր դերը կատարում էր Մարլոն Բրանդոնը[6]։ Առաջին իսկ դերը նրան «Օսկար» մրցանակ բերեց «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Այս դերը օգնեց Եվա Մարի Սեյնթին ստանձնել այլ դերեր նշանավոր ֆիլմերում իր կինոկարիերայի սկզբում, ինչպիսիք են «Անձրևով լի գլխարկ» (1957) և Ալֆրեդ Հիչքոկի գլուխգործոցը «Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս» (1959): Թեև նրա դերը «Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս» ֆիլմում ավելի բարձրացրեց դերասանուհու կարիերան, նա հետագայում հրաժարվեց շատ հետաքրքիր դերերից՝ իր ժամանակի մեծ մասը նվիրելով ամուսնուն՝ ռեժիսոր Ջեֆրի Հեյդենին և իր երկու երեխաներին:

Քանի որ 1970-ականներին դերասանուհուն առաջարկվում էին հիմնականում փոքր դերեր ֆիլմերում, նա որոշեց վերադառնալ հեռուստատեսություն և թատրոն: Նա նկարահանվել էր բազմաթիվ հայտնի հեռուստաֆիլմերում և երկու անգամ առաջադրվել էր «Էմմի» մրցանակի։ Միայն 1986 թվականին նա կրկին հայտնվեց մեծ էկրանին «Ընդհանուր ոչինչ» ֆիլմում։

20-րդ դարի վերջում Եվա Մարի Սեյնթը վերադարձավ կինեմատոգրաֆ։ Նրա ամենաուշագրավ դերերն էին․ Ֆրանկը «Ես երազում էի Աֆրիկայի մասին» դրամայում (2000), տիկին Ֆրենին «Վին Դիքսիի շնորհիվ» կատակերգությունում (2005) և Մարթա Քենթը «Սուպերմենի վերադարձը» (2006) ֆիլմում։ 2018 թվականին Եվա Մարի Սեյնթը հայտնվեց «Օսկար»-ի 90-րդ մրցանակաբաշխությանը՝ «Օսկար» շնորհելով «Լավագույն զգեստների դիզայն» անվանակարգում հաղթող Մարք Բրիջիսին[7]։

Եվա Մարի Սեյնթն ունի երկու աստղ Հոլիվուդի Փառքի ծառուղում. կինոյում իր ներդրումների համար՝ Հոլիվուդ-բուլվարում, 6624 և հեռուստատեսության ներդրումների համար՝ Հոլիվուդ-բուլվարում 6730։

Անձնական կյանք

1951 թվականի հոկտեմբերի 28-ին Սեյնթն ամուսնացել է պրոդյուսեր և ռեժիսոր Ջեֆրի Հեյդենի հետ: Նրանք միասին երկու երեխա են ունեցել՝ որդի Դարել Հեյդենը և դուստրը՝ Լորետ Հեյդենը[8]: Նրանց առաջնեկը՝ Դարելը, ծնվել է երկու օր անց, երբ նա արժանացել է «Աակադեմիական մրցանակի» «Ջրափին» ֆիլմի համար[9]: Սեյնթն ու Հայդենը ունեին նույնպես չորս թոռ և ամուսնացած են եղել 65 տարի՝ մինչև Հայդենի մահը՝ 2016 թվականի դեկտեմբերի 24-ին, 90 տարեկան հասակում[10]։

Ֆիլմագրություն

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1954 ֆ Նավահանգստում On the Waterfront Էդի Դոյլ / Edie Doyle
1956 ֆ Այդ որոշակի զգացողությունը That Certain Feeling Դանրիթ Հենրի / Dunreath Henry
1957 ֆ Անձրևով լի գլխարկ A Hatful of Rain Սելիա Փուփ / Celia Pope
1957 ֆ Ռեյնթրի շրջան Raintree County Նել Գեիթեր / Nell Gaither
1959 ֆ Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս North by Northwest Էվա Քենդոլ / Eve Kendall
1960 ֆ Արդյունք Exodus Քիթի Ֆրեմոնթ / Kitty Fremont
1962 ֆ Բոլորն էլ սխալվում են All Fall Down Էկո Օ’Բրայեն / Echo O'Brien
1965 ֆ 36 ժամ 36 Hours Աննա Հենդլեր / Anna Hedler
1965 ֆ Ավազակ The Sandpiper Քլեր Հյուիթ / Claire Hewitt
1966 ֆ Ռուսներն են գալիս, ռուսներն են գալիս The Russians Are Coming, the Russians Are Coming Էլսփեթ Ուիթաքեր / Elspeth Whittaker
1966 ֆ Մեծ մրցանակ Grand Prix Լուիզ Ֆրեդրիքսոն / Louise Frederickson
1965 ֆ Հետապնդող լուսինը The Stalking Moon Սարա Քարվել / Sarah Carver
1970 ֆ Սիրել Loving Սելմա ուոլսոն / Selma Wilson
1972 ֆ Չեղարկեք իմ ամրագրումը Cancel My Reservation Շեյլա Բարթլեթ / Sheila Bartlett
1986 ֆ Ընդհանուր ոչինչ Nothing in Common Լորեյն Բասներ / Lorraine Basner
1990 ֆ Մեր պես մարդիկ People Like Us Լիլ Վան Դեգեն Ալթեմուս / Lil Van Degan Altemus
1990 ֆ Ահաբեկչական ճանապարհորդություն Voyage of Terror: The Achille Lauro Affair Մերիլին Քլինգոֆեր / Marilyn Klinghoffer
1996 ֆ Մարիետը էքստազի մեջ Mariette in Ecstasy Մայր Սուրբ Ռաֆայելբ / Mariette in Ecstasy
1996 ս Տիտանիկ Titanic Հեիզել Ֆոլի / Hazel Foley
2000 ֆ Ես երազում էի Աֆրիկայի մասին I Dreamed of Africa Ֆրանկա / Franca
2005 ֆ Մտեք առանց թակելու Don't Come Knocking Հովարդի մայրիկ / Howard's mother
2005 ֆ Վին Դիքսիի շնորհիվ Because of Winn-Dixie տիկին Ֆրենի / Miss Franny
2006 ֆ Սուպերմենի վերադարձը Superman Returns Մարթա Քենթ / Martha Kent
2012-2014 մս Լեգենդ Քորայի մասին The Legend of Korra Կատարա
2014 ֆ Ձմեռային հեքիաթ Winter's Tale Ուիլա Փեն / Adult Willa

Մրցանակներ

  • «Օսկար»
  • «Էմմի»
    • 1990 — «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մինի սերիալում» («Մեր պես մարդիկ»)
  • Լոդերդեյլի միջազգային փառատոն
    • 1999 — «Կյանքի ձեռքբերումների մրցանակ»
  • Սավաննայի կինոյի և վիդեո փառատոն
    • 2000 — «Կյանքի ձեռքբերումների մրցանակ»
  • Սան Լուիս Օբիսպոյի միջազգային փառատոն
    • 2000 — «Կյանքի ձեռքբերումների մրցանակ»

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. https://www.oscars.org/oscars/ceremonies/1955
  5. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  6. Eva Marie Saint Biography Արխիվացված է Հոկտեմբեր 26, 2009 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
  7.  «Phantom Thread» wins Costume Design (անգլ.)
  8. «Eva Marie Saint biography». TV Guide.
  9. Tyler Hayden (January 1, 2010). «Talking with Eva Marie Saint, Part II». Santa Barbara Independent.
  10. Barnes, Mike (January 3, 2017). «Jeffrey Hayden, TV Director and Husband of Eva Marie Saint, Dies at 90». The Hollywood Reporter. Վերցված է July 23, 2017-ին.