Jump to content

«Սուրբծննդյան ֆանտազիա (մուլտֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 48. Տող 48.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}

[[Կատեգորիա:Սուրբծննդյան մուլտֆիլմեր]]
[[Կատեգորիա:Սուրբծննդյան մուլտֆիլմեր]]
[[Կատեգորիա:«Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի մուլտֆիլմեր]]
[[Կատեգորիա:«Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի մուլտֆիլմեր]]

16:01, 19 Դեկտեմբերի 2023-ի տարբերակ

Սուրբծննդյան ֆանտազիա
Տեսակմուլտֆիլմ
Ժանրսուրբծննդյան ֆիլմ
ՌեժիսորԼյուդմիլա Կոշկինա
ԵրաժշտությունԻգոր Ստրավինսկի
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական1993

«Սուրբծննդյան ֆանտազիա» (ռուս.՝ Рождественская фантазия), 1993 թվականի ռուսական մուլտիպլիկացիոն ֆիլմ, ռեժիսոր Լյուդմիլա Կոշկինայի կողմից՝ Իգոր Ստրավինսկու «Պետրուշկա» բալետի հիման վրա։ Այս ֆիլմում ռեժիսորը ուղիներ է փնտրում ցելյուլոիդ տեխնոլոգիան «վերածնված նկարչության» տեխնիկայի հետ համատեղելու համար[1]։

Սյուժե

Սուրբ Ծննդյան շուկայում ծաղրածու Պետրուշկան ծիծաղեցնում է մարդկանց իր զավեշտական աճպարարություններով և հնարքներով։ Ոչ հեռու անցնող կառքից մի տուփ է ընկնում, որի մեջ հայտնվում է Բալերինան։Պետրուշկան, տեսնելով նրան, սիրահարվում է, իսկ նա՝ նրան։ Սակայն կառքի կառապանը, նկատելով կորուստը, վերադառնում է, վերցնում Բալերինային և հեռանում։ Ցանկանալով վերադարձնել իր սիրելիին՝ Պետրուշկան սկսում է հետապնդել կառքը։ Կառքը, զգալիորեն առաջ անցնելով գլխավոր հերոսից, հասնում է ամրոց, որտեղ պարուհուն ստիպում են պարել Արապի և հրեշների հետ։ Չդիմանալով չափազանց արագ պարելուն՝ պարուհին մահանում է, և նրան դուրս են նետում։ Պատուհանից դիտող Պետրուշկան փորձում է Բալերինային ուշքի բերել, բայց ապարդյուն։ Հանկարծ հայտնվում է Սուրբ Ծննդյան պապը, ով կենդանացնում է պարուհուն։ Բացի այդ, նրա հրամանով հայտնվում է տարբեր կերակուրներով սեղան, որի շուրջ հավաքվում են մարդիկ, և Հազարան Բլբուլը, որը ձևավորում է տոնածառ, որի հիմնական զարդը Պերուշկան ու Բալերինան են։

Նկարահանող խումբ

Սցենարի հեղինակ Ռոզա Խուսնուտդինովա
Ռեժիսոր Լյուդմիլա Կոշկինա
Բեմադրող նկարիչ Լյուդմիլա Կոշկինա
Անիմատորներ Լյուդմիլա Կոշկինա, Նատալյա Բոգոմոլովա, Ալեքսանդր Մազաև
Օպերատոր Քաբուլ Ռասուլով
Ձայնային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
Մոնտաժ Ելենա Բելյավսկայա, Գալինա Սմիրնովա
Նկարիչ Իրինա Լեբեդևա
Խմբագիր Ելենա Միխայլովա
Ֆիլմի ռեժիսոր Նինա Սոկոլովա

Երաժշտություն

  • Մուլտֆիլմում հիմնականում հնչում է երաժշտություն «Պետրուշկա» բալետի՝ 1-ին դրվագից «ֆոկուս» և «ռուսական», 2-րդ դրվագից 1-ին «զբոսնողների թեման», «կերակրողների պարը» և 4-րդ դրվագից՝ «մարդը արջի հետ»։ Նաև օգտագործվել է «Հազարան Բըլբուլ», «Կաշչև թագավորության սարսափելի պարը» բալետի երաժշտությունը և վերջաբանը։

Երաժշտական կատարողներ՝, Մեծ սիմֆոնիկ նվագախումբ՝ Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ։

Հետաքրքիր փաստ

  • Պետրուշկան հայտնվում է նաև «ինչ չկա աշխարհում» մուլտֆիլմում ՝ «Ուրախ կարուսել» ալմանախի երեք սյուժեներից առաջինը № 32։

Մուլտֆիլմի մասին

Ամենայուրահատուկ նկարներից մեկը պետք է ճանաչել Լ․ Կոշկինայի «Սուրբ Ծննդյան երևակայությունը» (1993)՝ Ստրավինսկու երաժշտության հիման վրա՝ օգտագործելով Պետրուշկա բալետի մոտիվները։ Շատ գեղեցիկ տեսողական ժապավենը հեռուստադիտողին վերադարձնում է նաև Սուրբ Ծնունդը նշելու նախահեղափոխական ռուսական ավանդույթներին (սցենարը՝ Ռոզա Խուսնուտդինովայի)։
- Գեորգի Բորոդին[2]

Տեսանյութերի վերաթողարկում

Մուլտֆիլմը բազմիցս վերահրատարակվել է VHS-ով և DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում, օրինակ։

  • «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր», Studio Pro Video, VHS 1990-ականներ «Սոյուզմուլտֆիլմ, ժողովածու №», դիստրիբյուտոր «Սոյուզ», VHS, 1990-ականների կեսեր, մուլտֆիլմեր ձայներիզների վրա։
  • «Երբ տոնածառերը վառվում են», «Սոյուզմուլտֆիլմ», դիստրիբյուտոր «Սոյուզ», մուլտֆիլմեր սկավառակի վրա:"Երբ վառվում են տոնածառերը" (1950), «Ամանորյա գիշեր» (1948),«Ամանորյա հեքիաթ»(1972), «Ձյունանուշի հեքիաթը» (1957), «Ամանորյա ճանապարհորդություն» (1959),«Ձյունանուշը» (1969),«Սուրբ Ծննդյան ֆանտազիա» (1993), «Տարվա եղանակները» (1969), «դա տեղի ունեցավ ձմռանը» (1968), «Ձնեմարդ-փոստատարը» (1955)։
  • «Շնորհավոր Սուրբ Ծնունդ», «Սոյուզմուլտֆիլմ», դիստրիբյուտոր «Սոյուզ», մուլտֆիլմեր սկավառակի վրա ՝ «Ձյունանուշի հեքիաթը»(1957),«Ձեռնոց»(1967),«քաջ նապաստակ»(1955),«Տարվա եղանակներ»(1969),«Սուրբծննդյան ֆանտազիա»(1993),«Ցուլ»(1983),«Արի սահադաշտ»(1981),«Տիմոշկինայի տոնածառ»(1966)։

Ծանոթագրություններ

  1. Бородин Георгий. СОЮЗМУЛЬТФИЛЬМ Արխիվացված 2016-03-05 Wayback Machine Краткий исторический обзор.
  2. Бородин Георгий. «Новогодняя анимация». Արխիվացված է Նոյեմբեր 8, 2012 Wayback Machine-ի միջոցով: