Հայերեն

 
տարբեր պտուղներ

Դասական ուղղագրութեամբ՝ պտուղ

վանկեր՝ պ(ը)•տուղ 

Ստուգաբանություն

խմբագրել

Բնիկ հնդեվրոպական՝ *bu-d-, *bu- «փչել, ուռչել» արմատից, որից նաև պուտ «բշտիկ»։

Գոյական

  1. բույսերի ծաղկի սերմնարանից զարգացող գոյացություն, որի մեջ ներփակվում են սերմերը
  2. որոշ բույսերի այդպիսի համեղ հյութալի գոյացությունը, որպես ուտելիք, թարմ միրգ
  3. կենդանածինների սաղմը մայրական օրգանիզմում մինչև ծնվելը, սաղմ
  4. (փխբ․) բերք ◆ Մինչև ցորենը հողում չի մեռնում, մեկը հազարի պտուղ չի բերում։ (Հակոբ Հակոբյան)
  5. (փխբ․) ծնունդ, զավակ ◆ Նրա ազնիվ պտուղն է իմ Անուշավան որդին։ (Նաիրի Զարյան)
  6. (փխբ․) աշխատանքի՝ մտքի գործունեության արդյունք, արգասիք ◆ Այդ հոյակապ գիրքը նրա տքնաջան աշխատանքի պտուղն է։
  1. (փխբ․) որևէ բանի հետևանք՝ արդյունք, որևէ բանից ծագած երևույթ՝ իրողություն և այլն ◆ Մենք ճաշակում ենք մեր հին սխալների դառն պտուղները: (Րաֆֆի)
  2. (փխբ․) գործածվում է որևէ հատկանիշով բնութագրվող (առավելապես՝ ժխտական բայով կամ հեգնական առոգանությամբ) անձի կամ առարկայի անորոշ դերանվան նշանակությամբ, արարած, էակ, բան ◆ Շա՛տ բարի պտուղն էր։ Դու էլ մի բարի պտուղ չես։ Սի՛րտ, խրատվող պտուղ չես դու։ Համո Սահյան
  3. (պատմ․) կալվածատիրոջը տրվող բերքի որոշ մաս (որպես տուրք), բահրա, հաս
  4. (ժղ․) աչքի բիբ
  5. (ժղ․) խաղողի հատ՝ հատիկ
  6. (խոհր․) օգտագործվում են թարմ, չորացրած, վերամշակած, պահածոյացված, պատրաստում են նաև օշարակներ, թուրմեր, օղիներ, ըմպելիքներ, մուրաբաներ
Հոմանիշներ
խմբագրել
  1. միրգ, (հնց․) ճիռ, խայրի
  2. պտղեղեն, մրգեղեն։ Բերք
  3. ծնունդ, զավակ (փխբ․)
  4. հետևանք, արդյունք, արգասիք (փխբ․)
Արտահայտություններ
խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
  • Հարությունյան Լ․ Վ․, Թանգամյան Տ․Վ, Զավարյան Է․ Լ․ և ուրիշներ, Բուսաբանական տերմինների ռուս-հայերեն բացատրական բառարան, Երևան, ««Հայբուսակ»», 2002 — 272 էջ։
  • Հովհաննես Մակարյան, Կիմ Աբելյան, Անասնաբուժական կլինիկական տերմինների բացատրական բառարան, Երևան, «Ստամպա», 2002 — 256 էջ։
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։