Off the Wall
«Off the Wall»-ը ամերիկյան փոփ երաժիշտ Մայքլ Ջեքսոնի 5-րդ ստուդիական ալբոմն է և առաջինն է, որը Մայքլին բերեց համաշխարհային ճանաչում։ Ալբոմի թողարկումը եղավ 1979 թվականի օգոստոսի 10-ին, ալբոմը թողարկվեց Epic Records-ի կողմից։ Մինչ թողարկումը ալբոմը արժանացել էր կինոքննադատների դրական խոսքերին, «Վիզ» (անգլերեն.) ֆիլմում նկարահանվելու համար։ Ֆիլմում նկարահանվելիս Մայքլը և Քուինսի Ջոնսը ընկերացան, և Ջոնսը համաձայնվեց աշխատել Ջեքսոնի հետ իր հաջորդ ալբոմի վրա։ Ալբոմի ձայնագրությունը կատարվեց 1978 թվականի դեկտեմբերից մինչ 1979 թվականի հունիս, երգերը ձայնագրվեցին Լոս Անջելեսի Allen Zentz Recording, Westlake Recording Studios և Cherokee Studios ստուդիաներում։ Ալբոմի ձայնագրման աշխատանքների ժամանակ Մայքլը համագործակցում էր բազում երգահանների և կատարողների հետ, ինչպիսիք են Փոլ Մաքքարթնին, Սթիվի Ուանդերը և Ռոդ Թեմփերթոնը։ Մայքլը ինքը գրեց մի քանի երգ, այդ թվում «Don't Stop 'til You Get Enough» սինգլը։
Off the Wall | ||||
---|---|---|---|---|
-ի | ||||
Թողարկված | Օգոստոսի 10, 1979 | |||
Ժանր | R&B, սոուլ, փոփ[1] | |||
Տևողություն | 2536 s | |||
Լեզու | Անգլերեն | |||
Լեյբլ | Epic EK-35745 | |||
Պրոդյուսեր | Մայքլ Ջեքսոն, Քուինսի Ջոնս | |||
Մասնագիտական ակնարկ | ||||
| ||||
-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Հատուկ թողարկման շապիկը։ |
||||
Սինգլներ Off the Wall ալբոմից | ||||
|
Այս ալբոմը շատ տարբերվեց նախորդ ալբոմներից։ Քննադատները նշեցին, որ «Off the Wall»-ը ներառում է այնպիսի երաժշտական ժանրեր, ինչպիսիք են ֆանկը, դիսկոն, սոուլը, սոֆթ-ռոքը, ջազը։ Մայքլի վոկալը շարքը բարձր գնահատվեց։ Այս ալբոմի շնորհիվ Մայքլը արժանացավ իր առաջին «Գրեմմիին»։ Մայքլը դարձավ առաջին մենակատարը ում մեկ ալբոմից 4 սինգլ մտնում էին Billboard Hot 100-ի առաջին տասնյակը։ Ալբոմը ունեցավ մեծ կոմերցիոն հաջողություն, մինչ այժմ ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 8 միլիոն օրինակ և 20 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում։
2001 թվականի հոկտեմբերի 16-ին Sony Records-ը վերաթողարկեց ալբոմը։ 2003 թվականին ալբոմը գրավեց 68-րդ հորիզոնականը «Բոլոր ժամանակների լավագույն 500 ալբոմներ, ըստ Rolling Stone ամսագրի»-ում։ Ազգային Ձայնագրման Ասոցիացիան (անգլերեն) ընդգրկեց ալբոմը «Բոլոր ժամանակների և ազգերի 200 ամենանշավոր ալբոմներ» ցուցակում, 80-րդ հորիզոնականի ներքո։ 2008 թվականին «Off the Wall»-ը ընդգրկվեց «Գրեմմիի փառքի սրահ»։
Նախապատմություն
խմբագրելՍկսած 1972 թվականից Մայքլ Ջեքսոնը թողարկել էր 4 սոլո ստուդիական ալբոմ Motown լեյբլի ներքո, որոնց թվում էին «Got to Be There», «Ben», «Music & Me» և «Forever, Michael» ալբոմները։ Դրանք թողարկվել էին դեռ այն ժամանակ, երբ Մայքլը հանդես էր գալիս The Jackson 5, խմբում, սակայն այն ժամանակ էլ թողարկվում էին հաջող սոլո սինգլներ՝ «Got to Be There», «Ben» և «Rockin' Robin»: Սակայն 1973 թվականին The Jackson 5 խմբի ալբոմների վաճառքը սկսեց նվազել, և խմբի մասնակիցներին զայրացնում էր այն փաստը, որ Motown-ը թույլ չէր տալիս նրանց, որպեսզի իրենք իսկ կառավարեն իրենց ստեղծագործական կյանքը։ Չնայած նրան, որ խմբի երգերը անընդհատ մտնում էին տարբեր հիթ-շքերթներ եղբայրները, բացառությամբ Ջերմեյն Ջեքսոնի, լուսարեցին իրենց պայմանագրերը Motown-ի հետ 1975 թվականին։ 1975 թվականի հունիսին խումբը նոր պայամնագիր կնքեց CBS Records-ի հետ, սկզբից մանալով Philadelphia International Records-ին (անգլերեն), այնուհետ Epic Records-ին[8]։ Դատարանի որոշմամբ խումբը վերանվանվեց և դարձավ The Jacksons, քանզի Motown ստուդիային էր պատկանում The Jackson 5 ապրանքանիշի իրավունքները, և կար նաև այն փաստը, որ Ջերմեյնի բացակայության պատճառով խումբը հանդես էր գալիս իբրև կվարտետ, չնայած նրան, որ Ջերմեյնին փոխարինում էր Ռենդին, սակայն երույթների ժամանակ նա հանդես չէր գալիս, իսկ ավելի ուշ խումբը համալրվեց 6-րդ մասնակցով՝ ամենափոքր եղբայրը[9]։ Վերանվանումից հետո խումբը շարունակեց իր համաշխարհային շրջագայությունները, թողարկելով ևս 6 ալբոմ 1976 թվականից մինչ 1984 թվականը ընկած ժամանակահատվածում։ Մայքլ Ջեքսոնը լինելով իրենց երգերի հեղինակ/համահեղինակ գրեց այնպիսի երգեր, ինչպիսիք են «Shake Your Body», «This Place Hotel» և «Can You Feel It» երգերը[10]։
1978 թվականին Մայքլը բարձրացրեց իր այնպես էլ բարձր վարկանիշը խաղալով «Վիզ» մյուզիքլում[9]։ Ջեքսոնը շատ երակր էր պատրաստվում այդ դերից, հետևելով լուսանների պլաստիկ շարժումներին։ Քուինսի Ջոնսը պատմում էր, թե ինչպես լրջորեն էր Մայքլը վերաբերվում այդ դերին[11]։ Ֆիլմի թողարկումից հետո (1978 թ.) մասնագետները շատ խիստ քննադատության ենթարկեցին ֆիլմը[12][13]։ Նրանց կարծիքով թերևս Մայքլի խաղը միակ դրական բանն էր ֆիլմում։ Նրանք նշում էին, որ Մայքլը օժտված է իսկական տաղանդով, և որ ֆիլում կան անմոռանալի պահեր նրա մասնակցությամբ[14][15]։ Մեկնաբանելով իր դերը Մայքլը նշեց, որ
ես չեմ մտածում, որ կարող էի խաղալ ավելի լավ, ես նույնիսկ արեցի ավելին քան կարող էի[16]։ Այս ֆիլում իմ աշխատանքը դարձավ իմ ամենամեծ փորձը կյանքումս, ես երբեք սա չեմ մոռանա[15]. |
:
Ֆիլմի նկարահանման ժամանակ Քուինսի Ջոնսը ընկերացավ Մայքլի հետ և համաձայնվեց դառնալ իր «Off the Wall» ալբոմի պրոդյուսերը[8]։
Թողարկում
խմբագրելԵրբ Մայքլը սկսեց իր «Off the Wall» պրոեկտը, նա հստակ պատկերացնում էր, թե ինչ է ուզում ստանալ արդյունքում։ Նա ցանկանում էր, որ այս ալբոմը տարբերվի իր նախորդ ալբոմներից։ Այստեղ նա ուզում էր ազատություն տալ իր ստեղծագործական պլաններին, ինչը նա չէր կարող անել իր նախորդ ալբոմներում[9]։ Ջոնսը և Ջեքսոնը միասին ստեղծեցին այս ալբոմը, ալբոմը հեղինակների թվում էին ինչպես Մայքլը, այնպես էլ Ստիվի Ուանդերը, Ռոդ Թեմփերտոնը, Փոլ Մաքքարթնին[17]։ Ալբոմի ձայնագրությունը կատարվել է Լոս Անջելեսում։ Րիթմ-թրեքները և վոկալը ձայնագրվել են Allen Zentz Recording-ում։ Հարվածային գործիքները ձայնագրվեցին Cherokee Studios-ում։ Հաջորդ էտապը եղավ ձայնային ուղղիների մշակումը, որը արել է «Գրեմմիի» մրցանակակիր Բրյուս Սեվեդիենը (անգլերեն) Westlake Audio-ից, որից հետո օրիգինալ ժապավենները ուղարկվեցին ալբոմի պատրաստման համար A&M Recording ստուդիա, որը տեղակայված էր Լոս Անջելեսում[18]։
«She’s out of My Life» երգը գրել է Թոմ Բալերը (անգլերեն) Քունսի Ջոնսի համար, երեք նախորդող տարիների ընթացքում։ Մայլքը լսեց այդ երգը, և այն նրան դուր եկավ, իսկ Ջոնսը համաձայնվեց երգը ներառել ալբոմի մեջ։ Քունսին զանգահարեց Ռոդ Թեմփերթոնին և խնդրեց որպեսզի նա 3 երգ գրի ալբոմի համար։ Ի սկզբանե նախատեսվում էր ալբոմում ներառել այդ երգերից միայն մեկը, բայց Մայքլի դուր եկան բոլոր 3 երգերը (Rock with You, Off the Wall և Burn This Disco Out), այդ պատճառով երգերը ներառվեցին ալբոմի երգացանկ, բայց կրճատված տարբերակներով։ Մայլքը ամբեղջ գիշեր չէր քնում որպեսզի անգիր սովորի երգերի բառերը, փոխանակ ինչպես սովորաբար է արվում, ուղղակի կարդար թղթից։ Ռոդ Թեմփերթոնը ցուցաբերեց տարբեր մոտեցում երգերին, հոտազոտելով Մայքլի երաժշտական ուղղվածությունը։ Ռոդը խառնեց իր ավանդական մեղեդային երաժշտությունը Ջեքսոնի արագ և ռիթմիկ երաժշտության հետ, որպեսզի բավարարի Մաքլի ագռեսիվ պահանջներին[17]։ Հարյուրավոր երգեր լսելուց հետո Ջեքսոնը և Ջոնսը համարձակություն հավաքեցի և սկսեցին ձայնագրությունը[9]։ Քուինսին պահանջեց որպեսզի Մայքլը իր վրա վերցնի ալբոմի թողարկման և երգերի ընտրության հետ կապված ռիսկերի մեծամասնությունը[17]։
Երաժշտությունը և վոկալը
խմբագրելԵրաժշտական քննադատներ Սթիվեն Թոմաս Էլեվայնը (անգլերեն) և Ստիվեն Հոլդենը (անգլերեն) նշեցին, որ «Off the Wall»-ը բաղկացած է այնպիսի երաժշտական ուղղվածություններից, ինչպիսիք են ֆանկը, դիսկոն, սոուլը, սոֆթ-ռոքը և ջազզը։ «Workin' Day and Night» և «Get on the Floor» երգերը կատարված են դիսկո ոճում[19]։ «I Can’t Help It» երգը ջազզային կատարում է, «She’s out of My Life» և «It’s the Falling in Love» երգերը (զուգերգեր են R&B երգչուհի Փաթթի Ոստինի հետ (անգլերեն)), որոնք կատարված են մեղեդային փոփ-բալլադ ոճում, իսկ «Rock With You»-ն ռոմանտիկ երգ է ջղային տեմպով[9]։
Մայքլի վոկալային տվյալները բարձր գնահատվեցին քննադատների կողմից։ Ստիվեն Թոմաս Էլեվայնը նկարագրեց նրան իբրև «հիանալի տաղանդավոր վոկալիստ»-ի[19]։ Rolling Stone-ը համեմատեց Մայքլի վոկալը «Սթիվի Ուանդերի երազկոտ կակազանք» ։ Նրանք նույնպես նշեցին, որ «Ջեքսոնը ունի անհավանական գեղեցիկ տենօր փափուկ տեմբրով, որը սահուն կերպով անցնում է դեպի հիասքանչ ֆալցետ, ինչը երգիչը համարձակորեն օգտագործում է»[20]։ Ջոն Ռենդելլ Թարաբորելլին (անգլերեն) կարծիք հայտնեց, որ Մայքլը երգում է սեքսուալ ֆալցետով, հատկապես «Don’t Stop 'til You Get Enough» երգում[9]։
Քննադատների կարծիքը
խմբագրելՀայտարարվեց, որ «Off the Wall»-ը երգչի գլխավոր առաջխաղացումն է, ալբոմը արժանացավ քննադատների և երաժշտական տարբեր ամսագրերի դրական արձագանքներին։ 1979 թվականին, Rolling Stone ամսագրի ամփոփման շրջանակներում, Ստիվեն Հոլդենը գովեց Մայքլին երաժշտական առումով հասունանալու համար և կապեց երգերի մի մասը Ջեքսոնի Motown-ի տարիներին, անվանելով ալբոմը «հմուտ և նուրբ խառնուրդ R&B և փոփ ոճերում, դիկոի տարրերով»։ Հոլդենը շարունակեց համեմատել Ջեքսոնին Ստիվի Ուանդերի հետ, ով նույնպես իր ճանապարհը սկսել էր Motown-ից[20]։
Երաժշտական քննադատ Ռոբերը Քրիստգաուն ալբոմնին տվեց դրական գնահատական, անվանելով «Off the Wall»-ը «տարվա պարային ալբոմ», ինչպես նաև նշելով, որ Մայքլը այդ ալբոմում ներկայանում է արդեն հասունացած[21]։ Melody Maker ամսագրի շրջանակներում Ֆիլ Մաքնեյլլը կարծիք հայտնեց, որ «Off the Wall»-ում Ջեքսոնը շատ վստահ է, իրեն հարմարավետ է զգում և ամեն ինչ հսկողության տակ է պահում։ Ֆիլը գրեց, որ «Don’t Stop 'til You Get Enough» երգը ունի շատ լավ սկիզբ և որ դա ալբոմի լավագույն երգն է։ Նա նաև գովեց «Rock with You» երգը, անվանելով այն «քմահաճ»։ Նա նաև համաձայնվեց իր կոլլեգաների հետ այն բանում, որ Ջեքսոնը այդ ալբոմում «թերևս աշխարհի լավագույն երգիչն է, ոճի և տեխնիկայի առումով»։
1980 թվականին Ջեքսոնը ստացավ American Music Awards-ի 3 մրցանակ, իր սոլո նվաճումների համար։ Դրանք էին՝ լավագույն սոուլ/R&B ալբոմ, լավագույն սոուլ/R&B կատարող և լավագույն սոուլ/R&B սինգլ(«Don’t Stop 'Til You Get Enough»)[8]: ՅժԱյդ տարվա ընթացքում նա նաև ստացավ մրցանակներ Billboard Music Awards-ից, այնպիսի նոմինացիանորում, ինչպիսիք են «լավագույն սևամորթ արտիստ» և «սևամորթ արտիստի լավագույն ալբոմ», ինչպես նաև ստացավ «Գրեմմի» որպես լավագույն R&B կատարող («Don’t Stop 'Til You Get Enough»)։ Չնայած նրան, որ ալբոմը ունեցավ մեծ կոմերցիոն հաջողություն, Ջեքսոնը զգում էր, որ ալբոմը պետք է ունենար ավելի մեծ ազդեցություն, և Մայքլը մտադրված էր մեծացնել իր համբավը հաջորդ ալբոմի օգնությամբ[9]։ Մասնավորապես, նա հիասթափված էր այն փաստով, որ ստացել է ընդամենը մեկ «Գրեմմի» 1980 թվականին[22]։ Նա հայտարարեց
Ամենավատը այն է, որ իմ աշխատանքը չդարձավ տարվա ալբոմ, և դա երբեք էլ չի լինի[9]։ |
Սինգլները և կոմերցիոն հաջողությունները
խմբագրելԳրող, լրագրող Ջոն Ռենդելլը հայտարարեց
Ֆանատները և ինդուստրայի գիգանտները բերանները բաց մնացին զարմանքից, երբ „Off the Wall“-ը ներկայացրեցին հանրությանը։ Երկրպագուները ասացին, որ չէին լսել, որ Մայքլը երգի այդպիսի երջանկությամբ և էներգիայով նախկինում, լինելով The Jackson 5-ի անդամ[9]։ |
1979 թվականի հուլիսի 28-ին թողարկվեց առաջին սինգլը՝«Don’t Stop 'til You Get Enough»: Այն հասավ Billboard Hot 100- առաջին հորիզոնական, իսկ Բրիտանիայում գրավեց 3-րդ հորիզոնականը։ 1979 թվականի նոյեմբերի 3-ին թողարկվեց «Rock with You» սինգլը, որը նույնպես հասավ Billboard Hot 100-ի առաջին հորիզոնական։ Փետրվարին թողարկվեց ալբոմին համանուն սինգլը, այն հասավ Billboard Hot 100-ի 10-րդ հորիզոնականևժ և մտավ լավագույն հիթերի 10-յակ 4 երկրներում։ Հունիսին «She’s out of My Life» նույնպես հասավ Billboard Hot 100-ի 10-րդ հորիզոնական[23]։ Եվ այսիպես, «Off the Wall»-ը դարձան Մայքլի առաջին սոլո ալբոմը որից 4 սինգլ մտան լավագույն հիթերի 10-յակ[8]։
Այսօրվա դրությամբ ալբոմը վաճառվել է ավելի քան 8 միլիոն օրինակով ԱՄՆ-ում և ավելի քան 20 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում[24][25][26]։ Ջոքսոնի և Ջոնսի հաջորդ ալբոմը դարձավ «Thriller»-ը, որը մինչ օրս աեմանավաճառվող ալբոմն է ողջ պատմության ընթացում[27]։
Մեր օրեր
խմբագրել2001 թ-ի հոկտեմբերի 16ին Sony Records վերաթողարկեց ալբոմը։ Վերաթողարկված տարբերակը նույնպես արժանացավ գովեստի խեսքերի քննադատների կողմից։ Allmusic-ը տվեց 5 աստղ, նշելով ոճը
«Off the Wall»-ը յուրահատույ ալբոմ է, որը աշխուժացնում է նույնիսկ այդքան ժամանակ անց, թոաղարկման օրից[19]։ |
Blender-ը հատուկ թողարկմանը տվեց 5 աստղ, հայտարարելով, որ սա երկարանվագ սկավառակ է, որը նայում է դեպի ապագա։
2003 թ-ին ալբոմը գրավեց 68-րդ հորիզոնականը «Բոլոր ժամանակների և ազգերի լավագույն 500 ալբոմներ»-ում, որը կազմել է Rolling Stone ամսագիրը[20]։ Ազգային Ձայնագրման Ասոցիացիան այդ ալբոմը ներառեց «Բոլոր ժամանակների և ազգերի 200 ամենանշանակալից ալբոմներ» ցուցակում, 80-րդ հորիզոնականի ներքո[28]։ 2008 թ-ին «Off the Wall»-ը գրանցվեց «Գրեմմիի փառքի սրահ»-ում[29]։
Ալբոմի հեղինակներ
խմբագրել- Մայքլ Ջեքսոն - վոկալ, պրոդյուսեր
- Մայքլ Բոդդիքեր - ստեղնաշարային, սինթեզատոր, կազմող
- Դերրի Քարլթոն (անգլերեն) - կիթառ
- Ջորջ Դյուկ (անգլերեն) - ստեղնաշարային, սինթեզատոր, կազմող
- Դեվիդ Փոստեր - ստեղնաշարային, սինթեզատոր, կազմող
- Հերի Հրանտ - փող, ֆլյուգելհորն
- Մարլո Հանդերսոն - կիթառ
- Ջերրի Հեյ (անգլերեն) - փող, ֆլյուգելհորն
- Կիմ Հաչկրոֆտ - սաքսոֆոն, ֆլեյտա, փող, ֆլյուգելհորն
- Լուիս Ջոնսոն (անգլերեն) - բաս-կիթառ
- Քուինսի Ջոնս - պրոդյուսեր
- Գրեգ Ֆիլլինհեյնես (անգլերեն) - ստեղնաշարային, սինթեզատոր, կազմող
- Ստիվ Պորկարո (անգլերեն) - ստեղնաշարային, սինթեզատոր, կազմող
- Ուիլիամ Րիհենբախ (անգլերեն) - տրոմբոն
- Ջոն Ռոբինսոն - հարվածային կայանք
- Բրյուս Սվիդիեն - մոնտաժ
- Ֆիլ Ապչյորչ (անգլերեն) - կիթառ
- Բոբբի Ուոթսոն - բաս-կիթառ
- Մելվին Ռեյգին (անգլերեն) - կիթառ
- Դեվիդ Ուիլիամս - կիթառ
- Լերրի Ուիլիամս - սաքսոֆոն, ֆլեյտա
վալտոռն և լարային - Ջերրի Հեյ, The Seawind Horns-ի (անգլերեն), Բեն Ռեյտի, Ջոննի մենդելի (անգլերեն) կատարմամբ։
Երգացանկ
խմբագրել# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Don't Stop 'til You Get Enough» | Մայքլ Ջեքսոն | 6:05 |
2. | «Rock with You» | Ռոդ Թեմփերթոն | 3:40 |
3. | «Workin' Day and Night» | Մայքլ Ջեքսոն | 5:14 |
4. | «Get On the Floor» | Մայքլ Ջեքսոն, Լուիս Ջոնսոն | 4:39 |
5. | «Off the Wall» | Ռոդ Թեմփերթոն | 4:06 |
6. | «Girlfriend» | Փոլ Մաքքարթնի | 3:05 |
7. | «She's Out of My Life» | Թոմ Բահլեր | 3:38 |
8. | «I Can't Help It» | Սյուզան Գրին, Սթիվի Ուանդեր | 4:28 |
9. | «It's the Falling in Love» (Փեթթի Ոստինի հետ) | Դեյվիդ Փոթեր, Քերոլ Բեյեր Սեյգեր | 3:48 |
10. | «Burn This Disco Out» | Ռոդ Թեմփերթոն | 3:40 |
2001 թվականի հատուկ թողարկում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
11. | «Quincy Jones Interview #1» | 0:37 | |||||||
12. | «Introduction to Don't Stop 'Til You Get Enough demo» | 0:13 | |||||||
13. | «Don't Stop 'Til You Get Enough» (original demo from 1978) | 4:48 | |||||||
14. | «Quincy Jones Interview #2» | 0:30 | |||||||
15. | «Introduction to Workin' Day and Night demo» | 0:10 | |||||||
16. | «Workin' Day and Night» (original demo from 1978) | 4:19 | |||||||
17. | «Quincy Jones Interview #3» | 0:48 | |||||||
18. | «Rod Temperton Interview» | 4:57 | |||||||
19. | «Quincy Jones Interview #4» | 1:32 |
Վաճառք
խմբագրելԵրկիր | Սերտեֆիկացիա | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա | 5× Պլատինե[30] | 350,000[30] |
Բրազիլիա | Ոսկե[31] | 60,000[31] |
Կանադա | Պլատինե[32] | 100,000[32] |
Ֆրանսիա | 2× Պալտինե[33] | 400,000[33] |
Նոր Զելանդիա | 6× Պլատինե[33] | 90,000[34] |
ՄԲ | Պլատինե[35] | 300,000[35] |
ԱՄՆ | 8× Մուլտի-Պլատինե[25][36] | 8,000,000[25] |
Համաշխարհային | - | 20,000,000[1] |
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Off the Wall». AllMusic. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Michael Jackson : Off the Wall». Blender. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 26–ին-ին.
- ↑ Christgau, Robert (1979 թ․ դեկտեմբերի 3). «Christgau's Consumer Guide». Robert Christgau. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 26–ին-ին.
- ↑ Maker, Melody (1980). «Off the Wall Review». Uncut Presents NME Originals 80's (2005): 67.
- ↑ Q (1999 թ․ սեպտեմբեր). «Off the Wall Review : Q magazine». Q (magazine): 128.
- ↑ Michael Jackson: Off The Wall : Music Reviews Արխիվացված 2009-06-29 Wayback Machine. Stephen Holden. Rolling Stone. Retrieved on 2008-08-15.
- ↑ Clay, Jennifer. «Off the Wall». Yahoo! Music. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 George, С. 22-38 (անգլ.)
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 Taraborrelli, C. 138-210 (անգլ.)
- ↑ The Jackson Five Rock and Roll Hall of Fame - 29.05.2007 (անգլ.)
- ↑ Куинси Джонс (2002). The Autobiography of Quincy Jones. Broadway Books. C. 229, 259. ISBN 0-7679-0510-5 (անգլ.)
- ↑ Sharp, Kathleen (2003). Mr. and Mrs. Hollywood: Edie and Lew Wasserman and Their Entertainment Empire. Carroll & Graf Publishers. С. 357-358. ISBN 0-7867-1220-1 (անգլ.)
- ↑ Posner, Gerald (2002). Motown: Music, Money, Sex, and Power. New York: Random House. С. 293-295 (անգլ.)
- ↑ Campbell (1993), С. 41 (անգլ.)
- ↑ 15,0 15,1 Майкл Джексон; Catherine Dineen (1993). Michael Jackson: In His Own Words. Omnibus Press. С. 4. ISBN 0-7119-3216-6 (անգլ.)
- ↑ Crouse, Richard (2000). Big Bang Baby: The Rock and Roll Trivia Book. Dundurn Press Ltd. С. 158-159. ISBN 0-88882-219-7 (անգլ.)
- ↑ 17,0 17,1 17,2 Մայքլ Ջեքսոն. Off the Wall Special Edition Audio (անգլ.)
- ↑ Discogs.com - Off the Wall (1979 LP). Discogs - 15.05.2008 (անգլ.)
- ↑ 19,0 19,1 19,2 Erlewine, Stephen. Off the Wall Overview Արխիվացված 2008-09-06 Wayback Machine. Allmusic - 15.06.2008 (անգլ.)
- ↑ 20,0 20,1 20,2 «Michael Jackson: Biography» Արխիվացված 2008-02-20 Wayback Machine Rolling Stone - 14.02.2008 (անգլ.)
- ↑ Christgau, Robert (03.12.1979). Christgau’s Consumer Guide. Robert Christgau - 26.08.2008 (անգլ.)
- ↑ «Allmusic. Off the Wall. Charts & Awards». Allmusic - 15.08.2008 (անգլ.)
- ↑ Billboard.com - Search Results - Don’t Stop 'til You Get Enough (Singles chart) Արխիվացված 2009-06-30 Wayback Machine. Nielsen Business Media, Inc - 15.08.2008 (անգլ.)
- ↑ «Michael Jackson: Off the Wall - Classic albums - Music - Virgin media». Virgin Media. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12–ին-ին.
- ↑ 25,0 25,1 25,2 «Gold and Platinum». Recording Industry Association of America. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Taraborrelli, с. 610-612
- ↑ The 25 Best-Selling Albums of All-Time | Cover Story | Music | Entertainment Weekly | 1 Արխիվացված 2012-10-15 Wayback Machine. Entertainment Weekly and Time Inc - 15.08.2008 (անգլ.)
- ↑ «Definitive 200». The Rock and Roll Hall of Fame and Museum. 2007 - 08.04.2008 (անգլ.)
- ↑ GRAMMY.com - Hall of Fame inductees Արխիվացված 2009-04-20 Wayback Machine. The Recording Academy - 15.08.2008 (անգլ.)
- ↑ 30,0 30,1 ARIA Charts Albums. ARIA - Australian Recording Industry Association Ltd. Retrieved on 2008-08-15.
- ↑ 31,0 31,1 ABPD | Associação Brasileira de Produtores de Disco Արխիվացված 2015-06-24 Wayback Machine. ABPD. Retrieved on 2008-08-15.
- ↑ 32,0 32,1 Canadian Recording Industry Association (CRIA): Certification Results Արխիվացված 2016-01-11 Wayback Machine. Canadian Recording Industry Association (CRIA). Retrieved on 2008-08-15.
- ↑ 33,0 33,1 33,2 Musique sur Disque en France (SNEP) : Top 50, telechargement legal, droit d'auteur... Արխիվացված 2008-12-26 Wayback Machine. SNEP. Retrieved on 2008-08-15.
- ↑ Scapolo, Dean (2007). The Complete New Zealand Music Charts, 1966-2006: Singles, Albums DVDs, Compilations. Maurienne House. ISBN 1-877443-00-X.
- ↑ 35,0 35,1 BPI Certified Awards Արխիվացված 2006-09-15 Wayback Machine. BPI. Retrieved on 2008-08-15.
- ↑ Taraborrelli, p. 610–612
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |