KTurtle
KTurtle (Հայաստանում նաև` Կրիայ), ուսուցողական ծրագրային միջավայր կրիական գրաֆիկայի համար։ Այն թողարկվում է ազատ լիցենզիայով և KDE ուսուցողական նախագծի մաս է` KDE3-ից սկսած։
Տեսակ | ծրագրավորման լեզու |
---|---|
Հեղինակ | Սիես Բրեեյս |
Գրված է՝ | C++[1] |
Ինտեսֆեյս | Qt |
ՕՀ | Լինուքս, Յունիքս |
Արտոնագիր | GNU GPL |
Մասն է | KDE Gear?[2][3] |
Կայք | edu.kde.org/kturtle |
Ելակոդ | invent.kde.org/education/kturtle |
KTurtle Վիքիպահեստում |
KTurtle-ն ունի ներկառուցված ծրագրավորման լեզու, որը հիմնված է Լոգո ծրագրավորման լեզվի վրա։ KTurtle-ն այն հազվադեպ ծրագրավորման լեզուներից է, որոնցում օգտագործվող հրահանգները կարող են թարգմանվել ծրագրավորողի մայրենի լեզվին, այդպիսով այն դարձնելով հատկապես օգտակար այն աշակերտներին ծրագրավորում սովորեցնելից, ովքեր այդքան էլ հմտացացած չեն անգլերենում։
KTurtle-ը ներառվում է Լինուքս-ի շատ փաթեթներում, օրինակ` Red Hat, SuSE, Debian և Ubuntu միջավայրերում։ Տարբեր ծրագրային միջավայրերում ծրագիրը ներկայացվում է առանձին կամ KDE ուսումնական փաթեթի կազմում։
Հիմնական հրահանգներ
խմբագրելՏեղաշարժման հրահանգներ
խմբագրելForward L
— շարժվել առաջ L քայլBackward L
— շարժվել հետ L քայլGo X,Y
— տեղափոխվել x, y կոորդինատներTurnRight A
— կրիային թեքել աջ` А աստիճանովTurnLeft A
— կրիային թեքել ձախ` А աստիճանովDirection A
— կրիայի շարժման նախնական ուղղությունը հաստատել А աստիճան դեպի աջReset
— մաքրում է կտավը և պարամետրերը բերում լռելայն արժեքների. կտավի չափը՝ 400x400, կրիայի դիրքը՝ (200, 200),Clear
— մաքրում է կտավը, բայց կրիային չի տեղափոխում նախնական դիրքինrepeat A
— կրկնում է A անգամ
Նկարելու հրահանգներ
խմբագրելpendown
— իջեցնում է կրիայի գրիչը` որով կրիան նկարում էpenup
— բարձրացնում է կրիայի գրիչը և շարժման ընթացքում կրիան չի նկարումpenwidth N
— կրիայի գրչի թողած հետքի լայնությունը պիքսելներովpencolor R,G,B
— կրիայի գրչի գույնը RGB մոդելովcanvascolor R,G,B
— կտավի գույնը RGB մոդելովcanvassize Lx,Ly
— փոխում է կտավի չափերը հորիզոնական` Lx և ուղղահայաց` Ly պիքսելներովspritehide
— թաքցնել կրիայինspriteshow
— ցուցադրել կրիային
Մաթեմատիկական հրահանգներ
խմբագրելround(x)
— կլորացնում է x-ը մինչև մոտակա ամբողջը։random X,Y
— վերադարձնում է [X,Y] միջակայքին պատկանող պատահական թիվ։mod X,Y
— վերադարձնում է X թիվը Y-ին բաժանելուց ստացված մնացորդը։sqrt X
— վերադարձնում է X թվի քառակուսի արմատը։pi
— վերադարձնում է Pi հաստատուն թիվը՝ 3․14159 ։sin X
— վերադարձնում է X թվի սինուսը, կոսինուսը կամ տանգենսը։
cos X
tan Xarcsin X
— վերադարձնում է X թվի արկսինուսը, արկկոսինուսը կամ արկտանգենսը։
arccos X
arctan X
Երկխոսության հրահանգներ
խմբագրել- Մեկնաբանությունը տրվում է «#» սիմվոլով։
print "A = " + A
— էկրանին ցուցադրելА =%А-ի արժեքը%
։$x = ask "Ի՞նչ է ձեր անունը"
— փոփոխականի ներմուծում։ Բացվում է երկխոսական պատուհան մուտքի դաշտով, որտեղ գրված թիվը կամ տեքստը վերագրվում է $x փոփոխականին։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «KTurtle» հոդվածին։ |