Docus
Docus (կամ Docus Inc.) ԱԲով աշխատող առողջապահական հարթակ է, որը տրամադրում է ԱԲ առողջապահական օգնականի՝ նախատեսված առողջության հետ կապված ցանկացած հարցերի պատասխաններ, ինչպես նաև ապահովում է հեշտ ճանապարհով ԱՄՆ-ում և Եվրոպայում բնակվող բժիշկների հետ առցանց խորհրդատվության կազմակերպումը[1][2]։
Docus | |
---|---|
Տեսակ | ծրագրային ապահովում և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 2021 |
Վայր | Ուիլմինգթոն, Դելավեր, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ և Հայաստան |
Կայք | docus.ai |
Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին Հայաստանում, Երևանում՝ Ռոբերտ Սարգսյանի և Գևորգ Նազարյանի կողմից։ Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում, Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում[3]։
Docus-ի հիմնական պրոդուկտը ԱԲ առողջապահական օգնականն է․ գործիք՝ որը մշակվել է առողջության հետ կապված բազմաթիվ հարցերի պատասխանելու համար։ Օգտատերերը կարող են անանուն ներկայացնել իրենց առողջական տվյալները, տալ առողջության հետ կապված հարցեր և ստանալ տեղեկատվություն։ ԱԲ առողջապահական օգնականը կարողանում է վերլուծել առողջական փաստաթղթեր և թեստերի արդյունքներ՝ տրամադրելով մանրամասն հաշվետվություն՝ օգտատերերի ախտանիշների, առողջական վիճակի և հնարավոր ախտորոշումների վերաբերյալ[4]։ Ստեղծված ԱԲ հաշվետվությունները օգտատերերը կարող են ուղարկել բժշկական փորձագետներին՝ վավերացման համար։ Ինչպես նաև, հաշվի առնելով սեփական կարիքները, օգտատերները կարող են ընտրել ԱՄՆ-ից կամ Եվրոպայից բժշկական փորձագետներին՝ առցանց տարբերակով խորհրդատվություն ստանալու համար[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Docus connects top Indian doctors with medical specialists from the USA, Europe». Zee News (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «AI-Powered Health Platforms». TrendHunter.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Docus: The revolutionary platform that connects India's hospitals with the world's best doctors». India Today (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Docus.ai allows users to get diagnosis via AI chatbot». cnbctv18.com (անգլերեն). 2023 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Docus offers first-of-its-kind AI-powered online health assistant». armenpress.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 21-ին.