Bibliotheca Botanica
Bibliotheca Botanica (թարգմանաբար՝ Բուսաբանության գրադարան, «Բուսաբանական գրադարան»[1])[~ 1], նաև՝ Բուսաբանության մատենագրություն), շվեդ բնագետ Կարլ Լիննեյի (1707—1778)[2] գիտական աշխատությունը՝ գրված 1733—1735 թվականներին և առաջին անգամ հրատարակված Ամստերդամում 1735 թվականի հոկտեմբերին (գրքի տիտղոսաթերթին նշված է 1736 թվականը)։ Իրենից ներկայացնում է բուսաբանական մատենագիտական տեղեկատու՝ ստեղծված յուրօրինակ կարգաբերման, դասդասման հիման վրա։ Քսանութամյա հեղինակը բուսաբան Յոհաննես Բուրմանին (1707–1779) է նվիրել իր այս գիրքը, որի լրիվ վերնագիրն է Bibliotheca Botanica recensens libros plus mille de plantis huc usque editos secundum systema auctorum naturale in classes, ordines, genera et species:
Bibliotheca Botanica | |
---|---|
Հեղինակ | Կառլ Լիննեյ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Բնօրինակ լեզու | լատիներեն |
Հրատարակման տարեթիվ | 1735 |
Bibliotheca Botanica (Linné) Վիքիպահեստում |
Ինչպես նշել է Լիննեյի կենսագիր և նրա թողած գիտական ժառանգության հետազոտող Ֆրանս Անտոնի Ստաֆլյոն, այս գիրքը «բուսաբանության համառոտ պատմություն է՝ գրված չոր, թվարկային, բայց չափազանց արդյունավետ ոճով»[3]։ Ինքը՝ Լիննեյն էլ է բարձր գնահատել իր այս աշխատանքը. նրա ինքնակենսագրական նյութերում պահպանվել է հետևյալ գրառումը. «այս գիրքը ցույց է տալիս, թե Լիննեյն ինչ գիտելիքների է տիրապետել բուսաբանական գրականության պատմության ասպարեզում»[4]։
Գիրքը կարևոր դեր է խաղացել և մեծ նշանակություն է ունեցել ինչպես ամբողջությամբ վերցրած բուսաբանության, այնպես էլ բուսաբանական պատմագրության զարգացման համար։
Biology եզրույթի ծնունդը
խմբագրելԱյս գրքում Լիննեյն առաջին անգամ գործածել է biologi լատիներեն եզրույթը՝ նշելու համար այն բուսաբաններին, ովքեր ուսումնասիրում ու գրում են բույսերի կյանքի ցիկլի մասին[5]։
Մատենագիտական մանրամասներ
խմբագրելԳրքի վերաբերյալ մատենագիտական մանրամասները՝ ներառյալ տպագրության ճշգրիտ ժամկետները, էջադրումը, հրատարակությունները, ֆաքսիմիլեները, բովանդակության համառոտ ուրվագիծը, պատճենների գտնվելու վայրը, երկրորդական աղբյուրները, թարգմանությունները, վերահրատարակությունները և մեկնաբանությունները տրված են Stafleu and Cowan's Taxonomic Literature-ում[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Старостин, 1980, էջ 250
- ↑ Full scan of original text of Bibliotheca Botanica
- ↑ Stafleu, 1971, էջ 35
- ↑ Бобров, 1970, էջ 58—59
- ↑ Richards, Robert J. (210). The Romantic Conception of Life: Science and Philosophy in the Age of Goethe. University of Chicago Press. էջ 4. ISBN 9780226712185. Վերցված է 2022 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Stafleu & Cowan, p. 76.
Գրականություն
խմբագրել- Frodin, David 2002. Guide to Standard Floras of the World, 2nd ed. Cambridge University Press: Cambridge.
- Heller, John L. 1970. "Linnaeus’s Bibliotheca Botanica". Taxon 19: 363–411.
- Stafleu, Frans A. 1971. Linnaeus and the Linnaeans: the Spreading of their Ideas in Systematic Botany, 1735–1789. Utrecht: International Association for Plant Taxonomy. 90-6046-064-2.
- Stafleu, Frans A. & Cowan, Richard S. 1981. "Taxonomic Literature. A Selective Guide to Botanical Publications with dates, Commentaries and Types. Vol III: Lh–O." Regnum Vegetabile 105.
- Базилевская Н. А., Белоконь И. П., Щербакова А. А. Глава 3. Систематика растений // Краткая история ботаники / Отв. ред. Л. В. Кудряшов. — М. : Наука, 1968. — С. 26—41. — 311 с. — (Труды Московского общества испытателей природы. Том XXXI. Отдел биологический. Секция ботаники). — 8500 экз.
- Бобров Е. Г. Карл Линней. 1707—1778. — Л. : аука, год=1970. — 285 с. — 7000 экз.
- Лебедев Д. В. Очерки по ботанической историографии (XIX — начало XX в.) / Отв. ред.
- М. Э. Кирпичников. — Л. : Наука, 1986. — 165 с. — 1600 экз. — .
- Линней К. Философия ботаники : [арх. 8 Մարտի 2016] / Пер. с латин. Н. Н. Забинковой, С. В. Сапожникова, под ред. М. Э. Кирпичникова; изд. подгот. И. Е. Амлинский. — М. : Наука, 1989. — 456 с. — («Классики науки». Подсерия «Памятники истории науки»). — ISBN 5-02-003943-8.
- Старостин Б. А. О периодизации и начальных стадиях развития ботанической историографии // Историко-биологические исследования / Отв. ред. С. Р. Микулинский. — М. : Наука, 1980. — Вып. 8. — С. 249—261. — 277 с. — 1400 экз.
- Stafleu F. A. Linnaeus and the linnaeans : The spreading of the ideas in systematic botany, 1735—1789 :
[անգլ.]. — Utrecht : Oosthoek's Uitgenersmaatschappij N.V., 1971. — xvi, 386 p., 71 p. fig. — (Regnum vegetabile, vol. 79). — ISBN 978-9060460641.
- Stafleu F. A.; Cowan R. S. Linnaeus, Carl // Taxonomic literature : a selective guide to botanical publications and collections with dates, commentaries and types :
[անգլ.]. — Ed. 2. — Utrecht, The Hague, 1981. — Vol. III: Lh—O. — P. 71—111. — 980 p. — ISBN 90-313-0444-1.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Bibliotheca Botanica կատեգորիայում։ |
- Bibliotheca botanica im Projekt Nova Scientia: Early Modern Scientific Literature and Latin (NOSCEMUS)
- Scan der 1. Auflage bei Gallica
- Scan der 2. Auflage im Münchener Digitalisierungszentrum
- Scan der 3. Auflage bei Gallica
Քաղվածելու սխալ՝ <ref>
tags exist for a group named "~", but no corresponding <references group="~"/>
tag was found