Քրտինք, քրտնագեղձերից արտազատվող անգույն, թեթևակի օպալեսցենցող հեղուկ։ Մարդու քրտինքը պարունակում է 98-99% ջուր, մոտ 0,1% միզանյութ, միզաթթու, կրեատինին, սերին, ճարպեր, ցնդող ճարպաթթուներ, խոլեստերին, ալկալիական մետաղների աղեր (գլխավորապես NaCl-ի՝ մոտ 0,3%), ֆոսֆատներ, սուլֆատներ, եթերածծմբական և արոմատիկ զույգ օքսիթթուներ։ Մաշկի վրա քրտինքին միշտ խառնված է լինում ճարպագեղձերի արտազատուկը։ Կախված արտաքին միջավայրի ջերմաստիճանից, մկանային աշխատանքի ինտենսիվությունից և խմած ջրի քանակից մարդն արտազատում է օրական 0,5-10 լ քրտինք։ Օրգանիզմի ախտաբանական վիճակներում քրտինքը կարող է պարունակել լեղապիգմենտներ, ցիստին, գլյուկոզ, էրիթրոցիտներ։

Երգչուհի Ջանեթ Ջեքսոնը համերգի ժամանակ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրտինք» հոդվածին։