Քեն Լոուչ
Քեն Լոուչ (անգլ.՝ Ken Loach, ամբողջական անունը՝ Kenneth Loach, հունիսի 17, 1936[1][2][3], Նանիտոն, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ռեժիսոր, եվրոպական սուր սոցիալական կինոյի դասականներից մեկը։ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» երկակի դափնեկիր «Քամին, որ տատանում է գարին» (2006) և «Ես, Դանիլ Բլեյք» (2016) ֆիլմերի համար։
Քեն Լոուչ անգլ.՝ Ken Loach | |
---|---|
Ծնվել է | հունիսի 17, 1936[1][2][3] (88 տարեկան) |
Ծննդավայր | Նանիտոն, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Սուրբ Պետրոսի քոլեջ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ և հեռուստառեժիսոր |
Աշխատավայր | BBC |
Կուսակցություն | Լեյբորիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ջիմ Լոուչ |
Ken Loach Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՔենեթ Լոուչը ծնվել է 1936 թվականի հունիսի 17-ին Մեծ Բրիտանիայի Նանիթոն քաղաքում, հանքագործի ընտանիքում։ Օքսֆորդի Սուրբ Պետրոս քոլեջում ուսանելու տարիներին[10] հաճախել է փորձարարական թատրոնի ակումբ։ 1961 թվականից սկսած՝ BBC-ի համար փաստագրական հեռուստասերիալ է նկարահանել անտունների կյանքի մասին, որը մեծ հասարակական ռեզոնանս առաջացրել։
1968 թվականին թողարկվում է Լոուչի առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Խեղճ կովը» գլխավոր դերում Թերենս Սթամփի հետ միասին։
Լոուչի վաղ արվեստի բարձրակետը եղել է «Քես» ֆիլմը (1969), որը Կինոյի բրիտանական ինստիտուտը համարել է XX դարի ազգային կինեմատոգրաֆիայի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Երկար տարիների համեմատական պասիվությունից հետո Լոուչը կրկին իր վրա ուշադրություն է գրավել «Գաղտնիության վարագույրի ետևում» (1990) ֆիլմից հետո, որը արժանացել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակին։ «Ռիֆ-Ռաֆ» («Հասարակության մնացուկները») աշխատանքը ճանաչվել է 1991 թվականի լավագույն եվրոպական ֆիլմ Եվրոպական կինոակադեմիայի կարծիքով։ «Զատիկ, թռչիր երկինք» ֆիլմը, որը մեծ էկրաններին է բարձրացել 1994 թվականին, Բեռլինի կինոփառատոնի երկու մրցանակ է ստացել։ Իսկ «Երկիր և ազատություն» ֆիլմը (1995) դարձել է Լոուչի երկրորդ աշխատանքը, որը արժանացել է Եվրոպական կինոակադեմիայի վարկածով՝ «Լավագույն եվրոպական ֆիլմ» մրցանակին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
- ↑ https://web.archive.org/web/20190323164504/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1991.82.0.html
- ↑ https://web.archive.org/web/20191208214559/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1995.78.0.html
- ↑ https://web.archive.org/web/20190418125535/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2002.71.0.html
- ↑ https://web.archive.org/web/20190718184615/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2009.64.0.html
- ↑ https://web.archive.org/web/20200318114546/https://www.eufa.org/en/news/2016/008_Recap.php
- ↑ «Ken Loach | www.spc.ox.ac.uk». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեն Լոուչ» հոդվածին։ |