«Տեներիֆե» (իսպ.՝ Club Deportivo Tenerife), իսպանական ֆուտբոլային ակումբ Սանտա Կրուս դե Տեներիֆե քաղաքից, որը հանդես է գալիս Սեգունդայում։ Հիմնադրվել է 1912 թվականին։ Կանարյան կղզիների բազմակի չեմպիոն և տարբեր տարածաշրջանային գավաթների հաղթող, կղզեխմբի ամենահայտնի թիմերից մեկը։ Ակումբի պատմության լավագույն շրջանները կարելի է համարել 1992/93 մրցաշրջանը, երբ «Տեներիֆեն» հինգերորդ տեղն էր զբաղեցնում Պրիմերայում, հասել էր Թագավորական գավաթի կիսաեզրափակիչ, որը թույլ տվեց նրան 1993/94 մրցաշրջանում առաջին անգամ մասնակցել ՈւԵՖԱ գավաթին, և 1996/97 մրցաշրջանում Տեներիֆեն հասել է ՈւԵՖԱ-ի գավաթի կիսաեզրափակիչ։ Տնային խաղերը անցկացնում է «Հելիոդորո Ռոդրիգես Լոպես» մարզադաշտում, որը տեղավորում է մոտ 22 824 հանդիսատես։

Տեներիֆե ՖԱ
Ամբողջական անուն Club Deportivo Tenerife
Մականուն(ներ) El Tete, blanquiazules
Հիմնադրում 1912 թվական
Երկիր Իսպանիա Իսպանիա
Մարզադաշտ Heliodoro Rodríguez López
Նախագահ Իսպանիա Միգել Կոնսեպսիոն Կասերես
Մարզիչ Իսպանիա Ասիեր Գարիտանո
Կայք
Լիգա Լա Լիգա
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Պատմություն

խմբագրել

Ծագումից մինչև ժամանակակից դարաշրջան (1912-1989)

խմբագրել
 
«Նասիոնալ Մադեյրո» ակումբի և «Տեներիֆեի» միջև խաղը 1925 թվականին․

Հիմնադրվել է 1912 թվականի նոյեմբերի 21-ին որպես «Սպորտինգ Տեներիֆե»՝ կղզու մի քանի ֆուտբոլային ակումբների միաձուլման արդյունքում։ «Սպորտինգ Տեներիֆեն» երեք անգամ անընդմեջ դարձավ Կանարյան կղզիների չեմպիոն՝ 1914, 1915 և 1916 թվականներին, որից հետո ոչ մի այլ թիմ չկարողացավ հասնել այդ հաջողությանը։ Հայտնի է, որ 1915 թվականին «Սպորտինգ Տեներիֆեն» այցելել է Անդալուզիա, որտեղ հաղթել է «Սևիլիային» և «Կադիսին»։ 1922 թվականին ակումբում փոխվել է ղեկավարությունը, իսկ թիմի անունը փոխվել է «Դեպորտիվո Տեներիֆե»։ Հատկանշական մանրուքն այն է, որ մինչև 2008 թվականը 1922 թվականը համարվում էր ակումբի ծննդյան տարեթիվը։ Այս փաստը բարկություն էր առաջացնում շատ պատմաբանների մոտ, մինչև 2008 թվականին «Տեներիֆեի» ղեկավարությունը ստեղծեց հատուկ հանձնաժողով, որի նպատակն էր վերջ դնել բոլոր տարաձայնություններին։ Հետաքննության արդյունքների հիման վրա հանձնաժողովը թիմի ծննդյան տարի է ճանաչել 1912 թվականը[1]։ 1925 թվականին թիմը տեղափոխվում է «Էլիոդոր Ռոդրիգես Լոպես» մարզադաշտ, որը մինչ օրս հանդիսանում է ակումբի տնային ասպարեզը։

Չնայած 1928 թվականին Լա Լիգայի մեկնարկին՝ «Դեպորտիվո Տեներիֆեն» տարածաշրջանային մակարդակով խաղում էր դեռևս մի քանի տասնամյակ։ Ակումբը բազմիցս դարձել է Կանարյան կղզիների չեմպիոն, ինչպես նաև տարածաշրջանային տարբեր գավաթների սեփականատեր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներն ու հետպատերազմյան տարիները լուրջ փորձություն էին «Դեպորտիվո Տեներիֆեի» համար։ Ակումբը մի քանի անգամ հայտնվել է լուծարման եզրին՝ հազիվ խուսափելով վատագույնից։ Սեգունդա դուրս գալու առաջին հնարավորությունը «Դեպորտիվո Տեներիֆեն» ստացել է 1950 թվականին, սակայն կարողացել է դուրս գալ միայն 1953 թվականին։

Պրիմերայում «Դեպորտիվո Տեներիֆեն» իր նորամուտը նշել է 1961 թվականին, սակայն առաջին մրցաշրջանի արդյունքներով վերադարձել է Սեգունդա։ 1968 թվականին, մի քանի անհաջող տարիներից հետո, ակումբը տեղափոխվում է Սեգունդա Բ։ Շարունակելով անհաջողություններ կրել, «Դեպորտիվո Տեներիֆեին», այնուամենայնիվ, 1971 թվականին հաջողվում է վերադառնալ Սեգունդա և մնալ այնտեղ մինչև 1978 թվականը։ 1983 թվականին, ակումբի նախագահ Պեպե Լոպեսի ջանքերով, ակումբը վերադառնում է Սեգունդա, որտեղ 3 անորոշ մրցաշրջաններից հետո կրկին իջնում է աստիճանակարգում։

1986 թվականին «Դեպորտիվո Տեներիֆեն» ընդունում է նոր նախագահ Հավիեր Պերեսին։ Այս պահին թիմը հանդես է գալիս Սեգունդա Բ-ում և ունի 320 միլիոն պեսետ խոշոր պարտք։ Պերեսը թիմի հետ աշխատանքի է ներգրավում Մարտին Մարերոյին, և նրան հաջողվում է թիմը դուրս բերել Սեգունդա 1986/87 մրցաշրջանի արդյունքներով։ Այս հաջողության ուշագրավ դետալը ակումբի 21-խաղյա անպարտելի շարքն էր:

 
Յուպ Հայնկեսի գլխավորությամբ ակումբն աննախադեպ հաջողությունների հասավ ՈՒԵՖԱ գավաթում։

Ոսկե տարիներ (1989-1999)

խմբագրել

Երկար 27 տարիներից հետո «Տեներիֆեն» 1989/90 մրցաշրջանում ներխուժեց Պրիմերա։ Առաջին տարիներին, ցույց տալով ոչ լավագույն արդյունքները, ակումբը հաճախ էր կարողանում փրկվել անկման գոտուն մոտ լինելուց, սակայն 1992/93 մրցաշրջանը շատ բան փոխեց։ Խորխե Վալդանոյի գլխավորությամբ «Տեներիֆեն» հասել է պատմության մեջ իր ամենաբարձր արդյունքին՝ 5-րդ տեղը։ Նույն մրցաշրջանում ակումբը հասնում է նաև Թագավորական գավաթի կիսաեզրափակիչ՝ իր համար սահմանելով ևս մեկ պատմական գագաթնակետ։ Այս հաջողությունը «Տեներիֆեին» հնարավորություն է տալիս իր նորամուտը նշել ՈՒԵՖԱ գավաթում 1993/94 մրցաշրջանում, որտեղ, շրջանցելով ֆրանսիական «Օսերին» և հունական «Օլիմպիակոսին», չնայած իտալացիների նկատմամբ 2:1 հաշվով տնային հաղթանակին՝ նա դուրս մնաց 1/16-րդ փուլից իտալական «Յուվենտուսի» դեմ խաղում։ 1995/96 մրցաշրջանի վերջում խաղացող Խուան Անտոնիո Պիցին նվաճեց Պիչիչիի գավաթը։ 1996 թվականին Յուփ Հայնքեսի ղեկավարությամբ ակումբը առաջնության արդյունքներով կրկին զբաղեցնում է 5-րդ տեղը։ 1996/97 մրցաշրջանում «Տեներիֆեն» սկսում է ևս մեկ արշավ ՈւԵՖԱ գավաթի համար, սակայն մրցաշարի կիսաեզրափակիչում զիջում է գերմանական «Շալկե 04-ին»[2]։

Վերադարձ Սեգունդա (1999-ից)

խմբագրել
 
Ռոմել Ֆերնանդեսի հիշատակի պատը․

Իսպանական ֆուտբոլի էլիտայում 10 մրցաշրջան անընդմեջ անցկացնելուց հետո «Տեներիֆեն» կրկին վերադառնում է Սեգունդա։ Դրան մեծապես նպաստել է ակումբի ղեկավարության ոչ նպատակահարմար ֆինանսական քաղաքականությունը, մասնավորապես Դոմինգուշ Պասյենսայի ներգրավումը, որը «Տեներիֆեի» պատմության ամենաթանկ խաղացողն է, ինչպես նաև Վիդմարի և Անդերսոնի նման ֆուտբոլիստների ստորագրումը։ 2001 թվականի հունիսի 17-ին, երկու տարի Սեգունդայում անցկացվելուց հետո, Ռաֆա Բենիտեսին հազիվ է հաջողվում ապահովել «Տեներիֆեի» Պրիմերա դուրս գալը փլեյ-օֆֆի միջոցով։ Ակումբում իր աշխատանքը ավարտելուց հետո Բենիտեսը գործերը հանձնում է Մել Պերեսին, որի ղեկավարությամբ ակումբը ծայրահեղ անհաջող է սկսում ելույթներ ունենալ Պրիմերայում։ Շուտով ճգնաժամը խորանում է, և 2002 թվականին Պերեսին մարզչի պաշտոնում փոխարինում է Խավիեր Կլեմենտեն, որը նույնպես անզոր էր Տեներիֆեի անկումը կանգնեցնելու փորձերում։ 2001/02 մրցաշրջանի վերջում Տեներիֆեն իջավ Սեգունդայի լիգա, իսկ մրցաշրջանն ինքնին նշանավորվեց ակումբի երկրպագուների և խաղացողների միջև թշնամությամբ[3]։ Իր աթոռը կորցնում է նաև ակումբի նախագահ Խավիեր Պերեսը, որը զբաղեցնում էր այն 1986 թվականից[4]։

2005 թվականը ակումբը դիմավորում է 54 մլն եվրո պարտքով։ Թիմի ներսում լուրջ անկայունությունը գրեթե չի ավարտվում «Տեներիֆեի» համար Սեգունդա Բ-ի անկմամբ։ Ակումբի նախագահ Վիկտոր Պերես Ասկանիոն հրաժարական է տալիս 2006 թվականին։ Այս տարին նշանավորվել է լուրջ սկանդալով, որի մեջ Տեներիֆեն ներքաշվել է կղզու մի շարք գործարարների և քաղաքական գործիչ Պաուլինո Ռիվերոյի գործունեության պատճառով, ովքեր մեղադրվում էին շահամոլության, կոռուպցիայի և ակումբի քողի տակ բիզնես անելու փորձերի մեջ[5]։ Ակումբի նոր նախագահ է դառնում գործարար Միգել Կոնսեպսիոնը, իսկ Տեներիֆեն նրա ժամանումով որոշակի տնտեսական կայունություն է ձեռք բերում։ Կոնսեպսիոնին հաջողվում է կրճատել ակումբի պարտքը մինչև 30 մլն եվրո, ինչը սկզբում չէր առաջացնում հասարակության հատուկ կասկածներ, մինչև որ հայտնվեցին առաջին լուրերը հողի վաճառքի հետ կապված շահարկումների մասին, ինչը կրկին քննադատության առիթ դարձավ ակումբի ղեկավարության նկատմամբ՝ լրագրողներից մինչև քաղաքական կուսակցություններ[6][7][8]։

Սեգունդայում մի քանի տարի անցկացնելուց հետո 2008/09 մրցաշրջանի արդյունքներով «Տեներիֆեին» հաջողվում է կրկին վերադառնալ Պրիմերա, ակումբի երկրպագուները Լա Լիգայի ղեկավարությունից ստանում են մրցաշրջանի լավագույն երկրպագուների մրցանակ։ ակայն կրկին ակումբի ներսում սխալ քաղաքականությունը, ինչպես նաև նախկինի պես առկա պարտքերը տանում են «Տեներիֆեին» հերթական արագ ձախողման, ակումբը կրկին իջնում է Սեգունդա։ 2010/11 մրցաշրջանի ընթացքում ակումբի ղեկավարությունը մեծ ռեսուրսներ է հատկացրել ակումբի սպորտային տնօրեն Օլտրային՝ Պրիմերա վերադառնալու համար։ Այս ուղղությամբ նրա գործունեությունը մեծ քննադատություն է առաջացնում երկրպագուների կողմից։ Մրցաշրջանի սկիզբը, որը սկսվեց մի շարք լուրջ ձախողումներով ինչպես առաջնությունում, այնպես էլ գավաթում, հանգեցրեց «Տեներիֆե» մարզիչ Գոնսալո Արկոնադայի հրաժարականին։ Շուտով նրան ժամանակավորապես փոխարինել է պահեստային մարզիչ Ալֆրեդո Մերինոն, մինչև Խուան Կառլոս Մանդիան ստացավ իր նշանակումը՝ նույնպես չցուցադրելով ակնկալվող արդյունքները։ Փորձելով հանգստացնել երկրպագուներին, ակումբը հեռացնում է Օլտրային իր պաշտոնից՝ նշանակելով Խուանխո Լորենսոյին «Տեներիֆեի» նոր մարզական տնօրեն։ Ընդունելով ակումբը դուրս գալուց փրկելը, Խուանխո Լորենսոն շուտով հեռացնում է Մանդիային, քանի որ մասնագետը չի կարողացել արդարացնել նոր մարզական տնօրենի վստահությունը։ Անտոնիո Տապիան վարձվում է որպես մարզիչ, բայց նա նույնպես չի կարողանում փրկել «Տեներիֆեին» Սեգունդա Բ-ում անկումից։

2011/12 մրցաշրջանում, չնայած ներքին անկայունությանը և մի շարք մարզիչների փոփոխությանը, «Տեներիֆեին» հաջողվում է զբաղեցնել 2-րդ տեղը իր խմբում և դուրս գալ փլեյ-օֆֆ, որտեղ մի շարք հաջողություններից հետո նա հեռացվել է «Պոնֆերադինայի» դեմ խաղում[9]։ Այս մրցաշրջանում երկրպագուները անհավանական նվիրվածություն և աջակցություն են ցուցաբերել իրենց թիմին դժվար պահերին։ 2012/13 մրցաշրջանում ակումբը գլխավորում է Ալվարո Սերվերան[10]։ «Տեներիֆեին» կրկին հաջողվում է դուրս գալ փլեյ-օֆֆ, և իր արդյունքներով կվերադառնալ Սեգունդա։ Չնայած Սեգունդայում հերթական փուլի լավ սկիզբին, 2014/15 մրցաշրջանում ակումբը մոտ էր Սեգունդա Բ-ից դուրս գալուն[11]։

2016/17 մրցաշրջանում Տեներիֆեն դուրս եկավ փլեյ-օֆֆի եզրափակիչ Պրիմերայի ուղեգիր նվաճելու իրավունքի համար, բայց միայն «Խետաֆեի» հետ նվազագույն հաշվով կորցրեց էլիտար դիվիզիոնի ուղեգիրը[12][13]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Ազգային

Տեղական

 
Հելիոդորո Ռոդրիգես Լոպեսի գավաթը
  • Կակարյան կղզիների հաղթող
    • Չեմպիոն (8)․ 1914, 1915, 1916, 1932, 1940, 1941, 1942, 1943
    • Վիցե-չեմպիոն (9)․ 1912, 1913, 1917, 1919, 1923, 1924, 1929, 1930, 1946.
  • Կանարյան կղզիների գավաթ
    • Հաղթող (3)․ 2013, 2015, 2016.
    • Ֆինալիստ (3)․ 2012, 2014, 2017.
  • Հելիոդորո Ռոդրիգես Լոպեսի գավաթ
    • Հաղթող (2)․ 1951, 1954.

Միջազգային

Անհատական

  • Պիչիչի մրցանակ (Պրիմերա)
    • Խուան անտոնիո Պիցցի․ 1995/96
  • EFE մրցանակ
    • Ռոմել Ֆերնանդես․ 1990/91
  • EFE մրցանակ
    • Ֆերնանդո Ռեդոնդո․ 1990

Մարզադաշտ

խմբագրել
 
Էստադիո Ռոդրիգես Լոպեսը Տեներիֆե-Ռեալ Սոսյեդադ հանդիպման ժամանակ (2008)

Heliodoro Rodríguez López, պատկանում է Կաբիլդո դե Տեներիֆին։ Այն ունի 24,000 նստատեղ։ Մարզադաշտի երկարությւոնը 107 մետր է, իսկ լայնությունը՝ 70 մետր, և այն Կանարյան կղզիների ամենամեծ մակերեսով մարզադաշտն է[14][15]։

Մասնակցություն եվրոգավաթին

խմբագրել
Մրցաշրջան Առաջնություն Ռաունդ Երկիր Ակումբ Տան դաշտ Մրցակցի դաշտ Ընդհանուր հաշիվ
1993/94 ՈՒԵՖԱ գավաթ 1/64   Ֆրանսիա Օսեր ՖԱ 2:2 1:0 3:2
1/32  Հունաստան Օլիմպիակոս 2:1 3:4 5:5
1/16   Իտալիա Յուվենտուս 2:1 0:3 2:4
1996/97 ՈՒԵՖԱ գավաթ 1/64   Իսրայել Մեկաբի 3:2 1:1 4:3
1/32   Իտալիա Լացիո 5:3 0:1 5:4
1/16   Հոլանդիա Ֆեյենոորդ 0:0 4:2 4:2
1/4   Դանիա Բրոնդբյու 0:1 2:0 2:1
1/2   Գերմանիա Շալկե 04 1:0 0:2 1:2

Կանարյան դերբի

խմբագրել

Իսպանական ֆուտբոլային քարտեզի բավականին հայտնի դերբիներից մեկը Կանարյան կղզիների կղզեղմբի երկու ուժեղագույն թիմերի՝ «Տեներիֆեի» և «Լաս Պալմասի» միջև է։ Չնայած այն հանգամանքին, որ «Տեներիֆեն» շատ ավելի հին է և տարածաշրջանային մակարդակով ոչ միայն ավելիին է հասել, այլև ստեղծել է կղզեխմբի ֆուտբոլային պատմությունը, ազգային մակարդակով «Լաս Պալմասը» մի փոքր առաջ է գնացել՝ ապացուցելով, որ արժանի մրցակից է Կանարյան կղզիների լավագույն թիմ համարվելու իրավունքին։

Լա Լիգա

Լաս Պալմաս-Տեներիֆե Տեներիֆե - Լաս Պալմաս
Մրցաշրջանփ
Դիվիզիոն
Դատա
Մարզադաշտ
Հաշիվ
Հաճախելիություն
Դատա
Մարզադաշտ
Հաշիվ
Հաճախելիություն
1949-50 Սեգունդա ? Ինսուլար
1 - 0
? Հելիոդորո Ռոդրիգես Լոպես
1 - 2
1953-54 Սեգունդա ? Ինսուլար
1 - 1
? Հելիոդորո Ռոդրիգես Լոպես
0 - 0
1960-61 Սեգունդա ? Ինսուլար
0 - 0
? Հելիոդորո Ռոդրիգես Լոպես
1 - 0
1960-61 Սեգունդա ? Ինսուլար
0 - 1
? Հելիոդորո Ռոդրիգես Լոպես
0 - 1
1963-64 Սեգունդա ? Ինսուլար
1 - 0
? Հելիոդորո Ռոդրիգես Լոպես
1 - 1
1983-84 Սեգունդա ? Ինսուլար
0 - 2
? Հելիոդորո Ռոդրիգես Լոպես
0 - 0
1984-85 Սեգունդա ? Ինսուլար
1 - 0
? Հելիոդորո Ռոդրիգես Լոպես
0 - 0
1988-89 Սեգունդա ? Ինսուլար
2 - 2
? Հելիոդորո Ռոդրիգես Լոպես
3 - 1
1999-2000 Սեգունդա 21 Օգոստոս 1999 Ինսուլար
2 - 0
16 Հունվար 2000 Հելիոդորո Ռոդրիգես Լոպես
1 - 2
2000-01 Սեգունդա 18 Նոյեմբեր 2000 Ինսուլար
0 - 1
21 Ապրիլ 2001 Հելիոդորո Ռոդրիգես Լոպես
2 - 0
2001-02 Պրիմերա 5 Մայիս 2002 Ինսուլար
0 - 1
22 Դեկտեմբեր 2001 Հելիոդորո Ռոդրիգես Լոպես
1 - 3
2002-03 Սեգունդա 25 Հունվար 2003 Ինսուլար
1 - 0
21 Հունիս 2003 Հելիոդորո Ռոդրիգես Լոպես
0 - 0
2003-04 Սեգունդա 4 Հոկտեմբեր 2003 Գրան-Կանարիա
1 - 1
21,925 7 Մարտ 2004 Հելիոդորո Ռոդրիգես Լոպես
2 - 0
22,32
2006-07 Սեգունդա 21 Հոկտեմբեր 2006 Գրան-Կանարիա
0 - 0
20,264 24 Մարտ 2007 Հելիոդորո Ռոդրիգես Լոպես
3 - 1
18,302
2007-08 Սեգունդա 5 Ապրիլ 2008 Գրան-Կանարիա
1 - 1
29,132 3 Նոյեմբեր 2007 Հելիոդորո Ռոդրիգես Լոպես
2 - 2
17,693
2008-09 Սեգունդա 22 Նոյեմբեր 2008 Գրան-Կանարիա
0 - 1
26,161 25 Ապրիլ 2009 Հելիոդորո Ռոդրիգես Լոպես
2 - 0
21,647
2010-11 Սեգունդա 4 Հունիս 2011 Գրան-Կանարիա
1 - 0
22,032 23 Հունվար 2011 Հելիոդորո Ռոդրիգես Լոպես
1 - 1
20,275
2013-14 Սեգունդա 10 Մայիս 2014 Գրան-Կանարիա
1 - 0
31,123 4 Դեկտեմբեր 2013 Հելիոդորո Ռոդրիգես Լոպես
3 - 0
18,040
2014-15 Սեգունդա 1 Մարտ 2015 Գրան-Կանարիա
1 - 1
28,032 28 Սեպտեմբեր 2014 Հելիոդորո Ռոդրիգես Լոպես
2 - 1
17,064

Թագավորական գավաթ

Ընդհանուր 19 հանդիպում, որից 6-ն ավարտվել է ոչ-ոքի, մնացածը.

  • «Տեներիֆե» - 3 հաղթանակ
  • «Լաս Պալմաս» - 10 հաղթանակ

Կանարյան կղզիների գավաթ

Տարեթիվ Հաղթող Ֆինալիստ 1-ին հանդիպում 2-րդ հանդիպում
Հաշիվ Հճխ․ Դաշտ Հաշիվ Հճխ․ Դաշտ
2011 Լաս Պալմաս Տեներիֆե 3 - 0 7,332 ԼՊ 0 - 1 5,952 ՏՖ
2012 Լաս Պալմաս Տեներիֆե 0 - 0 2,382 ՏՖ 1 - 0 5,832 ԼՊ
2013 Տեներիֆե Լաս Պալմաս 2 - 0 4,630 ՏՖ 0 - 0 9,540 ԼՊ
2014 Լաս Պալմաս Տեներիֆե 0 - 2 5,990 ՏՖ 2 - 0 12,291 ԼՊ
2015 Տեներիֆե Լաս Պալմաս 1 - 0 4,325 ՏՖ 0 - 1 12,023 ԼՊ
2016 Տեներիֆե Լաս Պալմաս 0 - 1 7,000 ԼՊ 0 - 1 6,557 ՏՖ

Ակումբի կազմ

խմբագրել

2022 թվականի փետրվարի 10-ի դրությամբ։ Աղբյուր․ Խաղացողների ցանկ transfermarkt.com-ում

Խաղացող Երկիր Ծննդյան թիվ Նախկին ակումբ
Դարպասապահներ
1 Խուան Սորիանո   23 Օգոստոս 1997   Սևիլիա
13 Դանի Էրնանդես   21 Հոկտեմբեր 1985   Վալյադոլիդ
Պաշտպաններ
3 Ալեքս Մունիոս   30 Հուլիս 1994   Ռեալ Սարագոսա
4 Խոսե Լեոն   3 Փետրվար 1995   Ալկորկոն
14 Կառլոս Ռուիս   20 Հուլիս 1983   Պոնֆերրադինա
15 Կառլոս Պոմարես   5 Դեկտեմբեր 1992   Ալկորկոն
21 Շակ Մուր   2 Նոյեմբեր 1996   Ատլետիկո Լևանտե
22 Ժերեմի Մելո   28 Մարտ 1994   Գենգան
23 Նիկոլա Շիպչիչ   17 Մայիս 1995   Ռադ
Կիսաաշտպաններ
2 Պաբլո Լարրեա   4 Փետրվար 1994   Պոնֆերրադինա
6 Ալեքս Կորրեդերա   19 Մարտ 1996   Բադախոս
8 Խավի Ալոնսո   1 Օգոստոս 1998 Ակումբի սան
10 Սեմյուել Շաշուա   13   Տոտենհեմ Հոտսպուր
11 Ալեքս Բերմեխո   11 Դեկտեմբեր 1998   Էսպանյոլ Բ
12 սերխիո Գոնսալես   14 Մայիս 1997   Կադիս
16 Այտոր Սանս     13 Սեպտեմբեր 1984   Օվիեդո
17 Մաթիաս Նաուել   22 Նոյեմբեր 1996   Օլիմպիակոս
19 Ռուբեն Դիես   18 Օգոստոս 1993   Կաստելիոն
24 Միչել Էրերրո   29 Հուլիս 1988   Վալյադոլիդ
Հարձակվողներ
7 Մարիո Գոնսալես   25 Փետրվար 1996   Բրագա
9 Էլադի Սորիլիա   13 Հուլիս 1990   Կարտախենա
18 Էնրիկ Գալիեգո   12 Սեպտեմբեր 1986   Օսասունա
20 Անդրես Մարտին   11 Հուլիս 1999   Ռայո Վալյեկանո
27 Էթիան Գոնսալես   6 Հունիս 2002 Ակումբի սան
28 Վիկտոր Մոլյեխո   21 Հունվար 2001   Ատլետիկո Մադրիդ
Գլխավոր մարզիչ
Ասիեր Գարիտանո   6 Դեկտեմբեր 1969   Լեգանես

Համազգեստ

խմբագրել

Տան դաշտ

խմբագրել
 
 
 
 
 
 
 
 
2019/20
 
 
 
 
 
 
 
 
2020/21
 
 
 
 
 
 
 
 
2021/22
 
 
 
 
 
 
 
 
 
2023/24

Մրցակցի դաշտ

խմբագրել
 
 
 
 
 
 
 
 
 
2019/20
 
 
 
 
 
 
 
 
2020/21
 
 
 
 
 
 
 
 
2021/22
 
 
 
 
 
 
 
 
 
2023/24

Պահեստային

խմբագրել
 
 
 
 
 
 
 
 
 
2019/20
 
 
 
 
 
 
 
 
2020/21
 
 
 
 
 
 
 
 
2021/22

աղբյուրներ․[16],[17]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «La comisión para investigar la fecha de fundación del club la sitúa en 1912». eldia.es (իսպաներեն). 2010 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  2. «Historial del Tenerife en la UEFA Europa League 1996/97». UEFA.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  3. «Primera División 2001-02». arquero-arba.futbolme.net. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  4. «Javier Pérez, el presidente del mejor Tenerife». www.elmundo.es. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  5. «Rivero quiere que el CD Tenerife sea su echadero político». eldia.es (իսպաներեն). 2013 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.(չաշխատող հղում)
  6. «El CD Tenerife vende una parcela de la ciudad deportiva y reduce su deuda». eldia.es (իսպաներեն). 2011 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  7. Tenerife, La Opinión de. «Esteban Mesa: ´La operación de los préstamos no está suficientemente explicada´». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  8. «El CD Tenerife ha reducido su deuda en unos 30 millones en los últimos seis años». eldia.es (իսպաներեն). 2012 թ․ ապրիլի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  9. elEconomista.es. «El CD Tenerife seguirá en Segunda B tras perder con la Ponferradina - EcoDiario.es» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  10. 20Minutos. «El CD Tenerife vuelve a Segunda tras eliminar a L'Hospitalet». 20minutos.es - Últimas Noticias (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  11. Tenerife, Redacción CD (2014 թ․ հուլիսի 13). «Temporada del CD Tenerife 2014-15, en VAVEL». VAVEL.com (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  12. Tenerife, La Opinión de. «"Quería quedar cuarto porque nuestra afición nos va a dar un plus"». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  13. cero, radio onda. «Getafe 3 - 1 Tenerife. El Getafe es de primera». ondacero.es (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  14. Alonso, Javier (2015 թ․ հուլիսի 25). «El Heliodoro Rodríguez López cumple 90 años». VAVEL.com (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  15. «Estadio Heliodoro Rodríguez López». Love Canarias (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  16. «CD Tenerife». www.colours-of-football.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 1-ին.
  17. «Tenerife Kit History». Football Kit Archive (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել