Վիլլեմ II, Վիլհելմ II (հոլ.՝ Willem II, գերմ.՝ Wilhelm II., ֆր.՝ Guillaume II), Վիլլեմ Ֆրեդերիկ Գեորգ Լոդեվիկ (հոլ.՝ Willem Frederik George Lodewijk;դեկտեմբերի 6, 1792(1792-12-06)[1][2][3][…], Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4] - մարտի 17, 1849(1849-03-17)[1][2][3][…], Թիլբուրխ, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ[4]), Նիդերլանդների թագավոր, 1840 թվականի հոկտեմբերի 7-ից՝ Լյուքսեմբուրգի Մեծ դուքս, Լիմբուրգի դուքս, Վիլլեմ I թագավորի ավագ որդին և իրավահաջորդը։

Վիլլեմ II
հոլ.՝ Willem II
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 6, 1792(1792-12-06)[1][2][3][…]
ԾննդավայրՀաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4]
Մահացել էմարտի 17, 1849(1849-03-17)[1][2][3][…] (56 տարեկան)
Մահվան վայրԹիլբուրխ, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ[4]
ԳերեզմանՆիևե կերկ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
ԿրթությունՔրայսթ Չյորչ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դատավոր, ռազմական գործիչ և արվեստի կոլեկցիոներ
ԱմուսինԱննա Պավլովնա[5]
Ծնողներհայր՝ Վիլհելմ I Նիդերլանդացի, մայր՝ Վիլհելմինա Նիդերլանդացի
Զբաղեցրած պաշտոններMonarch of Luxembourg? և King of the Netherlands?
Պարգևներ և
մրցանակներ
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Գևորգի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Ոսկե գեղմի շքանշանի ասպետ Waterloo Medal Բանի շքանշանի Մեծ Խաչի ասպետ Ուիլյամի զինվորական շքանշանի Մեծ խաչի ասպետ և Hasselt Cross 1830-1831
ԵրեխաներՎիլհելմ III Լյուքսեմբուրգցի, Prince Alexander of the Netherlands?, Prince Hendrik of the Netherlands?, Prince Ernest Casimir of the Netherlands?[6] և Princess Sophie of the Netherlands?
Ստորագրություն
Изображение автографа
 William II of the Netherlands Վիքիպահեստում

Կրթություն, Նապոլեոնյան պատերազմներ

խմբագրել

Վիլլեմ II-ը դաստիարակվել է Բեռլինի ռազմական ակադեմիայում, ուսումն ավարտել է Օքսֆորդի համալսարանում և 1811 թվականին անցել իսպանական ծառայության՝ որպես փոխգնդապետ։ 1815 թվականին՝ Հարյուր օրվա ընթացքում, որպես Նիդեռլանդների թագաժառանգ, նա եղել է հոլանդական զորքերի հրամանատարը։ Իր քաջությունն ու ռազմական հմտությունները ցույց է տվել հատկապես Կատրա-Բրայում և Վաթեռլոոյի ճակատամարտում, որտեղ ուսի վիրավորում է ստացել։

1814 թվականի հունիսի 22-ին պարգևատրվել է «Սուրբ Անդրեաս» շքանշանով[7], իսկ 1815 թվականի հուլիսի 3-ին՝ Սուրբ Գևորգ 2-րդ դաս № 75 շքանշանով՝ «Վաթեռլոոյի ճակատամարտին մասնակցության համար»։

Ամուսնացել է 1816 թվականին Սանկտ Պետերբուրգում Ալեքսանդր I կայսեր քրոջ՝ Մեծ իշխան Աննա Պավլովնայի (1795-1865) հետ։ Իշխանի ժամանման համար երիտասարդ Ալեքսանդր Պուշկինը գրել է «Օրանի արքայազնին» բանաստեղծությունը։

Մասնակցություն բելգիական միջոցառումներին

խմբագրել

Երբ 1830 թվականին հեղափոխություն սկսվեց Բելգիայում, Օրանի արքայազնն անմիջապես գնաց Անտվերպեն, իսկ այնտեղից՝ սեպտեմբերի 1-ին՝ Բրյուսել, որտեղ իր ներկայությամբ բարենպաստ տպավորություն թողեց։ Չնայած դրան, արքայազնը հայտնվեց այնպիսի ծանր իրավիճակում, որ գերազանցեց իր լիազորությունները և հոկտեմբերի 16-ին ճանաչեց Բելգիայի ազատությունը։ Թագավորը չեղյալ հայտարարեց իշխանի լիազորությունները, որը մեկնում էր Անգլիա։ Հաջորդ տարի նա կրկին ստանձնեց հոլանդական ուժերի հրամանատարությունը և հաջողությամբ մղեց պատերազմը, մինչև որ ստիպված էր նահանջել ֆրանսիական ռազմական միջամտության առջև։

1831 թվականի օգոստոսի 31-ին նա ստացավ Նիդեռլանդների ֆլեդմարշալի կոչում և Հոլանդիայի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոն։

Թագավորում

խմբագրել

Գահը ստանձնելով իր հոր գահընկեցությունից հետո՝ 1840 թվականին, Վիլլեմը փորձեց բարելավել երկրի ֆինանսական վիճակը, բայց վախեցավ նախաձեռնել քաղաքական բարեփոխումներ, որոնց անհրաժեշտությունն ավելի ու ավելի տեսանելի էր դառնում։ 1848 թվականիի եվրոպական հեղափոխական շարժումը կոտրեց նրա դիմադրությունը։ Նա համաձայնեց սահմանադրության, ֆինանսական և հարկային համակարգերի ամբողջական վերափոխմանը, բայց չկարողացավ տեսնել այդ բարեփոխումների ավարտը և մահացավ 1849 թվականի մարտի 17-ին։ Նրան հաջորդեց որդին՝ Վիլհելմ III Լյուքսեմբուրգցին։

Վիլեմ II-ը մահացավ իր սիրելի Թիլբուրխ քաղաքում, որտեղ երկար ժամանակ ապրել է։ Նրա անունն է կրում քաղաքի ֆուտբոլային ակումբը՝ Վիլլեմ II։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Willem Frederik George Lodewijk van Oranje-Nassau — 2009.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #100718337 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. С. Тр. Анна Павловна (ռուս.) // Русский биографический словарьСПб.: 1900. — Т. 2. — С. 188—189.
  6. Lundy D. R. The Peerage
  7. Карабанов П. Ф. Списки замечательных лиц русских / [Доп.: П. В. Долгоруков]. — М.: Унив. тип., 1860. — 112 с. — (Из 1-й кн. «Чтений в О-ве истории и древностей рос. при Моск. ун-те. 1860»)

Գրականություն

խմբագրել
  • Залесский К. А. Наполеоновские войны 1799—1815. Биографический энциклопедический словарь, Москва, 2003.
  • «Вильгельм II, король нидерландский». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Alberts, A., Koning Willem II, Den Haag: Kruseman, 1964
  • Hallema, Anne, Koning Willem II: een biografie ter gelegenheid van de herdenking van 's konings overlijden op 17 maart 1849, Assen: Born, 1949