Սարգիս Խարբերդցի
Սարգիս Խարբերդցի (թուրքերեն՝ Sarkis Harputlu, 1919 - հունիսի 12, 2014), հայազգի թուրքաբնակ թենիսիստ, մարզիչ։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1909 թվականին Խարբերդի Կեսարիա բնակավայրում։ Մանուկ հասակում կորցրել է հորը՝ Հակոբ բեյին։ Երկու տարեկան հասակում մոր՝ Փառանձեմի հետ տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, ուր ապրում են 5 տարի։ Վերադառնում են նորից Խարբերդի նահանգ՝ Դևերեք (Տևրիկ) ու երեք տարի անց կրկին տեղափոխվում Ստամբուլ։ Մանուկ հասակում դպրոց գնալու ծախսերը հոգալու համար Սարգիսը Քադըքյոյի թենիսի կորտերում գնդակ հավաքելով է գումար վաստակել[1]։ Հաճախել է Արամյան Կենդրոնականն վարժարան։ Ավարտելուց հետո սովորել է համալսարանում՝ հունական բանասիրության բաժնում[2]։
Սարգիս Խարբերդցին Թուրքիայում հայտնի էր անվանի թենիսիստների մարզելով և մի շարք թենիսի ակումբներ ստեղծելով (Dalyan Clup, Caddebostan Raket Kulup)։ Թենիսում երկար տարիներ մարզիչ աշխատելու պատճառով նրան «Վարպետաց վարպետ» (թուրքերեն՝ Hocaların Hocası) էին կոչում[3]։
Քադըքյոյի սուրբ Թագավոր հայկական եկեղեցում իր հոգեհանգստի արարողությանը ներկա են եղել նրա դուստրերը՝ Սելինը և Ալինը, ինչպես նաև ընտանիքի հարազատներ և հայ համայնքի քաղաքացիներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Թուրքիայում մահացել է «Վարպետաց վարպետ» Սարգիս Խարբերդցին
- ↑ Ակոս թերթ Արխիվացված 2014-08-01 Wayback Machine (թուրքերեն)
- ↑ Մահացել է Վարպետաց Վարպետ Սարգիս Խասրբերդցին Արխիվացված 2014-06-12 Wayback Machine (թուրքերեն)