Պրուդենտի դի Մորաիս
Պրուդենտի Ժոսե դի Մորաիս Բարուս (պորտ.՝ Prudente José de Moraes Barros, հոկտեմբերի 4, 1841[2], Իտու, Սան Պաուլու, Բրազիլիա - դեկտեմբերի 3, 1902[2], Պիրասիկաբա, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի իրավաբան, պետական գործիչ, Բրազիլիայի երրորդ նախագահը (1894-1898 թվականներ):
Պրուդենտի դի Մորաիս | |
Կուսակցություն՝ | Republican Party of São Paulo? և Federal Republican Party?[1] |
---|---|
Կրթություն՝ | Սան Պաուլոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Սան Պաուլուի համալսարան |
Մասնագիտություն՝ | փաստաբան և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 4, 1841[2] |
Ծննդավայր | Իտու, Սան Պաուլու, Բրազիլիա |
Վախճանի օր | դեկտեմբերի 3, 1902[2] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Պիրասիկաբա, Սան Պաուլու, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Հայր | José Marcelino de Barros?[3] |
Մայր | Catarina Maria de Moraes?[3] |
Ինքնագիր | |
Ուսումնառություն և վաղ կարիերա
խմբագրելՊրուդենտի դի Մորաիսը ծնվել է Սան Պաուլո նահանգի Իտու շրջանում 1841 թվականի հոկտեմբերի 4-ին։ 1863 թվականին ավարտել է Սան Պաուլոյի իրավաբանական դպրոցը: Նույն թվականին նա տեղափոխվել է Պիրասիկաբա, որտեղ երկու տարի զբաղվել է փաստաբանությամբ։
1865 թվականին Մորաիսը սկսել է իր քաղաքական կարիերան։ Նա միացել է Լիբերալ կուսակցությանը և ընտրվել Պիրասիկաբա քաղաքի քաղաքապետարանի անդամ։ 1873 թվականին անցել է Հանրապետական կուսակցության։
1889-1890 թվականներին եղել է Սան Պաուլո նահանգի նահանգապետ, այնուհետև դարձել սենատոր, իսկ 1891-1894 թվականներին եղել է Սենատի փոխխոսնակ։
Որպես նախագահ
խմբագրել1894 թվականի մարտի 1-ին Բրազիլիայում տեղի են ունեցել առաջին նախագահական ընտրությունները։ Պրուդենտի դի Մորաիսը հաղթել է նրանց՝ հավաքելով ավելի քան 276 հազար ձայն և առաջ անցնելով իր գլխավոր մրցակցից՝ Աֆոնսո Պենայից։ Նոյեմբերի 15-ին Մորաիսը ստանձնել է պաշտոնը՝ այդպիսով դառնալով Բրազիլիայի առաջին նախագահը, որն ընտրվել է համաժողովրդական քվեարկությամբ, և Բրազիլիայի առաջին նախագահը քաղաքացիական մասնագիտությամբ:
Մորաիսի նախորդները երկիրը թողել են ավելի վատ վիճակում: Բրազիլիայում շարունակվել են քաղաքական վեճերը և վարչական շփոթությունը, և արդյունքում տիրել է տնտեսական անկումը: Մորաիսը սկսել է իր կառավարումը՝ քաղաքացիական անձանց նահանգապետեր նշանակելով, ձևավորել է նոր կաբինետ, որի առաջնային խնդիրն էր վերականգնել երկրի ֆինանսական համակարգը:
Արտաքին քաղաքականության մեջ լուծել է այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսիք են Արգենտինայի հետ սահմանների հստակեցումը, որի հետ վեճը շարունակվել է Պարագվայի պատերազմի ավարտից հետո[4]։
1896 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 1897 թվականի մարտի 4-ը[5] Մորաիսն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել կատարել իր պարտականությունները: Այս ընթացքում նրա պարտականությունները կատարել է փոխնախագահ Մանուել Վիտորինո Պերեյրան[6]։
1897 թվականի նոյեմբերին Մորաիսի դեմ մահափորձ է կատարվել, որի հետևանքով մահացել է նրա կառավարության ռազմական նախարարը[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Պորտուգալերեն Վիքիպեդիա (порт.) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ А. Б. Томас. История Латинской Америки.
- ↑ «Правители Бразилии». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2011-07-08-ին.
- ↑ Биография Мануэла Виторину Archive copy Wayback Machine-ի միջոցով:.
- ↑ P. M. Бланк. Бразильская империя. Соединённые штаты Бразилии Արխիվացված 2016-03-04 Wayback Machine.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Мораэс-Баррос, Пруденте». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրուդենտի դի Մորաիս» հոդվածին։ |