Պեգաս (համաստեղություն)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պեգաս (այլ կիրառումներ)
Պեգաս (լատին․՝ Pegasus), աստղային երկնքի հյուսիսային կիսագնդի համաստեղություն։ Տեղակայված է Անդրոմեդայի հարավ-արևմուտքում։ Երկնքում զբաղեցնում է 1120,8 քառակուսի աստիճան մակերես, պարունակում է անզեն աչքի համար տեսանելի 166 ատսղ։
Համաստեղություն | |
Լատիներեն անվանում | Pegasus |
---|---|
Հապավում | Peg |
Խորհրդանիշ | Պեգաս |
Մակերես | 1121 քառակուսի աստիճան |
Ամենապայծառ աստղ |
|
Ասուպային հոսքեր |
|
Հարևան համաստեղությունները | |
Անվանված է | Պեգաս |
Տեսանելի է ++90°° և −−54°°. լայնությունների միջև: Ամենատեսանելին է օգոստոս-սեպտեմբեր ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին): |
Աստղեր
խմբագրելՊեգաս համաստեղության ամենապայծառ աստղերն են. Էնիֆ (ε)՝ 2,38m և Մարկաբ (α)՝ 2,49m։ Բավալկան պայծառ Շեաթ (β) աստղը կիսականոնավոր փոփոխական աստղ է, որի պայծառությունը տատանվում է 2,4m-ից 2,8m միջակայքում առանց կենկրետ պարբերության։
Ուշագրավ են համաստեղության առավել պայծառ աստղերի անվանումների թարգմանությունները արաբերենից. Մարկաբ՝ «Նստատեղ» կամ «Սայլ», Շեաթ՝ «Ուս», Ալհենիբ՝ «Ձիու պորտ»,Էնիֆ՝ «Քիթ»։
Ուշագրավ մարմիններ
խմբագրել- Պեգասի α (Մարկաբ), β (Շեաթ), γ (Ալհենիբ) աստղերը Անդրոմեդայի աստղի (Ալֆերաց) հետ ձևավորում են Պեգասի մեծ քառակուսի համաստեղությունը։ Պեգասում չկա աստղ, որը նշված է δ տառով; Ալֆերացը, որը գտնվում է Անդրոմեդայի ու Պեգասի սահմանային հատվածում միայն 1928 թվականին վերջնականապես վերագրվեց Անդրոմեդային (α And)։
- M15՝ խոշոր գնդային կուտակում Պեգասի «գլխի» (ε Peg, Էնիֆ) մասում։
- NGC 7331՝ սեյֆերտային պարուրաձև գալակտիկա, որի պատկերը շատ հաճախ օգտագործում են մեր գալակտիկայի արտաքին տեսքի մասին պատկերացումներ կազմելու համար։
- 51 Peg՝ առաջին արեգակնային տիպի աստղը, որի մոտ հայտնաբերվել է Էկզոմոլորակ։
- Ստեֆանի հնգյակը՝ հինգ փոխազդող մոլորակներից կազմված գալակտիկա։
Պատմություն
խմբագրելՀին համաստեղություն։ Ներառված է Կլավդիոս Պտղոմեոսի «Ալմահեսթ» աշխատության երկնային քարտեզում «Ձի» անվան տակ։
Հունական առասպելաբանության մեջ պեգասը թևավոր ձի է, որը ծնվել է Գորգոնա Մեդուսայի արյան կաթիլից։ Բաբելոնցիների մոտ այս համաստեղությունը պարզապես «ձի» էր կոչվում, իսկ հին հույների մոտ՝ Մեծ ձի։ Արաբների մոտ համաստեղությունը դեռևս պահպանել է Մեծ Ձի անվանումը՝ Ալ-ֆարաս, Ալ-ազամ։
Տեսանելիությունը երկնքում
խմբագրելՈւսումնասիրության ամենահարմար ժամանակահատվածը օգոստոս-սեպտեմբեր ամիսներն են։ Երեկոյան ժամերին համաստեղությունը տեսանելի է անգամ ամռանը, հորիզոնի արևելյան մասում։ Ուշ աշնանը այն արդեն հասնում է զգալի բարձրության։ Սովորաբար նրան ընդունում են որպես Անդրոմեդայի աստղային շղթայի շարունակություն դեպի արևմուտք։ Այդ շղթայի ձախից վերջին աստղը՝ Ալֆերացը (Անդրոմեդայի α) իրենից ներկայացնում է Պեգասի Մեծ քառակուսի աստերիզմի հյուսիսարևմտյան անկյունը։
Հին նկարներում այս համաստեղությունը պատկերվել է «ոտքերը վերև»։ «Ձիու» պարանոցն ու գլուխը Քառակուսու հարավարևմտյան շարքի աստղերն են՝ Մարկաբից Էնիֆ։ Շատից սկսվող երկու աստղային շղթաները «առջևի վերջույթներն» են։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պեգաս (համաստեղություն) կատեգորիայում։ |