Մուհամմադ իբն Սալման ալ-Սաուդ
Մուհամմադ իբն Սալման ալ-Սաուդ (արաբ․՝ محمد بن سلمان آل سعود, օգոստոսի 31, 1985[1][2][3], Ալ-Ռիադ, Էև-Ռիյադ, Սաուդյան Արաբիա[4]), Սաուդյան Արաբիայի գահաժառանգ[8], Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդի երկրորդ որդին, երկրորդ փոխվարչապետ և պաշտպանության նախարար։ Համարվում է աշխարհի ամենաերիտասարդ պաշտպանության նախարարը[9]։ Ղեկավարում է Մուհամմադ իբն Սալման բարեգործական ֆոնդը (MiSK)[10], թագավորական դատարանը, ինչպես նաև պետության տնտեսական հարցերի և զարգացման խորհուրդը։
Մուհամմադ իբն Սալման ալ-Սաուդ | |
Կրթություն՝ | Սաուդ արքայի համալսարան (ապրիլի 24, 2007) |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | օգոստոսի 31, 1985[1][2][3] (39 տարեկան) |
Ծննդավայր | Ալ-Ռիադ, Էև-Ռիյադ, Սաուդյան Արաբիա[4] |
Դինաստիա | սաուդցիներ |
Քաղաքացիություն | Սաուդյան Արաբիա |
Հայր | Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդ |
Մայր | Fahdah bint Falah bin Sultan?[5] |
Ամուսին | Sara bint Mashhur bin Abdulaziz Al Saud? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելՄուհամմադ իբն Սալմանը ծնվել է 1985 թվականին Էր Ռիադում[11]։ Նա Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդի և նրա երրորդ կնոջ Ֆահդի բինտ Ֆալահ իբն Սուլթան ալ Հիթլայանի որդին է[12]։ Նրա եղբայրն է Թուրքի իբն Սալմանը, ով սաուդական Saudi Research and Marketing Group (SRMG) ընկերության համանախագահն է[12]։ Արքայազնը ստացել է իրավունքի բակալավրի կոչում Արքա Սաուդի համալսարանում[13]։
Համալսարանը ավարտելուց հետո՝ մի քանի տարի աշխատել է մասնավոր հատվածում։ Այնուհետև զբաղեցրել է իր հոր օգնականի պաշտոնը։ Մինչ այդ, նա արդեն աշխատում էր սաուդական կառավարության փորձագիտական հանձնաժողովում։
Ամուսնացած է արքայադուստր Սարա բինտ Մաշհուր իբն Աբդալազիզ ալ-Սաուդի հետ և ունի չորս զավակ՝ արքայազն Սալման, արքայազն Մաշհուր, արքայադուստր Ֆահդու և արքայադուստր Նուրու[14]։
Գործունեություն
խմբագրել2009 թվականի դեկտեմբերի 15-ին արքայազնը սկսել է իր քաղաքական գործունեությունը՝ զբաղեցնելով հոր հատուկ խորհրդականի պաշտոնը։ Այնուհետ զբաղեցրել է Էր Ռիադ նահանգի նահանգապետի պաշտոնը[15]։ Մինչ 2011 թվականը եղել է նաև նահանգի մրցութային խորհրդի քարտուղար, Աբդուլ Ազիզ արքայի ֆոնդի հետազոտությունների և արխիվների կառավարման բաժնի հատուկ խորհրդական և նահանգի Ալբիր համայնքի խորհրդի անդամ։
2011 թվականին գահաժառանգ Նաիֆ իբն Աբդուլ Ազիզ ալ-Սաուդի մահվանից հետո, պաշտպանության նախարար դարձավ հաորդ գահաժառանգ արքայազն Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը։ Նա արքայազն Մուհամմադին նշանակեց իր անձնական խորհրդական[16]։
Արքայազն Մուհամմադը հիմնել է արքայազն Մուհամմադ իբն Սալման ֆոնդը (MISK), որի նպատակը հանդիսանում է օժանդակել կարիքավոր երիտասարդներին[17]։
2011 թվականին գահաժառանգ Նաիֆի մահվանից հետո, արքայազն Սալմանը Մուհամմադին նշանակեց գահաժառանգ արքայազնի գրասենյակի ղեկավար[18]։ 2013 թվականի մարտի 2-ին գահաժառանգ արքայազնի դատարանի ղեկավար Սաուդ իբն Նաիֆ ալ-Սաուդը նշանակվեց Էշ Շարքիա նահանգի նահանգապետ և Մուհամմադը զբաղեցրեց նրա պաշտոնը՝ ստանալով նախարարի կարգավիճակ[19][20][21]։ Ապրիլի 25-ին արքայազնը նշանակվեց պետական նախարարի պաշտոնում[22], իսկ 2015 թվականի հունվարի 23-ից զբաղեցնում է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը[23]։ 2017 թվականի հունիսի 20-ին հայտարարվել է որպես թագի նոր գահաժառանգ[24]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.skynewsarabia.com/web/article/958478/مسيرة-محمد-بن-سلمان-ولي-العهد
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ https://time.com/collection/most-influential-people-2018/5217538/crown-prince-mohammed-bin-salman/
- ↑ https://www.president.gov.ua/documents/8602023-49389
- ↑ Король Саудовской Аравии сменил наследного принца
- ↑ «Mohammed bin Nayef kingpin in new Saudi Arabia: country experts». Middle East Eye. 2015 թ․ փետրվարի 1. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «About MiSK » MiSK Foundation» (բրիտանական անգլերեն). www.misk.org.sa. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «قصة-السعودية-مع-الوزراء-الثلاثينيين». Al Arabiya. 2015 թ․ փետրվարի 4. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
- ↑ 12,0 12,1 «Family Tree of Salman bin Abdulaziz bin Abdul Rahman Al Saud». Datarabia. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Council of Ministers: Membership». Embassy of Saudi Arabia, Washington DC. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «الأمير محمد بن سلمان يُرزق بمولود جديد.. ويسميه «مشهور» | صحيفة تواصل الالكترونية» (արաբերեն). twasul.info. Արխիվացված է օրիգինալից 2018-08-02-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «HRH Prince Mohammed bin Salman bin Abdulaziz to inaugurate Cityscape Riyadh 2011». AMEinfo. 2011 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Prince Sultan arrives to Bahrain to attend Bahrain Grand Prix». Bahrain News Agency. 2012 թ․ ապրիլի 22. Վերցված է 2012 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Profile: Prince Mohammed bin Salman bin Abdulaziz Al Saud Արխիվացված 2017-08-15 Wayback Machine Al Arabiya. 27 January 2015. Retrieved 28 February 2015
- ↑ «Crown Prince Salman arrives in Jeddah». Saudi Gazette. 2013 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Leadership's trust in me is my motivation – Muhammad». Saudi Gazette. 2013 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Prince Mohammad appointed president of crown prince court». Saudi Business News. 2013 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Prince Mohammed bin Salman appointed Special Advisor to Crown Prince». Asharq Alawsat. 2013 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Chairman of the Board». MISK. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Mohammed bin Salman named Saudi Arabia's crown prince». www.aljazeera.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Saudi king's son Mohammed bin Salman is new crown prince». BBC News (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունիսի 21. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամմադ իբն Սալման ալ-Սաուդ» հոդվածին։ |