«Կատաղի Բամբրը» (ռուս.՝ «Свирепый Бамбр»), տիկնիկային անիմացիոն ֆիլմերի շարք՝ հիմնված Էդուարդ Ուսպենսկու և Ալեքսանդր Տիմոֆեևսկու հեքիաթների վրա։

Կատաղի Բամբրը
Տեսակմուլտիպլիկացիոն ֆիլմերի շարք
Ժանրհեքիաթ և կինոկատակերգություն
ՌեժիսորՆատալյա Դաբիժա
ՀնչյունավորումՕլեգ Տաբակով, Նիկոլայ Կարաչենցով, Լիա Ախեջակովա, Վսևոլոդ Լարիոնով և Ալեքսանդր Ֆիլիպենկո
ԵրաժշտությունՎիկտոր Բաբուշկին
ՕպերատորԱլեքսանդր Վիխանսկի
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն1788 s
Թվական1988

  Ռեժիսոր Նատալյա Դաբիժան տարված էր Բամբր անունով ֆանտաստիկ արարածի արկածներով, որի մեջ չարն ու բարին պայքարում էին միմյանց դեմ։ 1988-1991 թվականին նրա արկածների մասին ստեղծվել է երեք սերիա[1]։

  • 1988 թվական - «Կատաղի Բամբրը» - 9 րոպե 50 վայրկյան[2]
  • 1990 թվական - «Բամբրի հետքերով» - 9 րոպե 59 վայրկյան[3]
  • 1991 թվական - «Ծուղակ Բամբրի համար» - 9 րոպե 59 վայրկյան[4]

Սյուժե

խմբագրել

«Կատաղի Բամբրը»

խմբագրել

Մուլտֆիլմը Բամբր անունով հեքիաթային արարածի մասին է։ Բամբրը ապրում էր անտառում միայնակ և վախեցնում էր իրեն մոտեցող անտառի բոլոր բնակիչներին, իսկ նրա պոչը բարի էր և թույլ չէր տալիս նրան վատ ու կեղտոտ հնարքներ կատարել:

«Բամբրի հետքերով»

խմբագրել

Բամբրը և նրա ընկերները բախվում են Կոչերիժկա մականունով նենգ որսորդի հետ, որը ցանկանում էր Բամբրին դարձնել որսորդական շուն։ Բամբրի ընկերներին հաջողվում է պայքարել որսորդի դեմ և փրկել իրենց ընկերոջը։

«Ծուղակ Բամբրի համար»

խմբագրել

Չար որսորդը առևանգում է Կատվին՝ Բամբրի ընկերներից մեկին, որպեսզի փոխանակի նրան Բամբրի հետ։ Բամբրը համաձայնվում է փոխանակմանը և դառնում որսորդի գերին։ Սակայն հավատարիմ ընկերները՝ Ճգնավորը, Մկնիկը և Թռչունը չեն լքում Կատվին ու Բամբրին և երկուսին էլ փրկում են։

Նկարահանող խումբ

խմբագրել
Սցենարի հեղինակներ Դմիտրի Պոլոնսկի, Սերգեյ Շաց
Ռեժիսոր Նատալյա Դաբիժա
Բեմադրող նկարիչներ Ելենա Բոգոլյուբովա, Ելենա Գագարինա (2 և 3)
Օպերատորներ Սերգեյ Խլեբնիկով (1), Ալեքսանդր Վիխանսկի (2 և 3)
Նկարիչ-մուլտիպլիկատորներ (անիմատորներ) Սրեգեյ Կոսիցին, Նատալյա Դաբիժա
Կոմպոզիտոր Միխայիլ Լինկ(1), Վիկտոր Բաբուշկին (2 և 3)
Ձայնային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Մոնտաժողներ Գալինա Ֆիլատովա (1), Նադեժդա Տրեշյովա (2 և 3)
Խմբագրող Ելենա Նիկիտինա
Դերերը հնչյունավորել են Նիկոլայ Կարաչենցով՝ Բամբր
Օլեգ Տաբակով՝ Ճգնավոր
Լիա Ախեջակովա՝ Մկնիկ
Ալեքսանդրա Նազարովա (1) Անտոնինա Դմիտրիևա (2), Էլվիրա Բրունովսկայա (3)՝ Թռչուն
Վսեվոլոդ Լարիոնով՝ Կատու
Ալեքսանդր Ֆիլիպենկո՝ Կոչերիժկա որսորդ
Տիկներն ու դեկորացիաները պատրաստել են Վիկտոր Գրիշին, Միխայիլ Կոլտունով, Վլադիմիր Ալիսով, Նատալիյա Գրինբերգ, Լիլիաննա Լյուտինսկայա Ա․ Ուտկին (1 և 2), Վլադիմիր Կոնոբեև, Նատալիյա Բարկովսկայա, Օլեգ Մասաինով, Նինա Մոլևա, Վլադիմիր Աբբակումով, Ալեքսանդր Բելյաև, Ալեքսանդր Մաքսիմով, Նադեժդա Լյարսկայա (2 և 3), Վլադիմիր Մասլով (3), Յուրի Ակսյոնով (3), Սվետլանա Զնամենսկայա (3), Նիկոլայի Զալյակով (3), Աննա Վետյուկովա (3)
Նկարահանող խմբի տնօրեն Գրիգորի Խմարա (1 և 2), Վերա Լավրիկ (3)

Քննադատություն

խմբագրել
  Ընդհանուր առմամբ, Նատալյա Դաբիժան «վերակենդանացրել է» ավելի քան երեսուն կերպար, ներառյալ բազմաթիվ հայտնի տիկնիկների, ինչպիսիք են Կոլա Բրյունյոնը («Վարպետը Կլամսիից»), Կապիկն ու Բոա Կոնստրրիկտորը («38 թութակներ» և այլն) և Չիչիկովն ու Նոզդրյովը («Մեռած հոգիներ»):
Ֆիլմի բոլոր կենդանիները և մարդիկ ոչ թե անկենդան լաթե արարածներ են, այլ կենդանի տաքարյուն արարածներ են՝ իրենց սովորություններով ու բնավորությամբ։ Հմայիչ, աններդաշնակ Բամբրին («Կատաղի Բամբրը», «Բամբրի հետքերով», «Ծուղակ Բամբրի համար») տրված է խենթ և տարօրինակ բնավորություն։
- Նատալյա Լուկինիխ
 

Աղբյուրներ

խմբագրել
  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 219. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007-07-13-ին. Վերցված է 2014-06-02-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)«Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007-07-13-ին. Վերցված է 2014-06-02-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Свирепый Бамбр(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  3. По следам Бамбра(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  4. Ловушка для Бамбра(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներ

խմբագրել