Կալիումի բրոմիդ
քիմիական միացություն
Կալիումի բրոմիդը բրոմաջրածնական թթվի կալիումական աղ է։ Քիմիական բանաձևը՝ KBr։ Անգույն բյուրեղ է, խտությունը՝ 2750 կգ/մ³, հալման ջերմաստիճանը՝ 748 °C։ 100 գ ջրում 20°С-ում լուծվում է 65, 6 գ կալիումի բրոմիդ, 100 °C-ում՝ 105 գ։
Ստացումը
խմբագրելԱրդյունաբերության մեջ
խմբագրել- Ստացվում է պոտաշի ու երկաթի բրոմիդի (II, III) լուծույթների փոխազդեցությամբ.
- 4K2CO3+ Fe3Br8 → 8KBr+ Fe3O4+ 4COշ
Լաբորատորիայում
խմբագրել- Ստացվում է կալիումի հիդրոքսիդի, բրոմի և ամմիակի փոխազդեցության հետևանքով.
- 6KOH + 3Br2 → 6KBr + 6H2O + N2 ↑
- Սինթեզ սենյակային պայմաններում.
- 2K + Br2 → 2KBr
- 2KI + Br2 → 2KBr + I2↓
- Տեղի է ունենում ջերմային քայքայում 434 °C բարձր ջերմաստիճանի պայմաններում.
- 2KBrO3 (>434°C) → 2KBr + 3O2
Կիրառությունը
խմբագրել- Կիրառվում է՝ որպես արծաթի բրոմիդի աղբյուր, լուսանկարչական լուսազգայուն նյութեր պատրաստելու համար։
- Թեթևացնում է ալերգիաները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 176)։ |