Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիր
Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիր[5] (Յորքշիրի արևմտյան ռաիդինգ, Յորքշիրի արևմտյան շրջան, Արևմտյան Յորքշիր. անգլ.՝ East Riding of Yorkshire) ծիսական կոմսություն և ունիտար միավոր Անգլիայի արևելքում։ Մտնում է Յորքշիր և Համբեր շրջանի կազմի մեջ։ Մայրաքաղաք՝ Բևերլի, ամենամեծ քաղաք՝ Քինգսթոն ափոն Հալլ։ Բնակչությունը՝ 590 հզր. մարդ (37-րդ հորիզոնականը արարողական դքսությունների մեջ՝ 2007 թ. տվյալներ)։
Երկիր | Միացյալ Թագավորություն |
---|---|
Կարգավիճակ | արարողական կոմսություն |
Մտնում է | Յորքշիր և Համբեր |
Վարչկենտրոն | Beverley? |
Բնակչություն | ▲602 327 մարդ (2020)[1] |
Տարածք | 2476,7715 կմ² (2016)[2] |
Հիմնադրված է | ապրիլի 1, 1996[3] թ. |
Սահմանակցում է | Լինկոլնշիր[4], Նորթ Յորքշիր[4] և Հարավային Յորքշիր[4] |
Ժամային գոտի | UTC+0 և UTC+1 |
Փոխարինեց | Humberside? |
Աշխարհագրություն
խմբագրելԻսթ Ռայդինգ օֆ Յորքշիր արարողական դքսությունը զբաղեցնում է 2479 կմ² տարածք (23-րդ տեղ), արևելքում ողողվում է Հյուսիսային ծովով, հարավ-արևելքում՝ Համբեր էստուարիայով, հարավում սահմանակցում է Լինքոլնշիր ծիսական կոմսության, հարավ-արևմուտքում՝ Սաութ Յորքշիր արարողական դքսության, արևմուտքում և հյուսիսում՝ Հյուսիսային Յորքշիր արարողական դքսության հետ։
Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիրի տարածքը 2407 կմ² է (5-րդ տեղ)։ Ունիտար միավորի սահմանները գրեթե ամբողջությամբ համընկնում են ծիսական շրջանի սահմանների հետ, բացառությամբ հարավային մասի, որտեղ Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիրը սահմանակցում է Քինգսթոն ափոն Հալլին։
Բնակչություն
խմբագրելԻսթ Ռայդինգ օֆ Յորքշիրի տարածքում ապրում է 590 հազար մարդ՝ 130 մարդ/կմ² բնակչության միջին խտությամբ[6]։
Վարչական բաժանում
խմբագրելԻսթ Ռայդինգ օֆ Յորքշիր արարողական դքսության բաղկացած է երկու՝ քաղաքականապես միմյանցից անկախ միասնական միավորներից։
|
Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիր միասնական միավորի կազմի մեջ են մտնում 11 քաղաքներ.
- Բևերլի
- Բրիդլինգթոն
- Գուլ
- Դրիֆֆիլդ
- Մարկետ Ուեյթոն
- Պոկլինգթոն
- Ուիթերնսի
- Հաուդեն
- Հեդոն
- Հեսլ
- Հորնսի
Քաղաքականություն
խմբագրելՔինգսթոն ափոն Հալլ և Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիր միասնական միավորները կառավարվում են իրարից անկախ՝ ունիտար միավորների խորհուրդներով։ Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիրի խորհուրդը կազմված է 67 պատգամավորներից, որոնք ընտրվել են 26 ընտրատարածքներում։ Վերջին ընտրությունների արդյունքում խորհրդում 53 տեղ են զբաղեցնում պահպանողականները[7]։
Տնտեսություն
խմբագրելԻսթ Ռայդինգ օֆ Յորքշիր ունիտար միավորի տարածքում՝ Սթեյթ քաղաքում, տեղակայված է Croda International խոշոր քիմիական ընկերության գլխավոր գրասենյակը։ Հեսսլ քաղաքում՝ պոլիմերից արտադրանք արտադրող Fenner plc ընկերությանը։ Ընկերությունների բաժնետոմսերը մտնում են FTSE 250 ինդեքսի հաշվարկման բազայի մեջ։
Շրջանի խոշորագույն նավահանգիստները՝ Քինգստոն ափոն Հալլը[8] և Գուլն[9] են՝ համապատասխանաբար տաս և երկու միլիոն տոննա բեռնաշրջանառությամբ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.citypopulation.de/en/uk/admin/
- ↑ 2,0 2,1 http://ons.maps.arcgis.com/home/item.html?id=a79de233ad254a6d9f76298e666abb2b
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #111536037X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.ordnancesurvey.co.uk/business-and-government/counties/
- ↑ Великобритания, Ирландия. Общегеографическая карта (масштаб 1:1 500 000). Роскартография, 2007.
- ↑ «neighbourhood.statistics.gov.uk». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Депутаты совета унитарной единицы Ист-Райдинг-оф-Йоркшир». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Порт Кингстон-апон-Халл». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Порт Гул». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Список мест, городов и деревень Йоркшира(անգլ.)
- Список общин Восточного райдинга Йоркшира(անգլ.)
- Совет унитарной единицы(անգլ.)
- Восточный Йоркшир(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիր» հոդվածին։ |