Ինդիանա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ինդիանա (այլ կիրառումներ)
Ինդիանա (անգլերեն՝ Indiana), նահանգ ԱՄՆ-ի հյուսիսային մասում։
Ինդիանա անգլ.՝ Indiana | ||||
---|---|---|---|---|
| ||||
Երկիր | ԱՄՆ | |||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ | |||
Հիմն | On the Banks of the Wabash, Far Away? | |||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||
Մտնում է | ԱՄՆ | |||
Վարչկենտրոն | Ինդիանապոլիս | |||
Ամենաբարձր կետ | Hoosier Hill? | |||
ԲԾՄ | 210 մետր | |||
Օրենսդրական մարմին | Indiana General Assembly? | |||
Դատական մարմին | Indiana Supreme Court? | |||
Նահանգապետ | Միտչել Դենիելս | |||
Միության մուտք | դեկտեմբերի 11, 1816 | |||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն | |||
Բնակչություն | ▲6 785 528 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (15 տեղ) | |||
Տարածք | 94 321 կմ² (38 տեղ) | |||
Հիմնադրված է | դեկտեմբերի 11, 1816 թ. | |||
Սահմանակցում է | Միչիգան, Իլինոյս, Օհայո և Կենտուկի | |||
Հապավում | IN և Ind. | |||
ISO 3166-2 կոդ | US-IN | |||
Անվանված է | Indiana Territory? | |||
Մականուն | The Hoosier State | |||
Միության մուտք | դեկտեմբերի 11, 1816 | |||
in.gov(անգլ.) | ||||
Ինդիանան ԱՄՆ-ի 19-րդ նահանգն է և ԱՄՆ-ի մաս է կազմում 1816 թվականից։ Այն գտնվում է ԱՄՆ-ի Միջին Արևմուտք շրջանում։ Ունի մոտավորապես 6.3 միլիոն բնակչություն։ Վարչական կենտրոնը Ինդիանապոլիս քաղաքն է։
Պատմություն
խմբագրելԱյս տարածքում եվրոպական առաջին բնակավայրերը ստեղծել են ֆրանսիացիները 17-րդ դարի վերջին և 18-րդ դարում։ Նրանք էլ իրենց գաղութացրած հնդկացիաբնակ այդ տարածությունները 1702-ին անվանեցին Indiana, այսինքն՝ «հնդկացիների երկիր»։ 1816-ին այդ տարածքի մի մասում կազմավորվեց մի նահանգ, որը պաշտոնապես կոչվեց Ինդիանա, թեև հնդկացիներն այստեղից դուրս էին քշվել կամ բնաջնջվել, այնպես որ 19-րդ դարի 30-ական թվականներին Ինդիանայում ոչ մի հնդկացի չէր մնացել[2]։
Աշխարհագրություն և կլիմա
խմբագրելԻնդիանա նահանգի տարածքը կազմում է 94 321 կմ² (ԱՄՆ նահանգներում զբաղեցնում է 38-րդ տեղը), որի 98,5 % կազմում է ցամաքը։ Հյուսիսից Ինդիանան սահմանակից է Միչիգան նահանգին և մուտք ունի դեպի Միչիգան լիճ, արևելքից սահմանակից է Օհայոյին, հարավից սահմանակից է Կենտուկի նահանգին (Օհայո գետի երկայնքով), արևմուտքից սահմանակից է Իլինոյս նահանգին։
Ինդիանայի տարածքը բաժանված է հյուսիսային լեռնային շրջանի, կենտրոնական հարթավայրերի և Կամբլլանդի լեռնաշղթայի` հարավային լեռնոտ բազալիկների միջև։ Հիմնական գետերն են Օհայոն և Ուոբաշը։ Կլիման մայրցամաքային է, տաք, խոնավ ամառներով և ցուրտ ձմեռներով։
Դեմոգրաֆիա
խմբագրել2008 թվականին նահանգի բնակչությունը կազմել է 6,376,792 մարդ, որը 4,9%-ով ավելի է 2000 թվականի համեմատ։
Բնակչության ռասայական կազմը`
- 85,8 %-սպիտակամորթներ
- 8,4 %-աֆրոամերիկացիներ
- 3,5 %-լատինոամերիկացիներ
- 1,0 %-ասիացիներ
- 0,3 %-հնդկացիներ
- 1,2 % Խառը ցեղերի ներկայացուցիչներ
Բնակչության կրոնական կազմը
- Քրիստոնյաներ — 82 %
- Բողոքականներ — 62 %
- Կաթոլիկներ— 19 %
- Այլ քրիստոնյաներ — 1 %
- Այլ կրոններ — 1 %
- Աթերստներ — 17 %
Քաղաքներ
խմբագրել2010-2014 թթ. 30 հազարից ավելի բնակչություն ունեցող բնակավայրերն են.
- Ինդիանապոլիս - 848.8
- Ֆորտ-Ուեյն - 258,5
- Էվանսվիլ - 120.3
- Հարավային Բենդ-101.2
- Քարմել - 85,9
- Բլումինգթոն - 83,6
- Ֆիշերս - 81.8
- Համմոնդ - 79.0
- Գերի - 78.5
- Մանսի - 70
- Լաֆեյթթ - 67,9
- Թերրե-Հոթ - 61,1
- Կոկոմո - 56,9
- Անդերսոն - 55.6
- Նոբլսվիլլ - 55,1
- Գրինվուդ - 52,7
- Էլքհարդ - 51,2
- Միշակովա - 48,0
- Լորենս - 46,8
- Քոլոումբուս - 45,4
- Փորթիջ - 36,9
- Ռիչմոնդ - 36,6
- Նյու-Օլբանի - 36,5
- Մերրիլվիլլ - 35,6
- Գոշեն - 32,1
- Միչիգան - 31,2
- Գրեյնջեր - 30,5
Տնտեսություն
խմբագրել2005 թվականին նահանգի ՀՆԱ-ն կազմել է 214 մլրդ դոլար, իսկ մեկ շնչին ընկնող եկամուտը` 31,150 դոլար։ Ինդիանան նաև հանքարդյունաբերության ոլորտում ընդգրկված է ածխաջրածինների, նավթի, բնական գազի և կրաքարի վերամշակման տասնյակում (գյուղատնտեսությունում հիմնական բերքերն են եգիպտացորենը և սոյան)։ Ձմերուկը, լոլիկը, անանուխը, խաղողը և ծխախոտը նույնպես աճում են այս նահանգում։ Մշակվում է խոզերի և տավարի մսամթերքը, նահանգի ավելի քան 70%-ը գյուղատնտեսական հողեր են։
Ծանր արդյունաբերության հիմնական ոլորտը Կալմիթն է։ Հյուսիս-արևմուտքում արտադրվում են պահեստամասեր, ավտոմեքենաներ, ալյումին, քիմիական նյութեր, դեղեր, կահույք, երաժշտական գործիքներ։ Ավտոմեքենայի արդյունաբերությունը ներկայացված է Սուբարու Թրիբեսա մակնիշի ավտոմեքենայի և Քումմինս դիզելային շարժիչների արտադրող ընկերությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 182.
Արտաքին հղումներ
խմբագրել- IN.gov – Պաշտոնական կայք
- Indiana Computer Technology News
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդիանա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 334)։ |