Գեղունի Չթչյան
հայ երաժշտության ուսուցիչ, կոմպոզիտոր
Գեղունի Հովհաննեսի Չթչյան (օգոստոսի 30, 1929, Լենինական, ԽՍՀՄ[1]), հայ կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ (2011)։
Գեղունի Չթչյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1929 (95 տարեկան) Լենինական, ԽՍՀՄ[1] |
Երկիր | Հայկական ԽՍՀ Հայաստան |
Ժանրեր | Դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Անդամակցություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԳեղունի Չթչյանը ծնվել է 1929 թ. օգոստոսի 30-ին Լենինականում։ Ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը։ 1947-1953 թթ. շարունակել է ուսումը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (Գրիգոր Եղիազարյանի դասարան), նույն թվականին Սարաջևի անվան երաժշտական դպրոցում վարել է ստեղծագործական դասարան։ 1971 թվականից դասավանդել է նաև Երևանի կոնսերվատորիայում։ 1955 թվականից Կոմպոզիտորների միության անդամ է։
Չթչյանի երկերը բազմիցս հնչել են Հայաստանում և արտասահմանում, արժանացել մի շարք մրցանակների։
Ստեղծագործություններ
խմբագրել- «Բալետային սյուիտ» (1954)
- «Բարի լույս» նախերգանք (1967 )
- Մանկական յոթ պատկերներ (1964)
- «Իմ Հայաստան» (1959)
- «Տարվա եղանակները» կանտատներ (1973)
- «Անհայտ զինվոր» պոեմ-ռեքվիեմ (1975)
- «Հայոց ծառը» պոեմ(1979)
- Կվինտետ չորս ֆլեյտաների և ալտֆլեյտայի համար
- Կամերային սիմֆոնիա լարային նվագախմբի համար (Ա. Խաչատրյանի հիշատակին)
- «Մտորում» և «Զվարթ տրամադրություն»
- Հայկական խորաքանդակներ (1972)
- Մանկական էջեր
- Ռոմանսների շարք՝ Հ. Շիրազի («Հինգ երգեր», 1955), Ե. Չարենցի («Հինգ երգեր», 1957), Ս. Կապուտիկյանի («Հայրենի քարեր», 1966, «Սիրո երգեր», 1961), Պ. Սևակի («Հինգ երգեր», 1964), Ա. Իսահակյանի («Էջեր Իսահակյանից», 1975), Վ. Դավթյանի («Երկու շշուկ», 1979) խոսքերով
- Լարային կվարտետ (1951)
- Սոնատ՝ թավջութակ (1952)
- Բալետային սյուիտ նվագախմբի համար (1957)
- «Երիտասարդական» (1960)
- Ջութակի համերգ (1976)
- Նվագախմբեր՝ 4 ձեռքի համար (1976)
- Սոնատ (1979)
- Սոնատ՝ թավջութակ (1983)
- Սոնատ՝ ալտ (1986)
- Սոնատ՝ ուդ (1990)
- Փոքրիկ սոնատ (1987)
- Պիեսներ (1970)
- Պիեսներ (1977)
- Պիեսներ՝ ուդ, շվի, քանոն (1981–1985)
- Երկու պիեսներ՝ փողային կվինտետ (1977)
- Կամերային սիմֆոնիա՝ լարային նվագախումբ (1988)
- «Ձոն հայրենիքին» (1976)
- «Սուրբ Հոգի» (1995)
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- 1980 թ. նրան շնորհվել է ԽՍՀՄ Արվեստի վաստակավոր գործչի կոչում
- Մովսես Խորենացու մեդալ (2009)[2]։
- Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2011)[3]։
Արտաքին հղումներ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9, Երևան, 1983
- Սուսաննա Ամատունի «Գեղունի Չթչյանի կյանքն ու ստեղծագործությունները» Երևան, 2003