Բեյտուն (չին.պարզ. 北屯,փինյին Běitún), քաղաքային գավառ է Սինծիանի ինքնավար մարզում, ՉԺՀ։ Այն ընդգրկված չէ ոչ մի վարչական միավորի մեջ, սակայն անմիջականորեն ենթակա է ինքնավար մարզի կառավարությանը։ Անունը «中国最北的屯垦重地» («Չինաստանի ամենահյուսիսային մշակվող հողը») կրճատված ձևն է։

Բնակավայր
Բեյտուն
չինարեն՝ 北屯市
بەيتۈن شەھىرى
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ՀամայնքՍինծյան
Ներքին բաժանումQ122280136?, Shuangqu?, Fengqing? և Haichuan?
Մակերես911 կմ²
Բնակչություն104 811 մարդ (2021)
Ժամային գոտիUTC+8
Փոստային դասիչ836001
Ավտոմոբիլային կոդ新H
Պաշտոնական կայքbts.gov.cn
Բեյտուն (Սինծիան) (Չինաստան)##
Բեյտուն (Սինծիան) (Չինաստան)

Պատմություն

խմբագրել

1958 թվականին այստեղ է տեղակայվում Սինծիան արտադրա-շինարարական կորպուսի 10-րդ դիվիզիայի շտաբը։ 1997 թվականին որոշվեց այստեղ սկսել քաղաքային ենթակառուցվածքների կառուցումը։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ Բեյտունը Ալթայի քաղաքային գավառից առանձնացվել է առանձին քաղաքային գավառի, որն ուղղակիորեն ենթարկվում է Սինծիան ինքնավար շրջանի կառավարությանը։

Բեյտունը հիմնադրվել է 2011 թվականի դեկտեմբերի 28-ին[1]՝ դառնալով այդ ժամանակվա Չինաստանի ամենաերիտասարդ քաղաքը, հետագայում փոխարինվել է Սանշա քաղաքով, որը հիմնադրվել է 2012 թվականին։ Այն ստեղծվել է Ալթայ քաղաքի որոշ հատվածներից։

Բեյտունը զբաղեցնում է 910,5 քառակուսի կիլոմետր տարածք, ունի 76,300 բնակչություն և գտնվում է Իրտիշ գետի վրա։

Տրանսպորտ

խմբագրել

Բեյտունը կարևոր տրանսպորտային հանգույց է, որը գտնվում է Չինաստանից Ղազախստան, Ռուսաստան և Մոնղոլիա տանող ճանապարհների խաչմերուկում։ Քաղաքով է անցնում Godao 216-ը։ 2011 թվականին շահագործման է հանձնվել Բեյտունն ու Կույտունը կապող երկաթգիծը։ Կառուցվում է այս երկաթուղու շարունակությունը դեպի Ալթայ քաղաք։ Ակնկալվում է, որ այն կբացվի 2016 թվականին[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 共和国最年轻的城市——新疆北屯市正式挂牌成立 (in Chinese). Xinhua News Agency. 29 December 2011. Archived from the original on 31 May 2012. Retrieved 10 January 2012.
  2. 阿勒泰区域双子城阿勒泰市和北屯市2016年将通火车. Sina Weibo. 15 August 2013.

Արտաքին հղումներ

խմբագրել