Սերգեյ Վիկտորի Լավրով (ռուս.՝ Сергей Викторович Лавров, մարտի 21, 1950(1950-03-21)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), Սովետական Միության և Ռուսաստանի քաղաքական գործիչ, 2004 թվականից Ռուսաստանի արտաքին գործերի նախարար։

Սերգեյ Լավրով
ռուս.՝ Сергей Викторович Лавров
Դիմանկար
Ծնվել էմարտի 21, 1950(1950-03-21)[1][2][3] (74 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԱզգությունՀայերը Թբիլիսիում
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (1972) և № 1414 դպրոց (1966)
Մասնագիտությունդիվանագետ, քաղաքական գործիչ և նախարար
ԱշխատավայրՌուսաստանի արտաքին գործերի նախարարություն[4]
ԱմուսինՄարիա Լավրովա
Զբաղեցրած պաշտոններՌուսաստանի արտաքին գործերի նախարար և ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ
ԿուսակցությունԽՄԿԿ և Միասնական Ռուսաստան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԿայսերական ուղղափառ պաղեստինյան ընկերություն
ԵրեխաներԵկատերինա Լավրովա
Կայքmid.ru
Ստորագրություն
Изображение автографа
 Sergey Lavrov Վիքիպահեստում

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի մշտական անդամ, լիազորված դեսպան։ Միջազգային գործերով ռուսաստանյան հոգաբարձուների խորհրդի անդամ (2011 թվականից)։ Ունի արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանաշանի ասպետ։

Կենսագրություն

խմբագրել

Սերգեյ Լավրովը ծնվել է Մոսկվայում։ Հոր մասին հայտնի է, որ նա թբիլիսահայ է՝ որոշ տեղեկություններով Քալանթարով կամ Քալանթարյան ազգանունով։ Մոր մասին հայտնի է, որ նա եղել է Սովետական Միության արտաքին առևտրի նախարարության աշխատակից։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում նշվում է, որ Լավրովը ռուս է։

Կրթություն

խմբագրել

Արծաթե մեդալով ավարտել է Մոսկվայի թիվ 607 դպրոցը՝ խորացված անգլերենի դասվանդմամբ։ 1972 թվականին ավարտել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի արևելյան բաժինը։

Տիրապետում է անգլերենի, ռուսերենի և սինհալերենի։

Աշխատանքը ԱԳՆ-ում

խմբագրել

1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը։ 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿ-ում Ռուսաստանի և ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988 թվականից մինչև 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը և նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության Արտաքին գործերի նախարարությունում։ Մինչև 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991 թվականից մինչև 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է Արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների և միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։

1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչև 1994 թվականի հունվարը։ 1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993 թվականի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ և ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։

Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում

խմբագրել

1994 թվականից մինչև 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար

խմբագրել

2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար։ 2004 թվականի մայիսին մինչև պաշտոնի ուժի մեջ մտնելը Ռուսաստանի նախագահը նորից նշանակեց այդ պաշտոնին։ 2008 թվականի մայիսին մինչև պաշտոնի ուժի մեջ մտնելը վերանշանակվել է նույն պաշտոնում նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից։ 2012 թվականի մայիսի 21-ին հերթական անգամ ստացել է նախարարական պորտֆելը մինչև նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնի ուժի մեջ մտնելը։

ՅՈՒՆԵՍԿՈում Ռուսաստանի հարցերով հանձնաժողովի ղեկավար (2004 թվականի ապրիլից)

2010 թվականի հունվարի 11-ից տնտեսական զարգացման և ինտեգրացիայի կառավարակն հանձնաժողովի անդամ։

       
Սերգեյ Լավրով և Հիլարի Քլինթոն.
մարտի 7, 2009 թվական
Սերգեյ Լավրով և Ջոն Քերի,
հունվարի 29, 2014 թվական
Սերգեյ Լավրովը
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի նիստին
Սերգեյ Լավրով, Վլադիմիր Պուտին և Ֆրանցիսկոս (Հռոմի պապ), հունիսի 10, 2015 թվական

Ըստ հարցումների (հարցումները անց են կացվել Ռուսաստանի Հանրային կարծիքի ուսումնասիրության կենտրոնի կողմից)՝ Սերգեյ Լավրովը բազմիցս հայտնվել է Ռուսաստանի Դաշնության ամենաարդյունավետ նախարարների եռյակում[7]։

Այլ պարտականություններ և պաշտոններ

խմբագրել
  • Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ
  • Կայսերական ուղղափառ պաղեստինյան միության պատվավոր անդամ
  • Ռուսական աշխարհ (ֆոնդի) հոգաբարձուների խորհրդի անդամ
  • Ռուսաստանի երեխաներ ֆոնդի հարգարժան խորհրդի անդամ
  • «Ռուսների մասնակցությունը Գալիոպոլիում» հուշարձանի վերականգնման ծրագրի հոգաբարձուների խորհրդի անդամ
  • Դոնի պետական տեխնիկական ինստիտուտի հարգարժան դոկտոր

Այլ տեղեկություններ

խմբագրել
  • Ռուսաստանյան ԶԼՄ-ներում նշում են, որ Լավրովը ԱԳՆ-ից դուրս է մղել նավթային լոբբին։
  • 2008 թվականի սեպտեմբերի 12-ին The Daily Telegraph բրիտանական թերթում հրապարակվել է հոդված՝ համաձայն որի իր բրիտանացի կոլեգա Դեյվիդ Միլիբենդի հետ խոսակցության ժամանակ, որը կապ ուներ Ռուս-վրացական պատերազմի (2008 թվականի օգոստոս) կարգավորման հետ, Լավրովն օգտագործել է անվայել բառապաշար զրուցակցի հասցեին, դրա հետ միասին Լավրովն ավելացրել է այս բառերը՝ «Who are you to f… lecture me?» (Ո՞վ ես դու ընդհանրապես, որ ինձ համար դասախոսություն կարդաս)։ Սեպտեմբերի 14-ին Լավրովն ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է զրույցի իր տարբերակը՝ «Որպեսզի ծանոթացնեմ Միլիբենդին այլ գնահատականների հետ, եկա ներկայցնելու նրան Միխեիլ Սաակաշվիլիի առանձնահատկություններին, որը նրան տվել է ինձ հետ խոսակցության ժամանակ մեր կոլեգան ինչ-որ եվրոպական երկրից։ Այդ առանձնահատկությունը բարձրաձայնվեց այսպես՝ «fucking lunatic», իսկ սեպտեմբերի 15-ին BBC-ին տված հարցազրույցում Միլիբենդը պարզաբանել է՝ «Դա ընդհանրապես ճիշտ չէ, դա սխալ է, որ նա ինձ անվանել է «долбаный» և այդպես շարունակ, դա սուտ է»։
  • Կոմերսանտ թերթի հաստատմամբ Լավրովի գրությունը իր հայ կոլեգա Էդվարդ Նալբանդյանին 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրխում որոշիչ դեր է խաղացել Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները ստորագրելու հարցում։
  • 2011 թվականի ապրիլին ուղղափառ Զատիկի առիթով ելույթ ունենալիս հայտարարել է, որ «Համաշխարհային տնտեսական ճգնաժամը համոզիչ կերպով ցուցադրել է կայուն զարգացման անհնարինությունը՝ հենվելով ազատական կապիտալիզմի գաղափարների վրա», նրա կարծիքով՝ դա «ստիպում է մեզ նոր լույսի ներքո նայել բարոյականության այնպիսի հասկացությունների, ինչպիսիք են ինքնազսպումն ու պատասխանատվությունը»[8]։ Նա նաև նշել է, որ «այսօր բարոյական ուղեցույցների, ճշմարտության հարցն ավելի քան երբևէ արդիական է ոչ միայն առանձին անհատի կամ ազգի, այլև միջազգային հարաբերությունների և ընդհանրապես ամբողջ աշխարհի համար», և որ «ներդաշնակ և միջազգային հարաբերությունների արդար համակարգի ստեղծումը դժվար թե հնարավոր լինի առանց դիմելու ընդհանուր բարոյական հայտարարին, որը միշտ գոյություն է ունեցել համաշխարհային հիմնական կրոնների շրջանում՝ առանց ճանաչելու մեր նկատմամբ բարձրագույն բարոյական օրենքը»։
  • 2010 թ. օգոստոսի 19-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով[9]։

Ընտանիք

խմբագրել

Կինը՝ Մարիա Ալեքսանդրովնա Լավրովը, կրթությամբ բանասեր է, ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ, աշխատել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության գրադարանում։

Դուստրը[10]՝ Եկատերինա Սերգեյի Վինոկուրովան, ծնվել է 1982 թվականին Նյու Յորքում[11], սովորել է Մանհեթենի դպրոցում, ավարտել է Կոլումբիայի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է քաղաքագիտություն, և Լոնդոնում մագիստրատուրան տնտեսագիտության գծով. ներկայումս ապրում է Մոսկվայում[12], բրիտանական Քրիստիս աճուրդի տան ռուսական բաժանմունքի տնօրենն է[13] (հնաոճ իրերի և արվեստի առարկաների վաճառք)։ Լոնդոնում հետհամալսարանական պրակտիկա անցնելիս ծանոթացել և 2008 թվականին ամուսնացել է Ալեքսանդր Վինոկուրովի հետ։

Ունի թոռ՝ Լեոնիդը (ծնվ. 2010 թվականին) և թոռնուհի[12][14][15][16]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Dramática jornada en Kiev: ya son los 198 civiles ucranianos muertos tras el ataque ruso
  5. Лавров удостоен государственной награды Сан-Марино
  6. Kleppe K. A. Lavrov fråtas æresdoktortittel ved UiT (нюнорск)TV 2 Direkte, 2022.
  7. Шойгу, Лавров и Пучков возглавили рейтинг самых лучших министров РФ — Интерфакс
  8. Стенограмма выступления Министра иностранных дел России С. В. Лаврова на приёме по случаю православной Пасхи, Москва, 28 а // МИД России, 28.04.2011
  9. Ս. Վ. Լավրովին Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով պարգևատրելու մասին
  10. «Министр иностранных дел Российской Федерации» (ռուսերեն). Официальный сайт МИД России. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 4-ին.
  11. «Осужденному киллеру Леше Солдату поступил «заказ» на дочь Лаврова». NEWSru.com. 2016 թ․ փետրվարի 21. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  12. 12,0 12,1 Оксана Кравчук. Лавровый венок( Արխիվացված 2015-11-17 Wayback Machine) // Vogue.
  13. Татьяна Маркина. Christie’s представил новый офис и нового директора // The Art Newspaper Russia, 27.02.2015.
  14. Министр Сергей Лавров // Российская газета.
  15. Сергей Лавров министр иностранных дел, семья и дети, фото( Արխիվացված 2014-07-14 Wayback Machine) // Pomadama.
  16. Лавров сообщил, что его дочь живёт в России // РИА Новости.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Լավրով» հոդվածին։