Սամսարա կամ Սանսարա (սանսկրիտ՝ संसार, saṃsāra, թափառում, դեգերում, աշխարհ), աշխարհներում ծննդի և մահվան շրջապտույտ (ցիկլիկ փոփոխություն)[1][2], որը սահմանափակված է կարմայով, Հնդկաստանի փիլիսոփայության հիմնական հասկացություններից մեկը[2][3]․ «սամսարայի օվկիանոսում» խեղդվող հոգին ձգտում է ազատագրման (մոկշա) և իր նախկին գործողությունների արդյունքներից մաքրման (կարմա), որոնք հանդիսանում են «սամսարայի շղթայի» մի մասը։ Սամսարան երբեմն հիշատակվում է այնպիսի հասկացությունների և արտահայտությունների հետ, ինչպիսիք են վերամարմնավորում (Ռեինկարնացիա), վերաբնակեցում, կարմայի ցիկլ, «աննպատակ թափառման և աշխարհիկ գոյության ցիկլ»[2][4]։

Ազատագրում Սամսարայից կամ Մոկշայից, համարվում է Հինդուիզմի գերագույն հոգևոր նպատակը

Սամսարայի հայեցակարգն իր արմատները ստանում է վեդայական գրականությունից, սակայն տեսությունն այնտեղ նկարագրված չէ։ Այն ավելի զարգացած ձևով, բայց առանց գործնական մանրամասների, ներկայացված է վաղ շրջանի Ուպանիշադներում[5][6]։ Սամսարա ուսմունքի ամբողջական բացատրությունը գտնվել է այնպիսի շրամանական կրոններում, ինչպիսիք են Բուդդայականությունը և Ջաինիզմը, ինչպես նաև հնդկական փիլիսոփայության մ․թ․ա․ 1-ին հազարամյակի կեսերի տարբեր դպրոցներում[6][7]։ Սամսարայի ուսմունքը կապված է կարմայի ուսմունքի հետ[8][9]։ Սամսարայից ազատագրումը կոչվում է մոկշա, նիրվանա, մուկտի կամ կաիվալյա[10][11]։

Ստուգաբանություն և տերմինաբանություն

խմբագրել

Սամսարա եզրույթը նշանակում է «թափառել, դեգերել»[2][12], ունի նաև «աշխարհ» նշանակությունը, որում լրացուցիչ իմաստ է արտահայտում, այն է՝ «ցիկլիկ փոփոխություն»[1]։ Սամսարան բոլոր հնդկական կրոններում հիմնարար հասկացություն, կապված է կարմայի տեսության հետ և նշանակում է հավատ այն բանի նկատմամբ, որ բոլոր կենդանի արարածները ցիկլիկ կերպով անցնում են ծնունդներով և վերածնունդներով։ Եզրույթը կապված է այնպիսի արտահայտությունների հետ, ինչպիսիք են՝ «հաջորդական գոյության ցիկլ», «վերաբնակեցում», «կարմայական ցիկլ», «կյանքի անիվ», «կյանքի, մատերիայի, գոյության ցիկլիկություն»[2][2][13]։ Բազմաթիվ տեքստերում Սամսարան ընթերցվում է Սանսարա[14]։

Ըստ Մուանիե-Ուիլիամսի՝ Սամսարայի հիմքում Սամսրի (սանսկրիտ՝ संसृ) եզրույթն է, որը նշանակում է «պտտվել, անցնել վիճակների հաջորդականությամբ, ընդառաջ գնալ կամ ստանալ, շղթայով շարժվել»[15]։ Այս արմատից հայեցակարգային ձևը հնագույն տեքստերում հանդիպում է որպես Սամսարանա, որը նշանակում է «պտտվել կենդանի էակների և աշխարհի վիճակների, ծնունդների, վերածնունդների միջով», առանց խոչընդոտի[15]։ Եզրույթը կրճատվել և դարձել է Սամսարա, վերաբերում է նույն եզրույթին՝ կյանքի շղթա, որտեղ մեկը կրկնում է նախկին վիճակները՝ մի մարմնից դեպի մյուսը, անընդհատ փոփոխության աշխարհային կյանքը, այն է՝ վերածնունդ, աճ, քայքայում, մահ[16]։ Եզրույթն այնուհետև հակադրվում է մոկշայի եզրույթին, որը հայտնի է նաև որպես մուկտի, նիրվանա կամ կաիվալյա՝ ազատագրում այդ աննպատակ թափառման ցիկլից[15][17]։

Սամսարան մշակվել է Վեդաների շրջանում, կարելի է հանդիպել օրինակ Ռիգվեդայի 10.14 բաժնում[18][19]։ Գաղափարն ամբողջապես զարգացվել է վաղ շրջանի Ուպանիշադներում[20][21]։ Ըստ Դեմիեն Քյոունի՝ «շրջափուլային ծննդի և մահվան» գաղափարն ի հյատ է եկել մ.թ.ա 800-ական թվականներին[22]։

Սահմանում և հիմնավորում

խմբագրել

Եզրույթը բառացիորեն նշանակում է «միջով դեգերել, հոսել»՝ «աննպատակ և անուղի դեգերում» նշանակությամբ[23]։ Սամսարան սերտորեն ասոցացվում է այն հավատի հետ, որ անձը շարունակում է ծնվել և վերածնվել տարբեր ոլորտներում և ձևերով[24]։

Վաղ շրջանի վեդաները պարունակում էին կյանքի հասկացությունը, որին հաջորդում էր կյանքը մահից հետո դրախտում կամ դժոխքում՝ կախված առաքինությունից և արատներից[25]։ Այնուամենայնիվ, հնագույն վեդաներում այս գաղափարը համարվում էր շատ պարզ, քանի որ մարդիկ չեն ապրում հավասարապես բարոյական կամ անբարոյական կյանք։ Ընդհանուր առմամբ առաքինի կյանքերի մեջ որոշներն ավելի առաքինի են, իսկ չարը ևս ունի աստիճաններ, և Յամա աստծու համար շատ բարդ կլինի դատել՝ ելնելով առաքինության և արատների տարբեր աստիճաններից[26][27][28]։ Մահից հետո կյանքի գաղափարը ներկայացվում էր ըստ արժանիքների դրախտում կամ դժոխքում հայտնվելով, և երբ դա ավարտվում էր, գալիս էր վերածնունդը[26][29]։ Այս գաղափարը առկա է հնագույն և միջնադարյան տեքստերում (օրինակ՝ Մահաբհարաթա 6:31) որպես կյանքի, մահվան, վերածննդի, հաջորդ մահվան շրջափուլ[13][26]։

Սամսարան հինդուիզմում

խմբագրել
 
Մեդիտացիա

Հինդուիզմում սամսարան հոգու ճանապարհորդությունն է[30]։ Մարմինը մեռնում է, իսկ հոգին՝ հավիտենական իրականությունը, որն անխորտակելի է ու երանելի, ոչ[30]։ Ամեն ինչ և գոյությունը կապված են, շրջափուլային և կազմված երկու մասնիկից՝ հոգի և մարմին կամ մատերիա։ Հավերժական հոգին երբեք չի վերամարմնավորվում, չի փոխվում և ըստ հինդուիստական հավատքի՝ չի կարող փոխվել։ Ի հակադրություն, մարմինն ու անհատականությունը կարող են փոխվել, անընդհատ փոխվել, ծնվել և մեռնել։ Ներկայիս կարման ազդում է կյանքի ապագա վիճակների, ձևերի և ոլորտների վրա[31][32]։ Կյանքի՝ հինդուիստական ընկալումներից ելնելով՝ լավ մտադրությունները և արարքներն առաջնորդում են լավ ապագայի, վատերը՝ վատ ապագայի[33]։

Դհարմային համահունչ առաքինի կյանքը, գործողությունները նպաստում են ավելի լավ ապագայի՝ այս կյանքում կամ հաջորդ[34]։ Հոգևոր փնտրտուքների նպատակը բհակտիի (նվիրում), կարմայի (աշխատանք), ջնանայի (գիտելիք) կամ ռաջայի (մեդիտացիա) միջոցով ինքնաազատումն է սամսարայից[34][35]։

Ուպանիշադները՝ որպես հինդուիստական ավանդույթների մի մաս, գլխավորապես կենտրոնացել են սամսարայից ինքնազատման վրա[36][37][38]:Բհագավադ-Գիտան քննարկում է ազատման տարբեր ուղիներ[30]։ Ըստ Ուպանիշադների՝ մարդկային ջանքերի նպատակն է ինքնակատարելագործման և ինքնաուսուցման ճանապարհորդությամբ վերջ դնել սամսարային[39]։ Իսկ հոգու նպատակն է գտնել իրական եսը, ճանաչել ինքն իրեն, ինչը տանում է երանելի ազատության վիճակի՝ մոկշայի[40]։

Տարբերությունները հինդուիստական ավանդույթներում

խմբագրել

Բոլոր հինդուիստական ավանդույթները և փիլիսոփայությունը պարունակում են սամսարայի հայեցակարգը, սակայն մանրամասները և սամսարայից ազատագրման վիճակի նկարագրությունը տարբեր են[41]։ Սամսարան դիտվում է որպես մշտապես փոփոխվող իրականությամբ ժամանակային աշխարհում վերածնունդի շրջափուլ կամ Մայա (պատրանք), Բրահմանը սահմանվում է որպես այն իրականությունը, որը երբեք չի փոխվում՝ Սատ (հավերժական ճշմարտություն, իրականություն), իսկ Մոկշան՝ որպես Բրահմանի իրականացում և ազատում Սամսարայից[42][43][44]։

Դուալիստական աստվածավախ ավանդույթները հաստատում են, որ անհատ մարդու հոգին և Բրահմանը (Վիշնու, Կրիշնա) երկու տարբեր իրականություններ են. նվիրումը Վիշնուին նշանակում է ազատում սամսարայից, այդ Վիշնուի շնորհն է, որն առաջնորդում է դեպի մոկշա, և հոգևոր ազատումը հասանելի է միայն մահից հետո[45]։ Ոչ դուալիստաան ավանդույթներով հաստատվում է, որ անհատ մարդու հոգին և Բրահմանը նույնական են. միայն տգիտությունը, իմպուլսիվությունը և իներտությունն են հանգեցնում սամսարայի միջով տառապանքին. մեդիտացիան և ինքնաճանաչումը բերում են ազատագրման՝ մոկշայի, իսկ հոգևոր ազատումը հասանելի է այս կյանքում[46][47]։

Սամսարան ջայնիզմում

խմբագրել
 
Սամսարայի խորհրդանշական պատկերումը Ջաինիզմի Շրի Մահավեերջի տաճարում

Ջաինիզմում սամսարան և կարման տեսական հիմքերի կենտրոնում են դեռևս ամենավաղ շրջաններից[48][49]։ Ջաինիզմում սամսարան շարունակական վերածնունդներով և գոյության տարբեր տառապալի ձևերով կյանքն է խորհրդանշում[49][50][51]։

Սամսարայի հայեցակարգային շրջանակը ջաինիզմում տարբերվում է հնդկական այլ կրոններից։ Օրինակ՝ ջաինական ավանդույթներում հոգին, ինչպես և հինդուիստական ավանդույթներում, ընդունվում է որպես ճշմարտություն, իսկ բուդդայական ավանդույթներում այդպես չէ։ Այնուամենայնիվ, սամսարան կամ վերածնունդների շրջափուլը ջաինիզմում ունի հստակ սկիզբ և ավարտ[52]։

Հոգիներն իրենց ճանապարհը սկսում են արմատական վիճակում, գոյատևում են գիտակցության շարունական վիճակում, որը կայուն կերպով զարգանում է սամսարայի միջոցով[53]։ Ըստ ջաինական տեսության՝ որոշ հոգիներ զարգանում են ավելի բարձր վիճակի, մյուսները՝ հետընթացք են ապրում՝ շարժում, որը մղվում է կարմայով[54]։ Բացի այդ ըստ ջաինական ավանդույթների՝ գոյություն ունի հոգիների դաս (աբհավյա), որը երբեք չի կարող հասնել մոկշայի[49][52]։ Այդ դաս հոգին մուտք է գործում դիտավորյալ կամ կանամտածված չա արարքից հետո[55]։

Ըստ ջաինական ավանդույթների՝ հոգին անցնում է մարմինների 5 տիպերով՝ երկրային մարմին, ջրային մարմին, կրակային մարմին, օդային մարմին և բանջարեղենային կյանք[56]։ Երկրի վրա գոյություն ունեցող ամենը, բոլոր կենդանի էակները ծնվում են կամ մեռնում, նրանց հոգիները մշտապես փոխում են մարմինները[57]։

Ջաինիզմում ազատագրված հոգին այն հոգին է, որը վեր է հայտնվել սամսարայից, գագաթնակետին է, ամենաիմաստունն է, այնտեղ է հավերժ և անվանվում է Սիդդհա[58]։ Ջաինական որոշ ուղղություններ համարում են, որ միայն տղամարդիկ կարող են հասնել ազատագրման, իսկ կանայք դրանից առաջ պետք է վերամարմնավորվեն տղամարդու մարմնում[59][60]։ Այնուամենայնիվ, որոշ ուղղություններ գտնում են, որ կինը ևս կարող է հասնել սամսարայից ազատագրման[60][61]։

Ջաինիզմում անգամ ամենափոքր էակին վնասելն ազդում է կարմայի վրա՝ լինի դա բույս, թե սերմ[62][63][64]. դա բացասական ազդեցություն է ունենում հոգու սամսարայի վրա[65]։

Սամսարան բուդդայականությունում

խմբագրել
 
Տիբեթական ավանդական թանկա, որը պատկերում է բհավաչակրան բուդդայական տիեզերաբանության 6 ոլորտները[66]

Բուդդայականության մեջ սամսարան «առանց սկիզբ և ավարտ, տառապանքով բեռնված կյանքի, մահվան և վերածնունդի շրջափուլն է»[67]։ Անվանվելով նաև գոյության անիվ (բհավաչակրա)՝ այն հաճախ բուդդայական տեքստերում նշվում է պունարբհավա (վերածնունդ, վերադարձ) եզրույթով. այս շրջափուլից ազատումը՝ նիրվանան, բուդդայականության հիմքը և ամենակարևոր նպատակն է[67][68][69]։

Բուդդայականության մեջ սամսարան համարվում է ոչ մշտական, ինչպես հնդկական այլ կրոններում։ Բոլոր բուդդայական ավանդույթների կողմից ընդունված Չորս ազնվագույն ճշմարտությունների նպատակն է վերջ տալ սամսարայի հետ կապված վերադարձների և դրա հետ կապված տառապանքների շրջափուլին[70][71][72]։

Ինչպես ջաինիզմում, բուդդայականության մեջ նույնպես ձևավորվել է սամսարայի սեփական տեսություն, որը զարգացել է ժամանակի ընթացքում[73][74]։ Վաղ շրջանի ավանդույթներում սամսարայի տիեզերաբանությունը բաղկացած էր 5 ոլորտներից, որոնցով պտտովւմ է գոյության անիվը[67]։ Դա ներառում էր դժոխք (նիրայա), քաղցած ուրվականներ (պրետա), կենդանիներ (տիրյակ), մարդիկ (մանուշյա) և աստվածներ[75][76]։ Հետագայում ավելացավ 6-րդ ոլորտը՝ դեմի-աստվածներ (ասուրա)[77]։

Սամսարայի համատեքստում համարվում է, որ այս 6 ոլորտները միմյանց հետ փոխկապակցված են, և յուրաքանչյուրն անցնում է կյանքը կյանքի հետևից։ Բուդդայականության մեջ նիրվանան բնութագրվում է որպես ազատում վերածնունդից և սամսարայի տառապանքին միակ հակադրություն[78][79]։ Այնուամենայնիվ, բուդդայական տեքստերում նկարագրվում է վերածնունդի ավելի բազմակողմանի տեսություն՝ ամատա՝ վիճակ, որը հոմանիշ է նիրվանային[78][80]։

Սամսարան սիկհիզմում

խմբագրել

Սիկհիզմում նույնպես ներառվում է սամսարայի, որը հաճախ տեքստերում անվանվում է սանսարա, կարմայի և ժամանակի ու գոյության շրջափուլային բնույթի գաղափարները[81][82]։ Քանի որ սիկհիզմը ստեղծվել է 15-րդ դարում, հիմնադիր Գուրու Նանակն ունեցել է ընտրություն հնագույն հնդկական կրոնների և 7-րդ դարի իսլամի գծային հայեցակարգի միջև՝ ընտրությունը կատարելով հոգուտ ժամանակի շրջափուլային հայեցակարգի[82][83]։ Այնուամենայնիվ, սիկհիզմի սանսարայի և հինդուիստական բազմաթիվ ավանդույթների սամսարայի միջև կան կարևոր տարբերություններ[84]։ Գլխավոր տարբերությունն այն է, որ սիկհիզմում կա հավատ աստվածային փրկության նկատմամբ[85]։

Սիկհիզմը, ինչպես նաև երեք հնագույն հնդկական ավանդույթները, հավատում է, որ մարմինն անցողիկ է, գոյություն ունի վերածննդի շրջափուլ, որի յուրաքանչյուր շրջափուլ ուղեկցվում է տառապանքով[86]։ Սիկհիզմում, ի տարբերություն ջաինիզմի, չկա հավատ, որ խստակյաց, ճգնավորի կյանքը ազատման ճանապարհն է[87][88]։ Ընդհակառակը, այն փայփայում է սոցիալական ընդգրկվածությունը և նվիրվածությունը միակ Աստծուն՝ դա դիտելով որպես սանսարայից ազատման ճանապարհ[89]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Klaus Klostermaier 2010, էջ 604.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Mark Juergensmeyer & Wade Clark Roof 2011, էջ 271-272.
  3. Rita M. Gross (1993). Buddhism After Patriarchy: A Feminist History, Analysis, and Reconstruction of Buddhism. State University of New York Press. p. 148. ISBN 978-1-4384-0513-1.
  4. Shirley Firth (1997). Dying, Death and Bereavement in a British Hindu Community. Peeters Publishers. pp. 106, 29–43. ISBN 978-90-6831-976-7.
  5. A.M. Boyer (1901), Etude sur l'origine de la doctrine du samsara, Journal Asiatique, Volume 9, Issue 18, էջ 451-453, 459-468
  6. 6,0 6,1 Stephen J. Laumakis 2008, էջ 90-99.
  7. Yuvraj Krishan (1997). The Doctrine of Karma: Its Origin and Development in Brāhmaṇical, Buddhist, and Jaina Traditions. Bharatiya Vidya Bhavan. pp. 17–27. ISBN 978-81-208-1233-8.
  8. Obeyesekere 2005, էջ 1-2, 108, 126-128.
  9. Mark Juergensmeyer & Wade Clark Roof 2011, էջ 272-273.
  10. Michael Myers 2013, էջ 36.
  11. Harold Coward 2008, էջ 103.
  12. Lochtefeld 2002, էջ 589.
  13. 13,0 13,1 Yuvraj Krishan (1988), Is Karma Evolutionary?, Journal of Indian Council of Philosophical Research, Volume 6, էջ 24-26
  14. Jeaneane D. Fowler 1997, էջ 10.
  15. 15,0 15,1 15,2 Monier Monier-Williams (1923). A Sanskrit-English Dictionary. Oxford University Press. էջ 1040–1041.
  16. Wendy Doniger (1980). Karma and Rebirth in Classical Indian Traditions. University of California Press. pp. 268–269. ISBN 978-0-520-03923-0.
  17. Shirley Firth (1997). Dying, Death and Bereavement in a British Hindu Community. Peeters Publishers. էջ 106, 29–43. ISBN 978-90-6831-976-7.
  18. Louis de La Vallée-Poussin (1917). The way to Nirvana: six lectures on ancient Buddhism as a discipline of salvation. Cambridge University Press. էջ 24–29.
  19. Yuvraj Krishan (1997). The Doctrine of Karma: Its Origin and Development in Brāhmaṇical, Buddhist, and Jaina Traditions. Bharatiya Vidya Bhavan. էջ 11–15. ISBN 978-81-208-1233-8.
  20. Stephen J. Laumakis 2008, էջ 90.
  21. Dalal 2010, էջ 344, 356-357.
  22. Damien Keown 2004, էջ 248.
  23. Stephen J. Laumakis 2008, էջ 97.
  24. Goa, David J.; Coward, Harold G. (2014-08-21). "Hinduism" Արխիվացված 2014-02-27 Wayback Machine. The Canadian Encyclopedia. Archived from the original on 2014-02-27. Retrieved 2015-07-31.
  25. James Hastings; John Alexander Selbie; Louis Herbert Gray (1922). Encyclopædia of Religion and Ethics. T. & T. Clark. էջ 616–618.
  26. 26,0 26,1 26,2 Jessica Frazier & Gavin Flood 2011, էջ 84-86.
  27. Anita Raina Thapan (2006). The Penguin Swami Chinmyananda Reader. Penguin Books. էջ 84–90. ISBN 978-0-14-400062-3.
  28. Kusum P. Merh (1996). Yama, the Glorious Lord of the Other World. Penguin. pp. 213–215. ISBN 978-81-246-0066-5.
  29. Patrul Rinpoche; Dalai Lama (1998). The Words of My Perfect Teacher: A Complete Translation of a Classic Introduction to Tibetan Buddhism. Rowman Altamira. էջ 95–96. ISBN 978-0-7619-9027-7.
  30. 30,0 30,1 30,2 Mark Juergensmeyer & Wade Clark Roof 2011, էջ 272.
  31. Mukul Goel (2008). Devotional Hinduism: Creating Impressions for God. Universe. էջ 6. ISBN 978-0-595-50524-1.
  32. Christopher Chapple (1986), Karma and creativity, State University of New York Press, ISBN 0-88706-251-2, էջ 60-64
  33. Jeaneane D. Fowler 1997, էջ 11.
  34. 34,0 34,1 Flood, Gavin (2009-08-24). "Hindu concepts". BBC Online. BBC. Archived from the original on 2014-04-11. Retrieved 2015-07-31.
  35. George D. Chryssides; Benjamin E. Zeller (2014). The Bloomsbury Companion to New Religious Movements. Bloomsbury Academic. էջ 333. ISBN 978-1-4411-9829-7.
  36. Jeaneane D. Fowler 1997, էջ 111-112.
  37. Yong Choon Kim; David H. Freeman (1981). Oriental Thought: An Introduction to the Philosophical and Religious Thought of Asia. Rowman & Littlefield. էջ 15–17. ISBN 978-0-8226-0365-8.
  38. Jack Sikora (2002). Religions of India: A User Friendly and Brief Introduction to Hinduism, Buddhism, Sikhism, and the Jains. iUniverse. էջ 17–19. ISBN 978-1-4697-1731-9.
  39. Harold Coward 2008, էջ 129.
  40. Harold Coward 2008, էջ 129, նաև էջ 130-155.
  41. Jeaneane D. Fowler (1997). Hinduism: Beliefs and Practices. Sussex Academic Press(չաշխատող հղում). pp. 10–12, 132–137. ISBN 978-1-898723-60-8.
  42. Moksha Արխիվացված 2016-10-09 Wayback Machine, Georgetown University
  43. H Chaudhuri (1954), The Concept of Brahman in Hindu Philosophy, Philosophy East and West, 4(1), էջ 47-66
  44. M. Hiriyanna (1995). The Essentials of Indian Philosophy. Motilal Banarsidass. pp. 24–25, 160–166. ISBN 978-81-208-1330-4.
  45. Jeaneane D. Fowler (2002). Perspectives of Reality: An Introduction to the Philosophy of Hinduism(չաշխատող հղում). Sussex Academic Press. pp. 340–347, 373–375. ISBN 978-1-898723-93-6.
  46. Loy, David (1982). "Enlightenment in Buddhism and Advaita Vedanta: Are Nirvana and Moksha the Same?". International Philosophical Quarterly. 22 (1): 65–74. doi:10.5840/ipq19822217.
  47. Jeaneane D. Fowler (2002). Perspectives of Reality: An Introduction to the Philosophy of Hinduism(չաշխատող հղում). Sussex Academic Press. pp. 238–240, 243–245, 249–250, 261–263, 279–284. ISBN 978-1-898723-93-6.
  48. Padmanabh Jaini 1980, էջ 217-236.
  49. 49,0 49,1 49,2 Paul Dundas (2003). The Jains. Routledge. pp. 14–16, 102–105. ISBN 978-0415266055.
  50. Padmanabh Jaini 1980, էջ 226-228.
  51. Tara Sethia (2004). Ahimsā, Anekānta, and Jainism. Motilal Banarsidass. էջ 30–31. ISBN 978-81-208-2036-4.
  52. 52,0 52,1 Padmanabh Jaini 1980, էջ 226.
  53. Padmanabh Jaini 1980, p. 227.
  54. Padmanabh Jaini 1980, էջ 227-228.
  55. Padmanabh Jaini 1980, էջ 225.
  56. Padmanabh Jaini 1980, էջ 223-224.
  57. Padmanabh Jaini 1980, էջ 224-225.
  58. Padmanabh Jaini 1980, էջ 222-223.
  59. Jeffery D Long (2013). Jainism: An Introduction. I.B.Tauris. էջ 36–37. ISBN 978-0-85773-656-7.
  60. 60,0 60,1 Graham Harvey (2016). Religions in Focus: New Approaches to Tradition and Contemporary Practices. Routledge. էջ 182–183. ISBN 978-1-134-93690-8.
  61. Paul Dundas (2003). The Jains. Routledge. էջ 55–59. ISBN 978-0415266055.
  62. Rod Preece (1999), Animals and Nature: Cultural Myths, Cultural Realities, ISBN 978-0-7748-0725-8, University of British Columbia Press, էջ 212-217
  63. Christopher Chapple (1990), Ecological Nonviolence and the Hindu Tradition, in Perspectives on Nonviolence, Springer, ISBN 978-1-4612-4458-5, էջ 168-177
  64. L Alsdorf (1962), Beiträge zur Geschichte von Vegetarismus und Rinderverehrung in Indien, Akademie der Wissenschaften und der Literatur, F. Steiner Wiesbaden, էջ 592-593
  65. Lambert Schmithausen (1991), Buddhism and Nature, Studia Philologica Buddhica, The International Institute for Buddhist Studies, Tokyo Japan, էջ 6-7
  66. Patrul Rinpoche; Dalai Lama (1998). The Words of My Perfect Teacher: A Complete Translation of a Classic Introduction to Tibetan Buddhism. Rowman Altamira. էջեր 61–99. ISBN 978-0-7619-9027-7.
  67. 67,0 67,1 67,2 Jeff Wilson (2010). Saṃsāra and Rebirth, in Buddhism. Oxford University Press. doi:10.1093/obo/9780195393521-0141. ISBN 9780195393521.
  68. Edward Conze (2013). Buddhist Thought in India: Three Phases of Buddhist Philosophy. Routledge. p. 71. ISBN 978-1-134-54231-4., Quote: "Nirvana is the raison d’être of Buddhism, and its ultimate justification."
  69. Gethin 1998, էջ 119.
  70. Paul Williams, Anthony Tribe & Alexander Wynne 2012, էջ 30–42.
  71. Robert Buswell Jr. & Donald Lopez Jr. 2013, էջ 304-305.
  72. Peter Harvey (2015). Steven M. Emmanuel, ed. A Companion to Buddhist Philosophy. John Wiley & Sons. էջ 26–44. ISBN 978-1-119-14466-3.
  73. evin Trainor (2004). Buddhism: The Illustrated Guide. Oxford University Press. pp. 62–63. ISBN 978-0-19-517398-7.
  74. Dalai Lama 1992, pp. xi-xii, 5-16.
  75. Kevin Trainor (2004). Buddhism: The Illustrated Guide. Oxford University Press. էջ 62–63. ISBN 978-0-19-517398-7.
  76. Robert DeCaroli (2004). Haunting the Buddha: Indian Popular Religions and the Formation of Buddhism. Oxford University Press. էջ 94–103. ISBN 978-0-19-803765-1.
  77. Akira Sadakata (1997). Buddhist Cosmology: Philosophy and Origins. Kōsei Publishing 佼成出版社, Tokyo. էջ 68–70. ISBN 978-4-333-01682-2.
  78. 78,0 78,1 Steven Collins (2010). Nirvana: Concept, Imagery, Narrative. Cambridge University Press. p. 38. ISBN 978-0-521-88198-2.
  79. Carl B. Becker (1993). Breaking the Circle: Death and the Afterlife in Buddhism. Southern Illinois University Press. pp. viii, 57–59. ISBN 978-0-8093-1932-9.
  80. Frank J. Hoffman (2002). Rationality and Mind in Early Buddhism. Motilal Banarsidass. pp. 103–106. ISBN 978-81-208-1927-6.
  81. Arvind-Pal Singh Mandair (2013). Sikhism: A Guide for the Perplexed. Bloomsbury Academic. էջ 145–146, 181, 220. ISBN 978-1-4411-5366-1.
  82. 82,0 82,1 W.O. Cole; Piara Singh Sambhi (2016). Sikhism and Christianity: A Comparative Study. Springer. էջ 13–14. ISBN 978-1-349-23049-5.
  83. Arvind-Pal Singh Mandair (2013). Sikhism: A Guide for the Perplexed. Bloomsbury Academic. p. 176. ISBN 978-1-4411-5366-1.
  84. Arvind-Pal Singh Mandair (2013). Sikhism: A Guide for the Perplexed. Bloomsbury Academic. pp. 145–146, 181, 220. ISBN 978-1-4411-5366-1.
  85. H. S. Singha (2000). The Encyclopedia of Sikhism. Hemkunt Press. pp. 68, 80. ISBN 978-81-7010-301-1.
  86. Pashaura Singh; Louis E. Fenech (2014). The Oxford Handbook of Sikh Studies. Oxford University Press. pp. 231, 607. ISBN 978-0-19-100411-7.
  87. James Thrower (1999). Religion: The Classical Theories. Georgetown University Press. p. 40. ISBN 978-0-87840-751-4.
  88. J. S. Grewal (2006). Religious Movements and Institutions in Medieval India. Oxford University Press. pp. 394–395. ISBN 978-0-19-567703-4.
  89. Pashaura Singh; Louis E. Fenech (2014). The Oxford Handbook of Sikh Studies. Oxford University Press. pp. 230–231. ISBN 978-0-19-100411-7.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել