Ռադիոէլեկտրոնային պայքար
Ռադիոէլեկտրոնային պայքար (ՌԷՊ) - զինված ընդդիմապայքարի տեսակ է, որի ընթացքում հակառակորդի կապի և հետախուզման կառավարման համակարգերի ռադիոէլեկտրոնային միջոցների վրա իրականացվում է հակազդեցություն ռադիոալիքների (ռադիոխանգարումների) միջոցով` դրանցում շրջանառվող ռազմական տեղեկատվության որակը փոխելու, իրենց համակարգերը նմանատիպ ազդեցություններից պաշտպանելու, ինչպես նաև ռադիոալիքների տարածման պայմանների (միջավայրի հատկանիշների) փոփոխման համար։ Ժամանակակից պատերազմում, որտեղ զգալի դեր է հատկացվում էլեկտրամագնիսական ալիքների տարածման միջոցով տեղեկատվության փոխանցմանը, ՌԷՊ-ը վճռորոշ դեր է խաղում զինված ընդդիմապայքարի միջոցների բարձր մարտունակության ապահովման գործում։
ՌԷՊ-ի մասնագիտական տոնը Հայաստանում նշվում է դեկտեմբերի 17-ին[1]։
Օբյեկտներ և թիրախներ
խմբագրելՌԷՊ-ի ընթացքում ազդեցության օբյեկտներ են հանդիսանում կարևոր ռադիոէլեկտրոնային օբյեկտները (ռադիոտեխնիկա օգտագործող զորքերի, ուժերի և զենքերի կառավարման համակարգերի տարրեր), որոնց խախտումը կամ աշխատանքի խափանումը կհանգեցնի հակառակորդի կողմից օգտագործվող սպառազինության արդյունավետության նվազմանը։ Ռադիոխանգարումների թիրախ են հանդիսանում կապի, կառավարման, ուղղորդման և նավիգացիայի ռադիոգծերը։ Խանգարումները հիմնականում ազդում են ռադիոմիջոցի ընդունող մասի վրա։ Խանգարումները ստեղծելու համար օգտագործվում են ակտիվ և պասիվ միջոցներ։ Ակտիվներին են դասվում այն միջոցները, որոնք ճառագայթում առաջացնելու համար օգտագործում են գեներացիայի սկզբունքը (օրինակ՝ հաղորդիչներ, խանգարումների կայաններ)։ Պասիվ միջոցները օգտագործում են արտացոլման (արտաճառագայթման) սկզբունքը, օրինակ՝ դիպոլային և անկյունային արտացոլիչներ և այլն։ Ներկայումս ՌԷՊ-ն իրենից ներկայացնում է համաձայնեցված միջոցառումների և զորքերի գործողությունների համալիր, որոնք իրականացվում են հետևյալ նպատակներով.
- հակառակորդի զորքերի կառավարման և զենքի կիրառման արդյունավետության նվազեցում,
- զորքերի կառավարման արդյունավետության ապահովում,
- յուրային խոցման միջոցների կիրառում։
Նշված նպատակների իրագործումն իրականացվում է հակառակորդի զորքերի և զենքերի կառավարման համակարգերի, կապի և հետախուզության ոչնչացման շրջանակներում՝ փոխելով դրանցում շրջանառվող տեղեկատվության որակը, տեղեկատվական գործընթացների արագությունը, պարամետրերը և էլեկտրոնային միջոցների բնութագրերը։ Այն օգտագործվում է յուրային կառավարման համակարգերը, կապի և հետախուզության միջոցները ոչնչացումից, ինչպես նաև սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմական օբյեկտների և զորքերի գործողությունների մասին տեղեկությունները օտարերկրյա պետությունների (հակառակորդի) հետախուզության տեխնիկական միջոցներից պաշտպանելու համար։ ՌԷՊ-ի ընթացքում պարտությունն ապահովվում է էլեկտրոնային միջոցների, ընդունիչ և տեղեկատվությունը փոխանցող ալիքների վրա տարբեր տեսակի ճառագայթումներով կանխամտածված ազդեցության միջոցով՝ հատուկ ծրագրային-տեխնիկական ազդեցությամբ հակառակորդի էլեկտրոնային հաշվողական միջոցների վրա ազդելով։ Յուրային կառավարման համարգերը պաշտպանվում են հակառակորդի նմանատիպ ազդեցություններից, ինչպես նաև էլեկտրոնային միջոցների համատեղ կիրառման հետևանքով առաջացող ճառագայթման չնախատեսված ազդեցություններից։ Պահպանվող տեղեկությունների պաշտպանությունն իրականացվում է դրանք թաքցնելով կամ (և) հակառակորդին մոլորեցնելով՝ կապված դրանց իրական բովանդակության հետ։ ՌԷՊ օբյեկտներ են հանդիսանում տեղեկատվության կրիչները (տարբեր բնույթի դաշտերը և ալիքները, լիցքավորված մասնիկների հոսքերը), դրանց տարածման միջավայրը և էլեկտրոնային միջոցները ու համակարգերը։ Այդպիսով, ՌԷՊ-ը համարվում է տեղեկատվական պայքարի հիմնական մասը, տեխնիկական հիմքը։
ՌԷՊ բաղադրիչ մասերը
խմբագրելՌադիոէլեկտրոնային ճնշումը միջոցառումների և գործողությունների համալիր է, որը խափանում կամ նվազեցնում է հակառակորդի կողմից կիրառվող էլեկտրոնային համակարգերի և միջոցների մարտական օգտագործման արդյունավետությունը՝ դրանց ընդունող սարքերը էլեկտրոնային միջամտության ենթարկելու միջոցով։ Ներառում է ռադիո, ռադիոտեխնիկական, օպտիկաէլեկտրոնային և հիդրոակուստիկ ճնշում։ Ռադիոէլեկտրոնային ճնշումն ապահովվում է ակտիվ և պասիվ խանգարումների ստեղծմամբ, կեղծ թիրախների, թակարդների կիրառմամբ և այլ մեթոդներով։
Ռադիոէլեկտրոնային պաշտպանություն
խմբագրելՌադիոէլեկտրոնային պաշտպանությունը ռադիոէլեկտրոնային պայքարի բաղկացուցիչ մասն է, որի նպատակն է ապահովել ռադիոէլեկտրոնային միջոցների կայուն աշխատանքը հակառակորդի կանխամտածված ռադիոխանգարումների միջամտության, ֆունկցիոնալ ոչնչացման զենքի էլեկտրամասգնիսական ճառագայթման, միջուկային զենքի կիրառման ժամանակ առաջացող էլեկտրամագնիսական և իոնացնող ճառագայթման, ինչպես նաև չմտածված ռադիոխանգարումների միջամտության պայմաններում։ Ռադիոէլեկտրոնային պաշտպանության հիմքը կազմում են ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիության ապահովումը, կազմակերպչական և տեխնիկական միջոցառումների համալիր, որն ուղղված է ռադիոէլեկտրոնային միջոցների խանգարումակայունության ապահովմանը՝ դրանց վրա անկանխամտածված խանգարումների ազդեցության պայմաններում։
Ռադիոէլեկտրոնային հետախուզություն
խմբագրելՌադիոէլեկտրոնային հետախուզությունը հետախուզական տեղեկատվության հավաքում է էլեկտրամագնիսական ճառագայթման ընդունման և վերլուծության հիման վրա։ Ռադիոէլեկտրոնային հետախուզությունն օգտագործում է ինչպես մարդկանց և տեխնիկական միջոցների միջև կապի ալիքներից որսված ազդանշանները, այնպես էլ աշխատող ռադիոլոկացիոն կայանների, կապի կայանների, ռադիոխանգարումների կայանների և այլ ռադիոէլեկտրոնային միջոցների ալիքները։
Համալիր տեխնիկական վերահսկողություն
խմբագրելՀամալիր տեխնիկական վերահսկողություն՝ յուրային ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման վիճակի վերահսկում և հակառակորդի հետախուզական տեխնիկական միջոցներից դրանց պաշտպանությունը։ Այն իրականացվում է էլեկտրոնային պաշտպանության շահերից ելնելով։ Այն ներառում է ռադիո-, ռադիոտեխնիկական, լուսանկարչական, վիզուալ-օպտիկական հսկողություն, ինչպես նաև տեղեկատվության փոխանցման և մշակման օբյեկտների շահագործման ընթացքում տեխնիկական ուղիներով տեղեկատվության արտահոսքից պաշտպանության արդյունավետության վերահսկում։
Էլեկտրամագնիսական խոցում
խմբագրելԷլեկտրամագնիսական ազդեցությունը (իմպուլս), որը շարքից հանում է հակառակորդի էլեկտրոնային, կապի և ուժային սարքավորումները։ Խոցող արդյունքը ձեռք է բերվում ինդուկցիոն հոսանքների ուղղորդման հաշվին։ Առաջին անգամ դիտվել է մթնոլորտում միջուկային պայթյունների ժամանակ։
Ներկայումս խոցող իմպուլսի ստեղծման համար օգտագործվում են մագնետրոնները։ Էլեկտրամագնիսական ոչնչացման համակարգերը առկա են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ երկրների սպառազինություններում[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://mil.am/hy/news/11241.
{{cite news}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «The Economist «Electromagnetic weapons. Frying tonight»». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 16-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Շլեզինգեր Ռ. Ռադիոէլեկտրոնային պայքար. — Մ.։ Վոենիզդատ, 1963. — 320 с.
- Steve Blank, Google Tech Talk։ https://www.youtube.com/watch?v=hFSPHfZQpIQ
- Հանրագիտարան «Ռուսաստանի զենքերը և տեխնոլոգիաները։ XXI դար» 13-րդ հատոր — «Ռադիոէլեյտրոնային համակարգի և կապի կառավարման համակարգերը»
- ՌԷՊ-ը ժամանակակից պատերազմում Արխիվացված 2022-12-17 Wayback Machine
- © Պորտալ «Ժամանակակից բանակ» Արխիվացված 2022-12-17 Wayback Machine