Չժան Յուանդին
Չժան Յուանդին (չինարեն՝ 陳婉婷, անգլ.՝ Chan Yuen-ting, հոկտեմբերի 7, 1988, Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն[1]), հոնկոնգցի ֆուտբոլիստ և ֆուտբոլի մարզիչ։
Քաղաքացիությունը | Չինաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 7, 1988 (36 տարեկան) | ||
Ծննդավայր | Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն[1] | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
Պարգևներ
| |||
|
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1988 թվականի հոկտեմբերի 7-ին Հոնկոնգում։
2010 թվականին ավարտել Է Հոնկոնգի Չինական համալսարանը՝ աշխարհագրություն մասնագիտությամբ[3]։ Ավելի ուշ ստացել է սպորտային գիտության և առողջապահության կառավարման մագիստրոսի կոչում[4]։
Խաղացողի կարիերա
խմբագրելԴևիդ Բեքհեմի խաղի հանդեպ սիրո պատճառով տարվել է ֆուտբոլով[3]։
2007- 2013 թվականներին խաղացել է «Սաթհին» ակումբի կազմում[3]։
2008-2013 թվականներին հանդես է եկել Հոնկոնգի ազգային հավաքականում[3]։
Մարզչի կարիերա
խմբագրել2012-2013 թվականներին եղել է «Սաուտերն» ակումբի մարզիչ։
2014/15 մրցաշրջանում, աշխատելով որպես մարզիչ, «Հոնկոնգ Պեգասուս» թիմի հետ հաղթել է Հոնկոնգի երիտասարդական առաջնությունում (մինչև 18 տարեկան)[3]։
«Իսթերն»
խմբագրել2015 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին աշխատել է «Իսթերն» տղամարդկանց ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբում` հանդես գալով Հոնկոնգի առաջնության բարձրագույն դիվիզիոնում։ 2015 թվականի դեկտեմբերի 8-ին նշանակվել է թիմի գլխավոր մարզիչ։ 27-ամյա Չժանը դարձել է առաջին կին մարզիչը, որը գլխավորել Է Հոնկոնգի բարձրագույն դիվիզիոնի տղամարդկանց ակումբը[5]։ 2015/16 մրցաշրջանում «Իսթերնը» դարձել է Հոնկոնգի չեմպիոն[6]։ Չժան Յուանդին դարձել է աշխարհում առաջին կին մարզիչը, որը նվաճել է ֆուտբոլի տղամարդկանց առաջնության բարձրագույն դիվիզիոնը[7] (այս նվաճման համար գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում[8])։ Ճանաչվել է Հոնկոնգի տարվա մարզիչ (2016)։ Ճանաչվել է նաև ԱՖԿ-ի տարվա կանանց մարզիչ (2016)[9]։ 2017 թվականի փետրվարին դարձել է առաջին կինը, որը գլխավորել է թիմը ԱՖԿ Չեմպիոնների լիգայում[10]։ 2016/17 մրցաշրջանում ակումբը առաջնությունում գրավել է 2-րդ տեղը[11]։ 2017 թվականի մայիսին նա լքել է իր պաշտոնը[12]։ 2017 թվականի հուլիսին դարձել է թիմի մարզիչ։ 2018 թվականի հունիսի 19-ին կրկին դարձել է թիմի գլխավոր մարզիչը[13]։ 2019 թվականի փետրվարի 4-ին լքել է պաշտոնը[14]։
2019 թվականին գլխավորել Է Չինաստանի մինչև 16 տարեկան աղջիկների կանանց հավաքականը[15]։ 2019 թվականի սեպտեմբերին այս թիմի հետ նվաճել է բրոնզե մեդալներ Ասիաի առաջնությունում, բայց չի կարողացել ուղեգիր ձեռք բերել Աշխարհի առաջնության համար։
Ձեռքբերումներ
խմբագրելՈրպես մարզիչ
խմբագրել- Իսթերն
- Հոնկոնգի չեմպիոն՝ 2015/16
- Հոնկոնգի առաջնության արծաթե մեդալակիր՝ 2016/17
- Հոնկոնգի տարվա մարզիչ՝ 2016
- ԱՖԿ-ի տարվա կանանց մարզիչ՝ 2016
Մարզչական վիճակագրություն
խմբագրելՏվյալները ճշգրտվել են 2019 թվականի հունիսի 18-ի դրությամբ։
Թիմ | Աշխատանքի սկիզբ | Աշխատանքի ավարտ | Ցուցանիշներ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մ | Հ | Ոչ ոքի | Պ | % հաղթանակ | ||||||
Իսթերն | 2015 դեկտեմբերի 8 | 2017 մայիսի 31 | 44 | 27 | 6 | 11 | 61,35 | |||
Իսթերն | 2018 հուլիսի 19 | 2019 փետրվարի 4 | 13 | 6 | 4 | 3 | 46,14 | |||
Ընդամենը | 57 | 33 | 10 | 14 | 57,88 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 FootballDatabase.eu(բազմ․) — 2007.
- ↑ http://gia.info.gov.hk/general/201607/01/P201606300875_0875_169959.pdf
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Meet Chan Yuen-ting, the first woman ever to lead a men's team to a top-flight soccer title». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Chan Yuen-ting: Hong Kong soccer's biggest success story of the year, and possibly its least likely». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «The first woman to coach in the Hong Kong Premier League takes over as coach for Eastern». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Сезон 2015/2016». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Chan becomes first female to lead men's team to top-flight title». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Chan Yuen-ting named first female football coach to win a top-flight men's championship». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «AFC Women's Coach of the Year 2016: Chan Yuen-ting». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «AFC President commends Chan Yuen-ting and wishes luck to clubs». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Table Hong Kong Premier League 16/17». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Eastern's trailblazing female coach Chan resigns». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Official confirm Chan Yuen Ting as Head Coach». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Chan Yuen-ting leaves Eastern: former AFC Coach of the Year departs Hong Kong Premier League side after winless run». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «陳婉婷率U16中國女足首秀告捷». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չժան Յուանդին» հոդվածին։ |