Խաչի կանգնեցում (նկար)
Խաչի կանգնեցում, նիդերլանդացի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի[6] եռածավալ` եռափեղկ նկար (տրիպտիխ), նկարված 1610-1611 թվականներին։ Ռուբենսը այս կտավը ստեղծել է Իտալիան լքելուց հետո, Ֆլանդրիա (Բելգիա) վերադառնալու համար։
Խաչի կանգնեցում | |
---|---|
տեսակ | եռապատկեր, խորանի նկար և գեղանկար |
նկարիչ | Պիտեր Պաուլ Ռուբենս[1][2][3] |
տարի | 1610[3][4] |
բարձրություն | 460 ± 1 սանտիմետր[1] |
լայնություն | 640 սանտիմետր[5] և 430 սանտիմետր[1] |
ուղղություն | բարոկկո[3] |
ժանր | հոգևոր արվեստ[1] |
նյութ | յուղաներկ[1] և կաղնու փայտ |
գտնվում է | Սուրբ Աստվածամոր տաճար[1], St Walburga Church? և Լուվր |
հավաքածու | Սուրբ Աստվածամոր տաճար[1] |
քաղաք | Անտվերպեն[1] |
հիմնական թեմա | Խաչի բարձրացում |
հատվածն է | The miracle of Saint Walburga?, Raising of the Cross: Sts Eligius and Catherine?, Raising of the Cross: Sts Amand and Walpurgis?, Elevation of the Cross (central panel)?, Elevation of the Cross (right panel)? և Angel? |
մասն է | list of masterpieces of Flanders? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The Raising of the Cross by Rubens in Onze-Lieve-Vrouwekathedraal (Antwerp) Վիքիպահեստում |
Այս կտավը հստակորեն պատկերում է իտալական վերածննդի և բարոկկո ոճի նկարիչներ Կարավաջոյի, Տիցիանի և Միքելանջելոյի ազդեցությունը Ռուբենսի վրա։ Բայց, նախ և առաջ, այս կտավը Ռուբենսին տալիս է իր ժամանակի նիդերլանդացի նկարչության իսկական վարպետի կարգավիճակ։ Բացի այդ, եռածավալ նկարը նաև ազդարարում է բարոկկոյի շրջանի գալուստը։
Ռուբենսի ստեղծագործությունը բաժանված է երեք հստակ մասի։ Ձախ կողմում ներկայացված են սուրբ Մարիամ Մագդաղենացին և մի խումբ կանայք, որոնք ձեռքին երեխա են պահում։ Ներքևի հատվածում պատկերվել են Սուրբ Հովհաննեսը և Կույսը։ Աջ պաննոյում երևում է հռոմեական բանակը։ Եվ ի վերջո, կենտրոնական պաննոն երևան է հանում մկանուտ տղամարդկանց բազմության լարվածությունը, ովքեր փորձում են բարձրացնել խաչը և խաչի վրա գտնվող Հիսուսին[7]։
Կտավը այժմ գտնվում է Բելգիայի Անտվերպեն քաղաքի Սուրբ Աստվածամոր տաճարում, Ռուբենսի այլ գործերի կողքին:Նապոլեոն Բոնապարտ կայսեր կառավարման ժամանակ կայսրը կտավը տարել է Փարիզ «Խաչից իջեցումը» կտավի հետ միասին և միայն 1815 թվականին Ռուբենսի երկու նկարները վերադարձան Անտվերպեն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 http://www.rubensonline.be/showdetail.asp?artworkID=100298
- ↑ http://kmska.be/collection/work/data/10012
- ↑ 3,0 3,1 3,2 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ RKDimages (նիդերլ.)
- ↑ http://www.lukasweb.be/nl/foto/de-kruisoprichting
- ↑ «Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Discover painter, court painter, draftsman Peter Paul Rubens». rkd.nl (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչի կանգնեցում (նկար)» հոդվածին։ |