Զանգակ (հրատարակչություն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զանգակ (այլ կիրառումներ)
«Զանգակ», հայաստանյան հրատարակչություն։
Զանգակ | |
---|---|
Տեսակ | հրատարակչություն |
Հիմնադրված է | 1997 |
Վայր | Երևան, Հայաստան |
Երկիր | Հայաստան |
Տնօրեն | Սոկրատ Մկրտչյան |
Արտադրանք | գրքեր, դասագրքեր, քարտեզներ, բառարաններ, դիդակտիկ նյութեր |
Կայք | zangak.am |
Պատմություն
խմբագրել«Զանգակ» հրատարակչությունը հիմնադրվել է 1997 թվականին Մկրտչյանների ընտանիքի կողմից։ Առավելապես հայտնի է որպես ուսումնական գրականության, մասնավորապես դպրոցական դասագրքերի հրատարակությամբ զբաղվող հրատարակչություն։ «Զանգակ»-ը հրատարակում է նաև գեղարվեստական, մանկական, գիտական գրքեր, հանդեսներ, դիդակտիկ նյութեր և այլն։ Հրատարակչությունն ընթերցողին ներկայացնում է նաև էլեկտրոնային գրքերի հրատարակություններ՝ նախատեսված տարբեր թվային կրիչների համար։ Ընկերության կազմում գործում են նաև գրախանութ ու տպարան։
Գործունեություն
խմբագրելՍկսած 1997 թվականից հրատարակչության գլխավոր նպատակը եղել է հոգևոր, մշակութային, կրթական արժեքների ստեղծումը, տարածումը, լուսաբանումն ու պահպանումը։ Այդ նպատակների իրականացման համար «Զանգակ»-ը ակտիվորեն ներգրավված է Հայաստանի և Սփյուռքի գիտական և մշակութային կյանքում։ Նրա կառուցվածքում ձևավորվել են առանձին միավորներ՝ գիտահետազոտական խմբեր, մաթեմատիկայի, պատմագիտության, մանկավարժության, ազգային հոգեբանության, լեզվաբանության և այլ բնագավառներում։
Միջազգային համագործակցություններ
խմբագրել«Զանգակ»-ը աշխատանքներ է իրականացնում նաև տարբեր այլազգի հեղինակավոր հրատարակիչների հետ, ինչի արդյունքում միջազգային գրքի շուկայի ամենապահանջված նմուշները հասանելի են դառնում հայ ընթերցողին։ 2009 թվականին «Զանգակ»-ը դարձել է Եվրոպայի կրթական հրատարակիչների խմբի (ԵԿՀԽ) անդամ։
Մասնակցությունը միջազգային հեղինակավոր միջոցառումների
խմբագրել«Զանգակ»-ը մշտապես մասնակցում է ցուցահանդես-տոնավաճառների ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։ Դրանցից պարբերական բնույթ են կրում Ֆրանկֆուրտի, Բոլոնիայի, Աստանայի, Մոսկվայի, Գոթենբուրգի, Լոնդոնի և ԱՄՆ-ի գրքի ցուցահանդեսները, որոնք գրքաշխարհի միջազգային ամենահայտնի իրադարձություններից են։
Դասագրքեր
խմբագրել- «Զանգակ» այբբենարան
- «Կռունկ» այբբենարան
- «Մայրենի լեզու 2,3,4»
- «Ընթերցարան 1։ Արևմտահայերենի դասագիրք»
- «Ընթերցարան 2։ Արևմտահայերենի դասագիրք»
- «Իմ առաջին ընթերցարանը»
- «Արևմտահայ մանկապատանեկան գրականության պատմության ուրվագիծ։ Քրեստոմատիկ նյութեր»
- «Արևմտահայերենի քերականություն 1»
- «Արևմտահայերենի քերականություն 2»
Պատմամշակութային գրքեր
խմբագրել- Արտակ Մովսիսյան «10 հայ ականավոր արքաները»
- Արտակ Մովսիսյան «10 հայ ականավոր թագուհիներ»
- Արտակ Մովսիսյան «Արևմտյան Հայաստանի 10 ուխտավայրեր»
- Համլետ Պետրոսյան «Խաչքար»
- Նիկողոս Գազանճյան «Հուշագրություն Եդեսիայի 1895 թվականի ջարդերից մինչև 1915 թվականի հերոսամարտը և եղեռնը»
- Էդուարդ Դանիելյան, Աշոտ Մելքոնյան «Հայոց պատմություն։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը»
- Նիկոլայ Հովհաննիսյան «Արաբական պատմագրությունը հայոց ցեղասպանության մասին»
- Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության։ Տաղեր»
- Հովհան Դարդել «Հայոց ժամանակագրություն»
- Արարատ Մինասյան և Զաքար Դեմիրճյան «Երևան․ ճեպանկարների գիրք»[1]
Թարգմանություններ
խմբագրել- Ուիլյամ Շեքսպիր «Ռոմեո և Ջուլիետ»
- Ուիլյամ Շեքսպիր «Լիր արքա»
- Դեն Բրաուն «Ինֆեռնո»
- Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Գիշերն անույշ է»
- Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Մեծն Գեթսբի»
- Բերնհարդ Շլինկ «Ընթերցողը»
- Հարփըր Լի «Ծաղրասարյակ սպանելը»
- Ինգեբորգ Բախման «Զիմուլտան»
- Խալեդ Հոսեյնի «Եվ արձագանքեցին լեռները»
- Խալեդ Հոսեյնի «Օդապարուկ թռցնողը»
- Ռեյ Բրեդբըրի «Ֆարենհայթ 451»
- Օլդոս Հաքսլի «Չքնաղ նոր աշխարհ»
- Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»
- Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»
- Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը»
- Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը»
Էլեկտրոնային գրքեր
խմբագրել- «Զանգակ» այբբենարան
- Արտակ Մովսիսյան «10 հայ ականավոր արքաները»
- Խաչիկ Բադիկյան «Կոմիտասը` ինչպիսին եղել»
- Հեղինակային խումբ «Հայրենագիտություն»
- Հեղինակային խումբ «Հայրենագիտություն» (ռուսերեն)
Պատվոգրեր
խմբագրել- Հայոց լեզվի պահպանման, տարածման ու զարգացման գործում ունեցած մեծ վաստակի և Մայրենիի միջազգային օրվա առիթով, ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչություն, 21.02.2009
Դիպլոմներ
խմբագրել- «Գրքարվեստ» հանրապետական առաջին մրցանակաբաշխության «Մեր ժամանակակիցը» անվանակարգի երկրորդ կարգի դիպլոմ՝ Գրիգոր Գուրզադյանի «Խոհեր…Խոհեր…» գրքի հրատարակության համար, Հայաստանի մշակույթի նախարարություն, 20.05.2008
- «Գրքարվեստ» հանրապետական երկրորդ մրցանակաբաշխության «Մեր ժամանակակիցը» անվանակարգի երկրորդ կարգի դիպլոմ՝ Գրիգոր Գյուրզադյանի՝ «Տիեզերքը և մարդը» էսսեների ժողովածուի հրատարակության համար, Հայաստանի մշակույթի նախարարություն 27.05.2009
- «Գրքարվեստ» հանրապետական երկրորդ մրցանակաբաշխության «Գիրք երեխաների» անվանակարգի երրորդ կարգի դիպլոմ՝ Վահագն Գրիգորյանի՝ «Անտառային հեքիաթներ» գրքի հրատարակության համար, Հայաստանի մշակույթի նախարարություն, 27.05.2009
- «Գրքարվեստ» հանրապետական երկրորդ մրցանակաբաշխության «Գիրք երեխաների» անվանակարգի առաջին կարգի դիպլոմ՝ «Մեր մոլորակի մայրցամաքները» ատլաս-խճանկարի հրատարակության համար, Հայաստանի մշակույթի նախարարություն, 27.05.2009
- Диплом II степени в номинации «Наука и жизнь» за высокий полиграфический уровень издания книги-альбома «История армянского искусства» «ИСКУССТВО КНИГИ» VII Международный конкурс государств-участников Содружества Независимых Государств,03.09.2010
- «Գրքարվեստ» հանրապետական երրորդ մրցանակաբաշխության «Իմ հայրենիքը» անվանակարգի երկրորդ կարգի դիպլոմ՝ Արտակ Մովսիսյանի «Տասը հայ ականավոր արքաներ» (CD-ով) գրքի հրատարակության համար, Հայաստանի մշակույթի նախարարություն, 27.05.2010
- «Գրքարվեստ» հանրապետական երրորդ մրցանակաբաշխության «Գիտություն և կյանք» անվանակարգի երկրորդ կարգի դիպլոմ՝ Ա. Աղասյանի, Հ.Հակոբյանի, Մ. Հասրաթյանի, Վ. Ղազարյանի «Հայ արվեստի պատմություն» ուսումնասիրության հրատարակության համար, Հայաստանի մշակույթի նախարարություն, 27.05.2010
- «Գրքարվեստ» հանրապետական երրորդ մրցանակաբաշխության «Հետաքրքիր ճակատագրի գիրք» անվանակարգի երկրորդ կարգի դիպլոմ՝ Գ. Մարտիրոսյանի՝ «Շչոլկին Կիրիլ Իվանովիչ» գրքի հրատարակության համար, Հայաստանի մշակույթի նախարարություն, 27.05.2010
- «Գրքարվեստ» հանրապետական երրորդ մրցանակաբաշխության «Իմ հայրենիք» անվանակարգի առաջին կարգի դիպլոմ՝ Նիկոլայ Հովհաննիսյանի՝ «Հայոց ցեղասպանություն. Հայասպանությունը ամենացեղասպան սպանություն» (10 լեզուներով) գրքի հրատարակության համար, Հայաստանի մշակույթի նախարարություն, 27.05.2010
- Специальный диплом за подготовку и выпуск художественно-иллюстрированного издания «Современные сказки» (Составитель Л. Аралекян),«ИСКУССТВО КНИГИ» VIII Международный конкурс государств-участников Содружества Независимых Государств, 09.09.2011
- «Գրքարվեստ» հանրապետական չորրորդ մրցանակաբաշխության «Գիրք երեխաներին» անվանակարգի առաջին կարգի դիպլոմ՝ «Ժամանակակից հեքիաթներ» ժողովածուի հրատարակման համար, Հայաստանի մշակույթի նախարարություն, 05.10.2011
- «Գրքարվեստ» հանրապետական չորրորդ մրցանակաբաշխության «Գիրք գրքի մասին» անվանակարգի երկրորդ կարգի դիպլոմ՝ Արա Բաղդասարյանի «Ինչպես է ստեղծվում գիրքը» գրքի հրատարակման համար, Հայաստանի մշակույթի նախարարություն, 05.10.2011
- «Գրքարվեստ» հանրապետական հինգերորդ մրցանակաբաշխության «Գիրք գրքի մասին» անվանակարգի երկրորդ կարգի դիպլոմ՝ Հակոբ Մեղապարտ, Հայաստանի մշակույթի նախարարություն, 14.12.2012
- «Գրքարվեստ» հանրապետական հինգերորդ մրցանակաբաշխության «Արվեստի գիրք» անվանակարգի երրորդ կարգի դիպլոմ՝ Ս. Առաքելյանի «Շերամ» գրքի հրատարակության համար, Հայաստանի մշակույթի նախարարություն, 14.12.2012
- Գրքարվեստ» հանրապետական վեցերորդ մրցանակաբաշխության «Մեր ժամանակակիցը» անվանակարգի առաջին կարգի դիպլոմ՝ Գրիգոր Գուրզադյանի «Էսսեներ» գրքի հրատարակման համար, Հայաստանի մշակույթի նախարարություն, 16.12.2013
- «Գրքարվեստ» հանրապետական վեցերորդ մրցանակաբաշխության «Գիրք երեխաներին» անվանակարգի առաջին կարգի դիպլոմ՝ Լարիսա Մեյ Էլքոթ, Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն, Լ. Ֆրենք Բաում, Յոհաննա Սպայրի «Դասական մատենաշար» գրքի հրատարակման համար, Հայաստանի մշակույթի նախարարություն, 16.12.2013
- «Գրքարվեստ» հանրապետական վեցերորդ մրցանակաբաշխության «Իմ հայրենիք» անվանակարգի երրորդ կարգի դիպլոմ՝ Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր արքաներ» գրքի հրատարակման, Հայաստանի մշակույթի նախարարություն, 16.12.2013
- Գրքարվեստ» հանրապետական յոթերորդ մրցանակաբաշխության «Մեր ժամանակակիցը» անվանակարգի երկրորդ կարգի դիպլոմ՝ Կ. Պոցցանիի «Ստվերների քայլերթը» գրքի հրատարակության համար, Հայաստանի մշակույթի նախարարություն, 2014
- Գրքարվեստ» հանրապետական յոթերորդ մրցանակաբաշխության «Իմ հայրենիքը» անվանակարգի երկրորդ կարգի դիպլոմ՝ «10 հայ ականավոր թագուհիներ» գրքի հրատարակության համար, Հայաստանի մշակույթի նախարարություն, 2014