Դատավճիռ, դատական նիստում կայացված առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի որոշումները ամբաստանյալի մեղավորության կամ անմեղության, նրա նկատմամբ պատիժ կիրառելու կամ չկիրառելու և այլ հարցերով.Դատարանները դատավճիռները կայացնում են հանուն Հայաստանի Հանրապետության։ Դատարանի դատավճիռը կարող է լինել մեղադրական կամ արդարացման[1]։

Դատավորի մուրճը

Մեղադրական դատավճիռը բովանդակում է հանցանքի կատարման մեջ ամբաստանյալին մեղավոր ճանաչելու և նրա նկատմամբ քրեական պատիժ կիրառելու, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ քրեական պատիժ չկիրառելու կամ պատժից ազատելու մասին դատարանի որոշումը։

Արդարացման դատավճիռը ճանաչում և հռչակում է հանցանքի կատարման մեջ ամբաստանյալի անմեղությունը՝ այն մեղադրանքով, որով նա ներգրավվել է որպես մեղադրյալ։

Դատավճիռy բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից։ Դատավճիռn օրինական ուժի մեջ է մտնում վճռաբեկության գանգատի (դատապարտյալի իրավունք) կամ բողոքարկման (դատախազի իրավունք) ժամկետն անցնելուց կամ բողոքարկման հիման վրա վճռաբեկ ատյանի դատարանում դատավճիռն օրինական համարվելուց հետո։ Այն դատավճիռը, որը վճռաբեկության կարգով գանգատարկման կամ բողոքարկման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում դրա հրատարակման պահից։ Մեղադրական դատավճիռը ի կատար է ածվում օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Արդարացման և ամբաստանյալին պատժից ազատելու վերաբերյալ դատավճիռ ի կատար է ածվում նրա հրապարակումից հետո՝ անհապաղ։ Դատավճիռը ի կատար ածող մարմինները՝ ուղղիչ հիմնարկներ, բանտերը, ոստիկանության կարգապահական գումարտակներ, ֆինանսական մարմինները և այլն, դատավճռի կատարման մասին անմիջականորեն հաղորդում են դատավճիռ կայացնող դատարանին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 309