Գարեգին Գրիգորյան
Գարեգին Գուրգենի Գրիգորյան (հուլիսի 31, 1946, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 15, 1994, Քիշնև, Մոլդովա), հայ դաշնակահար, կոմպոզիտոր։
Գարեգին Գրիգորյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հուլիսի 31, 1946 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 15, 1994 (48 տարեկան) Քիշնև, Մոլդովա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և դաշնակահար |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կենսագրություն
խմբագրելԳարեգին Գրիգորյանը ծնվել է Երևանում, 1946 թվականի հուլիսի 31-ին։ Ավարտել է Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի դաշնամուրի (դասատու՝ Ն. Ստեփանյան) և կոմպոզիցիայի (1965, դասատու՝ Ս. Ջրբաշյան) բաժինները։ 1970 թվականին Գարեգին Գրիգորյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի (Ս. Ալումյանի, Յ. Հայրապետյանի դասարաններ), 1981 թվականին ասիստենտուրայի ու ստաժավորման (ղեկավար՝ Յ. Հայրապետյան), 1984 թվականին՝ կոմպոզիցիայի (Էդվարդ Միրզոյանի դասարան) բաժինները։ Սովորել է նաև երգեհոնի դասարանում (ղեկավար՝ Վահագն Ստամբոլցյան)։
Որպես դաշնակահար 1971 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
Ստեղծագործություններ
խմբագրելԳրել է սիմֆոնիա, դաշնամուրային տրիո, կոնցերտներ՝ թավջութակի, ջութակի և դաշնամուրի, մանկական և պատանեկան ալբոմներ՝ դաշնամուրի, «Մագնիֆիկատ»՝ երգչախմբի, երգեհոնի և սիմֆոնիկ նվագախմբի, «Հայաստան» օրատորիան՝ ձայնի, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի, սոնատներ՝ թավջութակի, ջութակի և դաշնամուրի, տոկկատ և արիա՝ ֆլեյտայի, «Կարոտ» էստրադային երգը՝ սաքսոֆոնի և էստրադային նվագախմբի, սոնատ-մետամորֆոզ՝ երգեհոնի համար, «Մանկական պատկերներ մեծահասակների համար» դաշնամուրային զուգանվագները, վոկալ շարքեր (Վ. Տերյանի և Նարեկացու խոսքերով), կվարտետներ, ռոմանսներ։
Երգեհոնի համար գրած ստեղծագործությունների զգալի մասը նվիրել է Վահագն Ստամբոլցյանին, որի մեկնաբանությամբ հնչել են Սանկտ Պետերբուրգում, Ռիգայում, Լվովում, Քիշնևում։
1969 թվականին Գարեգին Գրիգորյանն արժանացել է Երիտասարդության և ուսանողների այսրկովկասյան 3-րդ մրցույթի դափնեկրի կոչմանը։
Գարեգին Գրիգորյանը մահացել է 1994 թվականի հոկտեմբերի 15-ին։ Ըստ Հայազգ էլեկտրոնային հանրագիտարանի՝ երաժիշտը մահացել է Երևանում[1], իսկ ըստ «Հայ երաժշտության հանրագիտարանի»՝ Քիշնևում[2]։
Ձեռնարկներ
խմբագրել- «Դաշնամուրային ստեղծագործություններ» (1996)
- «Դաշնամուրային սոնատներ» (№1 և №3 պրակներ, 2003)
- «Ստեղծագործություններ երգեհոնի համար» (2004)
- «Մանկական պատկերներ մեծահասակների համար, դաշնամուրային զուգանվագներ» (2012)։ դափնեկիր (1969)։
Գրականություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Григорян Гарегин
- ↑ Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 158.
{{cite book}}
: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |