Աշոտ Բալայան
Աշոտ Կարապետի Բալայան (նոյեմբերի 13 (26), 1906, Մարտակերտի շրջան, Արցախ - հունիսի 10, 1961, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ինժեներ, ռադարների ոլորտի մասնագետ, ԽՍՀՄ Ռազմածովային նավատորմի ռադիոտեղորոշիչ առաջին կայանների և համալիրների գլխավոր կոնստրուկտոր, նավային ռադիոտեղորոշման ոլորտի առաջատար ու գլխավոր մասնագետ, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր։
Աշոտ Բալայան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 13 (26), 1906 |
Ծննդավայր | Մարտակերտի շրջան, Արցախ |
Մահացել է | հունիսի 10, 1961 (54 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Վվեդենսկոե գերեզմանատուն |
Կրթություն | Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԱշոտ Բալայանը ծնվել է 1906 թվականի նոյեմբերի 26-ին, Արցախի Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։ Որպես խառատ 1922- 1929 թվականներին աշխատել է Բաքվի Արևմտյան երկաթուղու դեպոյում։ 1934 թվակա ավարտել է Մոսկվայի Էներգետիկ ինստիտուտը։
1943-1961 թվականներին եղել է «Ալտաիր»՝ համար 10 Գիտահեզոտական ինստիտուտի գլխավոր ինժեներն ու լաբորատորիայի վարիչը։ Եղել է Տորպեդո նավերի «Զարնիցա» փոքր չափի ռադարի գլխավոր կոնստրուկտոր։
Մահացել է 1961 թվականի հունիսի 10-ին Մոսկվայում, թաղված է Վվեդենսկի գերեզմանատանը։
Պարգևներ
խմբագրել- Պատվո շքանշանի ասպետ
- Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր
- Լենինի մրցանակի կրկնակի շքանշանակիր
- Հայրենական պատերազմում ցուցաբերած անաբասիր ծառայության մեդալակիր[1]։