The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.

Մակրոէկոնոմիկա (հին հունարեն հին հունարեն՝ μακρός - մեծ, երկար, οἶκος - տուն, և νόμος - օրենք) գիտություն է, որն ուսումնասիրում է տնտեսության գործունեությունը ամբողջությամբ, շուկայի և տնտեսագետ գործակալների աշխատանքը, տնտեսական երևույթների ամբողջությունը։ Առաջին անգամ այս տերմինը 1934 թվականի օգոստոսի 14-ին Ֆրիշ Ռագնարի կողմից։ Ժամանակակից մակրոէկոնոմիկայի տեսության հիմնադիրը համարվում է Ջոն Քեյնսը, այն բանից հետո երբ 1936 թվականին նա հրատարակեց իր «Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն» գիրքը (անգլ.՝ The General Theory of Employment, Interest, and Money).

Փաստացի մակրոէկոնոմիկա տեսության հիմնադիր Ջոն Քեյնս

Մակրոտնտեսագիտության հիմնական խնդիրներ

Մակրոէկոնոմիկա գիտությունը զբաղվում է այնպիսի հարցերով, որոնց պատասխանները անհնար է գտնել միկրոէկոնոմիկայի մակարդակներում։ Նշենք մակրոէկոնոմիկայի խնդիրները։

  • Տնտեսական աճ, տնտեսական ցիկլ (փուլ) Ի՞նչ է նշանակում տնտեսական աճ. ինչպ՞ես որոշել տնտեսական աճի տեմպերը, տնտեսական աճի վրա ինչպիսի՞ գործոններ կարող են ազդել, ինչպե՞ս է ազդում տնտեսական աճը դիտարկվող երկրի զարգացման վրա
  • Գործազրկություն – Ո՞վքեր են գործազուրկները, համարվու՞մ են արդյոք գործազուրկները դրական, թե՞ բացասական(կործանարար) գործոն տնտեսության համար, ինչպե՞ս պայքարել գործազրկության դեմ, ինչպե՞ս կարելի է որոշել գործազրկության տարբեր մակարդակները երկրում, գործազրկությունը ինչի՞ վրա է ազդում
  • Գների ընդհանուր մակարդակ – Ի՞նչ է հասկացվում գների ամբողջական մակարդակ ասելով, ինչպե՞ս է գների փոփոխությունը ազդում տնտեսության վիճակի վրա, ի՞նչ է նշանակում ինֆլացիա, ո՞ր ինֆլացիան է օգտակար և որը բացասական
  • Դրամաշրջանառությունը, տոկոսադրույքի մակարդակը – Ո՞րն է փողի դերը մակրոէկոնոմիկայում, ընդհանուր տոկոսադրույքի վրա ի՞նչն է ազդում և ի՞նչ ազդեցություն է ունենում տնտեսության վրա
  • Պետական բյուջե – Ինչպե՞ս է պետությունը կարգավորում իր եկամուտները և ծախսերը, տվյալ երկրի պետական բյուդջեի փոփոխությունը ինչպիսի՞ ազդեցություն է թողնում ազգաբնակչության կենսամակարդակի և բիզնեսի զարգացման վրա
  • Առևտրային հաշվեկշիռ – Ինչպե՞ս է տվյալ երկիրը իրականացնում միջազգային առևտուր մյուս երկրների հետ, ներմուծման և արտահանման փոփոխությունը ի՞նչ ազդեցություն են ունենում տարադրամի կուրսի, տվյալ երկրի զարգացման և համաշխարհային շուկայի վիճակի վրա

Մակրոտնտեսական մտքի պատմություն

Մակրոէկոնոմիկան որպես գիտություն ծնունդ է առել համեմատաբար վերջերս։ 20-րդ դարի 30–ական թվականներին «մակրոէկոնոմիկա» հասկացությունը որպես այդպիսին գոյություն չի ունեցել։ 1940-80-ական թվականներին տեղի է ունենում այդ գիտության հավաքագրումը, իսկ 80-ական թվականներից սկսվում է մակրոէկոնոմիկայի բեղմնավոր զարգացումը։ Չնայած դրան դեռ վաղ ժամանակներից առաջանում էին մակրոէկոնոմիկայի գաղափարներ, որոնք բացատրում էին տնտեսության վարքը, պատճառները, որոնց դեպքում հնարավոր է լինում օգտագործել կամ չօգտագործել տնտեսական քաղաքականությունը, բացատրում էր տնտեսության մեջ երկարաժամկետ և կարճաժամկետ հատվածների տարբերությունը և այլ գործոններ։ Չնայած դրանցից մի քանիսը հակասում են միմյանց։ Այսպիսով ի հայտ եկան մակրոէկոնոմիկայի տարբեր ուղղությունների ներկայացուցիչներ, մակոէկոնոմիկայի մտքի տարբեր դպրոցներ։

Վաղ պատկերացումը մակրոտնտեսագիտության մասին

Մերկանտելիզմից դեպի մարքսիզմ

 
Կարլ Մարքս

Չնայած նրան, որ մակրոէկոնոմիկան նոր գիտություն է ուսումնասիրությունը սկսվել է դեռևս «Քեյնսան հեղափոխությունից» շատ առաջ։

 
Ժան- Բատիստ Կոլբեր

15-րդ դարում առաջացավ մերկանտելիզմը` առաջին տնտեսագիտական (տնտեսական) դպրոցը, որի զարգացման վրա մեծ ազդեցություն է ունեցել Անտուան դե Մոնկրետիենը, Ուիլյամ Ստաֆֆորդը, Թոմաս Մանը, Ժան Բատիստ Կոլբերը:Քննարկվում էին այնպիսի խնդիրներ, ինչպիսիք էին ֆինանսական ապահովվածության ավելացումը`տնտեսության մեջ կառավարության միջամտմամբ, առևտրային հաշվեկշռի պահպանումը (ի հաշիվ տվյալ երկրում արտադրված ապրանքների արտահանման չափերի ավելացման և սահմանափակ ներմուծման). մերկանտելիստները մեծ ուշադրություն էին դարձնում դրամական շրջանառության ոլորտի վրա։ 18-րդ դարի կեսերին ձևավորվում է ֆիզիոկրատների դպրոցը (Ֆրանսուա Կենե, Անն Ռոբեր, Ժակ Տյուրգո, Վիկտոր Միրաբո և Պիեր Պոլ Մերսե Լա Րիվեր) Զարգացնելով իրենց գաղափարնները, հիմքում ֆիզիոկրատները հիմնվում էին գյուղատնտեսության դերի կարևորության վրա։ Այսպես ամենահին և ճանաչված տնտեսագիտական մոդելը` Կենեի աղյուսակը բացատրում էր «մաքուր արտադրանքի» շրջանառությունը միայն գյուղատնտեսության զարգացման տեսակետից, ամբողջ հասարակությունը բաժանելով արտադրողական, «անպտուղ» դասակարգի և սեփականատերերի։ 19-րդ դարում առաջացավ մարքսիզմը և մարքսիստական քաղաքական տնտեսությունը, որի հիմնադիրները համարվում են Կարլ Մարքսը և Ֆեդիրիխ Էնգելսը։ Մարքսի տնտեսագիտական գաղափարները նշանակալից ազդեցություն են ունեցել մակրոտնտեսագիտության տեսության զարգացման վրա։ Ներմուծվում և ակտիվորեն զարգանում են նոր հասկացություններ, ինչպիսիք են՝ հավելյալ արժեքը, արտադրական հարաբերությունները, պարզ և ընդլայնված վերարտադրությունը։

Ավստրիական դպրոց

 
Հոյգեն ֆոն Բյոմ-Բավերկ

19-րդ դարի վերջին ձևավորված ավստրիական տնտեսագիտական դպրոցի ներկայացուցիչները ընդգծում էին շուկայի գնային մեխանիզմի ինքնակազմավորվող ուժերի դերը։ Տվյալ մոտեցման հիմքն այն պնդումն է, որ մարդկային վարքագծի բարդությունը և շուկայի բնույթի մշտական փոփոխությունը դարձնում են տնտեսության մեջ մաթեմատիկական մոդելավորումը բացառապես բարդ (եթե ընդհանրապես հնարավոր է )։ Մակրոտնտեսագիտական խնդիրները ուսումնասիրելիս, ներառյալ դրամական ցիկլի բնույթի ուսումնասիրությունը, ավստրիական դպրոցը հիմնական շեշտը դնում է հետերոգենեսության և կապիտալի ժամանակավոր կառուցվածքի վրա։ Ավստրիական դպրոցի հիմնական ներկայացուցիչները համարվում են Կարլ Մենգերը, Հոյգեն ֆոն Բյոմ-Բավերկը, Լյուդվիգ ֆոն Միզեսը։ 20-րդ դարի լավագույն տնտեսագետների թվին են պատկանում ավստրիական դպրոցի ներկայացուցիչներ Հենրի Խեզլիտտ, Մյուրրե Ռոտբարդ և նոբելյան մրցանակակիր Ֆրիդրիխ ֆոն Հայեկը ։

Դասական դպրոց

 
…Մեծ Ճգնաժամը խալխլեց հավատը դասական,«ավտոմատացված» տնտեսության նկատմամբ (լուսանկարում՝ Ֆլորենս Օուենս Թոմփսոն)

«Ավտոմատացված տնտեսության» կողմնակիցներ համարվում են 'դասական' և 'նեոդասական' մակրոտնտեսագիտության գաղափարի կողմնակիցները։ Այս դպրոցը հիմնադրվել է դեռևս 18-րդ դարում։ 18-րդ դարի վերջում սկսվում է դասական տնտեսագիտության տեսության զարգացման երկրորդ փուլը։ Այդ ժամանակահատվածը նշանավորված է Ադամ Սմիթի և նրա «անտեսանելի ձեռքի սկզբունքի» զգալի ազդեցությամբ։ Առաջանում են տեսակետներ տնտեսության մշտական կայունության մասին, առաջանւմ է տեսություն« «laissez-faire», որը պնդում էր. բոլոր շուկաներում գոյություն ունի բացարձակ մրցակցություն, բոլոր գները մշտապես փոփոխվում են կախված առաջարկի և պահանջարկի վիճակից և շուկան կարող է ինքնուրույն գալ հավասարակշռության։ 19-րդ դարում ի հայտ են գալիս այնպիսի տնտեսագետներ ինչպիսիք են՝ Դավիթ Ռիկարդոն և Թոմաս Մալթուսը։ Հենց այս ժամանակաշրջանում ձևավորվեց ենթադրություն այն մասին, որ մակրոտնտեսության մեջ չի կարող լինել ամբողջական առաջարկի և պահանջարկի անհավասարակշռություն, որովհետև վերջինս «ինքն է ձևավորում ամբողջական պահանջարկ»։ Այս գաղափարի հիմնադիրը համարվում է Ժան Բատիստ Սեյը և հայտնի է որպես Սեյի Օրենք։ Դասական մոդելի կողմնակիցների համար տնտեսության հիմնական խնդիրը ռեսուրսների սահմանափակությունն է, նրանց համար տարբերություն չկա տնտեսության երկարաժամկետ և կարճաժամկետ հատվածների միջև։ Այս մոդելը փաստացի դադարեց գոյություն ունենալ 20-րդ դարի սկզբին, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի և 1930 թվականի Մեծ ճգնաժամի ընթացքում համաշխարհային տնտեսությունը ի վիճակի չէր ինքնուրույն վերականգնվել։ Դասական մակրոտնտեսագետ մտքի հիմնական ներկայացուցիցները համարվում են Ալֆրեդ Մարշալը, Արթուր Սեսիլ Պիգու և ուրիշները։

«Քեյնսան հեղափոխություն» և ժամանակակից մակրոտնտեսագիտության ծնունդ

 
Բեն Բերնանկե Քեյնսական դպրոցի գլխավոր ներկայացուցիչներից մեկը
 
Գրիգորի Մենկյու Քեյնսական դպրոցի գլխավոր ներկայացուցիչներից մեկը

Քեյնսան տնտեսագիտական դպրոցը ստեղծվել է բրիտանացի տնտեսագետ Ջոն Մեյնարդ Քեյնսի կողմից 1936 թվականին, երբ նա հրատարակեց իր «Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն» գիրքը։ Մինչ այդ Մեծ ճգնաժամը խարխլել էր հավատը դասական «ավտոմատացված» տնտեսագիտության հիմքերը։ Քեյնսը, ելնելով իր ուսումնասիրություններից, Երկրորդ Համաշխարհային պատերազմի և 1929-1933 թվականների մեծ դեպրեսայի փորձից եկավ եզրահանգումների, որոնցով լիովին հերքեց դասականների գաղափարները։ Նախ և առաջ Քեյնսը ենթադրեց, որ շուկայում չի կարող լինել միայն կատարյալ մրցակցություն։ Երկրորդ Քեյնսը ենթադրում էր, որ կարճաժամկետ հատվածում գները կարող են չփոխվել։ Ըստ քեյնսականության տնտեսությունը կարող է լինել անկայուն։ Քեյնսը համոզված էր, որ կոնկրետ իրադրություններում շուկան չի կարող ինքնուրույն դիմակայել. երբեմն պետությունը պետք է միջամտի տնտեսությանը, որպեսզի վերացնի թերությունները։ Այսպիսով, Քեյնսը համարվում է խառը տնտեսական համակարգի կողմնակիցը։ Շուտով հայտնվեցին Քեյնսի տնտեսագիտության տեսության մեծ թվով հետևորդներ։ 20-րդ դարի երկրորդ կեսին առաջացան այսպես կոչված նեոքեյնսականությունը և «նոր քեյնսականությունը», որոնց նպատակն է ընդգրկել քեյնսականությունը ժամանակակից տնտեսագիտական վերլուծության ստանդարտների մեջ և կապ գտնել ավելի վաղ, նեոդասական գաղափարների հետ։ Քեյնսական մակրոտնտեսական դպրոցը հատկապես մեծ ճանաչում գտավ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում սկսած 2007 թվականից։ Տվյալ դպրոցի հիմնական ներկայացուցիչներից կարող ենք համարել Ուիլյամ Ֆիլիպսին, Բեն Բերնանկին, Ջեյմս Տոբինին և Գրեգորի Մենկյուն։

20-ր դարի երկրորդ կեսը

Մոնետարիզմ

Մոնետարիզմը առաջացել է 20-րդ դարի 60-ական թվականներին։ Տվյալ դպրոցը հիմնվում է այն բանի վրա, որ տնտեսության զարգացման գլխավոր չափանիշը նրանում փողի առաջարկն է։ Մոնետարիզմի ներկայացուցիչները գտնում են, որ, համաձայն մոնետարիստական կանոնի, տնտեսությունը կայուն է և գործում է ռեսուրսների լրիվ զբաղվածության մակարդակով, եթե փողի առաջարկը փոխվում է հաստատուն արագությամբ։ Մոնիտարիստական դպրոցի հետևորդները գտնում են, որ տնտեսության մեջ մեծ դեր է կատարում երկարաժամկետ, քան կարճաժամկետ հատվածը։ Հայտնի հավասարումը փողի քանակական տեսություն (MV = PY) ձևավորել է մոնիտարիստական դպրոցի ներկայացուցիչ Իրվինգ Ֆիշերը, ինչը դարձավ այս դպրոցի կարևոր բաղկացուցիչ մասերից մեկը։ Մոնետարիստները հաճախ վիճում են « քեյնսականների» հետ մոնետար դրամավարկային և ֆիսկալ քաղաքականության արդյունավետության շուրջ։ Վերջիններս հավատում են, որ փողի պահանջարկը շատ զգայուն է հավասարակշռված տոկոսադրույքի նկատմամբ, ինչի հետևանքով փողի առաջարկի ավելացումը աննշան է օգնում մեծացնել ամբողջական արտադրանքի ծավալը։ Իսկ քեյնսականները գտնում էին, որ ֆիսկալ քաղաքականությունը շատ ավելի արդյունավետ է, քան՝մոնետարը։ Մոնետարիստները հակառակը գտնում են, որ մոնետար քաղաքականությունը ավելի արդյունավետ է և կասկածում են ֆիսկալ քաղաքականության արդյունավետության վրա, գտնելով, որ փողի պահանջարկը ծայրահեղ անզգայուն է տոկոսադրույքի մակարդակի նկատմամբ։ Ֆիսկալ քաղաքականության անցկացման ժամանակ հաճախ պահանջվում է ավելացնել պետության կողմից կատարվող ապրանքների և ծառայությունների գնման չափերը։ Դրա համար պետությանը անհրաժեշտ են միջոցներ. մեծանում է փոխառու միջոցների պահանջարկը որը և տանում է տոկոսադրույքի աճի։ Մոնետարիստները գտնում են, որ վերջինս բերում է մասնավոր ներդրումների կտրուկ նվազմանը տնտեսության մեջ, որն էլ իր հերթին բավականին դանդաղեցնում է համընդհանուր առաջարկի մեծացումը։ Նման էֆեկտը անվանում են մասնավոր ներդրումների դուրս մղման էֆեկտ (англ. Crowding-out Effect)։ Այսպիսով մոնետարիստների կարծիքով ֆիսկալ քաղաքականությունը անարդյունավետ է։ Մոնետարիստներ են այնպիսի հայտնի տնտեսագետներ, ինչպիսիք են Միլտոն Ֆրիդմանը և Էդմունդ Ֆելպսը։

Ռացիոնալ սպասումների տեսություն

1970 թվականի նոր դասական մակրոտնտեսագիտություն

Ռացիոնալ սպասումների տեսությունը առաջացել է 1970-ական թվականներին ամերիկացի տնտեսագետ Ռոբերտ Լուկասի կողմից։ Կարևոր ներկայացուցիչնեից է համարվում նաև Թոմաս Սադժենտը։ «Նոր դասականները» հիմնվում են տեղեկատվության անհամաչափության սկզբունքի վրա և մակրոտնտեսագիտական գործակալների արդյունավետության վրա. Տրամադրվող տնտեսական տեղեկատվության որակը համարվում է տնտեսության վարքի կարևոր չափանիշներից մեկը։ Այսպիսով տվյալ դպրոցի ներկայացուցիչները գտնում են, որ եթե բոլոր տնտեսագետ գործակալները իրենց վարքագծում լինեն արդյունավետ, եթե նրանց տրամադրվեն կատարյալ տեղեկատվություն, ապա տնտեսությունը չի կարող լինել անկայուն։ Կարծում էին նաև, որ .քանի որ մարդիկ ռացիոնալ են, ապա «միևնույն սխալը չեն կարող կրկնել կրկնակի », այսինքն կարող են արագ հարմարվել տնտեսության ցանկացած իրավիճակում։ Արդյունքում բոլոր գործակալները կարող են կանխատեսել այն, ինչ կարող է տեղի ունենալ, եթե պետությունը օգտագործի միևնույն մեթոդները տնտեսության կարգավորման համար։

20-րդ դար վերջին նոր քեյնսականություն

Այս տնտեսագիտական դպրոցը համարվում է քեյնսականության ճյուղավորումներից մեկը։ Այն հիմնավորվել է 1991 թվականին ի շնորհիվ այնպիսի տնտեսագետների ինչպիսիք են Գրեգորի Մենկյուն, Դէվիդ Ռոմերը, Օլիվեր Բլանշարը և Ստենլի Ֆիշերը։ Մենկյուն և Ռոմերը այդ թվականին հրատարակեցին երկհատորյա« նոր քեյնսականության տնտեսություն» գիրքը (eng.« New Keynesian Economics») Նոր քեյնսականները քիչ բանով են տարբերվում« հիմնական» քեյնսականներից։ Այս պարագայում նույնպես գտնում են, որ գները «կպչուն են», այսինքն ունակ են չփոխվել որոշակի ժամանակահատվածի ընթացքում։ Սուր քննադատության է ենթարկվում« laissez-faire» տեսությունը։ Բայց և այնպես«նոր քեյնսականների» և նոր դասականների տեղեկատվության ոչ կատարյալ լինելու մասին ենթադրությունները լրացվում են հիպոտեզներով, որով այս դպրոցը տարբերվում է հիմնական քեյնսականությունից։

Առաջարկի տնտեսագիտություն

 
Ռոբերտ Մանդելլ
 
Առաջարկի տեսության ամենահայտնի կորերից մեկը համարվող, Լաֆֆերի կորը

Այս գաղափարը ըստ պաշտոնական տվյալների առաջադրվել է 1970–ական թվականների երկրորդ կեսից։ Առաջին անգամ այս տերմինը հնչել է Գերբերտ Շտայնի կողմից, որը 1976 թվականին եղել է ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիկսոնի խորհրդականը։ Առաջարկի տնտեսագիտության (տնտեսության) զարգացման տեսությունում կարևոր ներդրում ունեն Արթուր Լաֆֆերը և Ռոբերտ Մանդելը։ Այս դպրոցի ներկայացուցիչներին անվանում են նաև սփլայ սայդեր (eng. «Supply-siders»)։ Այս դպրոցի ներկայացուցիչների կարծիքով ազգաբանակչության համար անհրաժեշտ է ստեղծել բոլոր նպաստավոր պայմանները ապրանքների և ծառայությունների արդյունավետ արտադրության համար։ Այսպիսով տնտեսության համար կարևոր գործոն է համարվում աշխատուժի և կապիտալի առաջարկի խթանումը։ Որպես կանոն այդ կողմնակիցները ակտիվորեն աջակցում են պետության կողմից հարկերի իջեցմանը, քանի որ մեծ մասամբ ընկերությունները հարկերը դիտում են որպես լրացուցիչ ծախսեր՝ յուրաքանչյուր լրացուցրչ միավոր արտադրանքի համար։ Իսկ հարկերի ավելացումը կարող է բերել ամբողջական առաջարկի կրճատման, որը իր հերթին կբերի այնպիսի հետևանքների, ինչպիսին է ինֆլյացիան և ստագֆլացիան։

21-րդ դարի սկիզբին Համաշխարհային ֆինանսական ճգնաժամ

2000-ականների երկրորդ կեսը նշանավորվեց ֆինանսական ճգնաժամի սկիզբով ամբողջ աշխարհում, որը ստիպեց շատ տնտեսագետների լրջորեն մտածել նրա պատճառների մասին։ Շուտով հայտնի դարձավ, որ այսպես կոչված տնտեսական պղպջակը ( փուչիկը) դարձավ տվյալ անկման հիմնական պատճառը։ Պղպջակի տակ սովորաբար հասկացվում է շուկայի «փքվածությունը» մեծ քանակի արժեթղթերով, այդ թվում և ածանցյալ՝ իրենց գնից զգալիորեն բարձր վաճառվող։ Ընդ որում տնտեսագիտական դպրոցներից ոչ մեկը չի առաջարկել հիպոթեզներ, ոչ ենթադրություններ կապված տնտեսական «պղպջակների» խնդիրների, հատկությունների և դրանց դեմ պայքարեղ միջոցների հետ։ Ֆինանսական ճգնաժամի փորձը միկրոտնտեսական մտքի զարգացման մեջ բերեց ոչ պակաս պտուղներ և վերջը դրեց առանց այդ էլ փխրուն փոխհարաբերություններին՝ քենսյականների և նոր դասականների միջև ֆիսկալ և մոնետարիստական քաղաքականության կիրառման էֆֆեկտիվության վերաբերյա. լ։ Երկու դպրոցների ներկայացուցիչները միասին եկել էին այն եզրակացությանը, ոչ մոնետարիստական քաղաքականությունը պետք է օգտագործվի գործավարության պարբերաշրջանների հարթեցման համար, սակայն այս ժամանակաշրջանի ֆինանսական ճգնաժամը կրկին բացեց այդ թեմայով բանավեճերը։

Ժամանակակից մակրոտնտեսական տեսություն

Վերլուծություն

Մակրոտնտեսությունը համարվում է սոցիալական գիտություն։ Այդ իսկ պատճառով տնտեսական երևույթները չեն ենթարկվում ստույգ կանխատեսումների. Մակրոտնտեսական գործակալներին/ ագենտնետին/ կարելի է միայն հետևել և անել կանխատեսումներ այդ հետևությունների արդյունքների վրա։ Տնտեսական մոդելը համարվումէ պարզեցված ձևը տնտեսությունը ամբողջապես ուսումնասիրելու համար։ Շատ տնտեսական մոդելներ ունեն միշարք լուրջ թերություններ և հաշվի չեն առնում մի շարք կարևոր փաստեր։ Տնտեսագիտությունը վերլուծության է ենթարկվում գրաֆիկների, աղյուսակների, սխեմաների, մաթեմատիկական ֆունկցիաների միջոցով, ընդ որում ուսումնասիրությանը ենթակա են մակրոտնտեսական փոփոխությունները որոնք կարող են լինել կամ էկզոգեն, այսինքն կատարվում են տնտեսական մոդելից դուրս, կամ էնդոգեն որոնք ձևավորվում են մոդելի ներսում։ Բոլոր մակրոտնտեսական հատկանիշները կարող են դիտվել կամ որոշակի ժամանակահատվածում, կամ բնութագրվում են որոշակի պահերի համար։ Այսպիսով բոլոր փոփոխականները մակրոտնտեսագիտության մեջ բաժանվում են երկու խմբի.

  • Հոսքեր' - փոփոխականներ, որոնք ուսումնասիրվում են որոշակի ժամանակահատվածում (օրինակ մեկ տարում) ։ Հոսքերին կարելի է վերագրել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են ներդրումները, պետական բյուջեի վիճակը (ավելցուկ և պակասուրդ) ներկրում և արտահանում, ՀՆա։
  • Պահուստներ - ցուցանիշներ, որոնք ցույց են տալիս քանակը տվյալ ժամանակում։ Պահուստներ կարելի է համարել հարստությունը, պետական պարտքը, գործազուրկների քանակը։

Մակրոտնտեսագիտական վերլուծության ցուցանիշները բաժանվում են երկու խմբի՝ դրական վերլուծություն և նորմատիվային ։ Առաջինը որոշում և բացատրում է տնտեսության վարքագիծը և հանդիսանում է հիմք տնտեսության ապագայի կանխատեսումների համար։ Նորմատիվ վերլուծությունը ցույց է տալիս ինչ պետք է անել և ինչպիսի տնտեսական ձևափոխումներպետք է կատարվեն։ Որպես օրենք նորմատիվ վերլուծությունը հանդիսանում է ամբողջական տնտեսական հետազոտության քաղաքական մոտեցում։ Մակրոտնտեսական հետազոտությունները արվում են «ceteris paribus» («այլ հավասար պայմաններում») ռեժիմով, այսինքն մեկ փոփոխական դիտարկման դեպքում մյուսները մնում են անփոփոխոխ։

Տնտեսության տարրերը

 
Քառահատվածային տնտեսական չափանիշ

Ցանկացած տնտեսություն կազմված է շուկաներից և տնտեսական գործակալներից։ Տեսականում առանձնացնում են չորս մակրոտնտեսական գործաալներ և երեք շուկաներ։ Տնտեսության բոլոր բաղկացուցիչ մասերը միացած են միմյանց ծախսերի, եկամուտների և իրական արժեքի շրջապտույտներով։

Մակրոտնտեսական շուկա

Արտադրական գործոնների շուկա

Տնտեսական ռեսուրսներ կամ արտադրական գործոններ ընդունված է համարել ՝ հողը, աշխատուժը (աշխատանքի շուկա), ֆիզիկական և ֆինանսկան կապիտալ։ Որոշ տնտեսագետներ ավելացնում են նաև այդ ցուցակին մարդկային կապիտալը կարողություններ, մարդկանց տաղանդը, որը թույլ է տալիս ավելացնել արտադրողականությունը։

Ապրանքների և ծառայությունների շուկա

Հենց այս շուկայում էլ իրականանում է պահանջարկի և առաջարկի ամբողջականության ձևավորում։ Ընդ որում ապրանքների պահանջարկը ներկայացնում են բոլոր մակրոտնտեսական գործակալները, միևնույն ժամանակ առաջարկը ստեղծում են կազմակերպությունները՝ ապրանքների և ծառայությունների հիմնական արտադրողները։ Քանի որ այդ շուկայում իրական արժեքների փոխանակություն է կատարվում այդ շուկան կոչվումէ նաև իրական շուկա։

Ֆինանսական շուկա

Ֆինանսական շուկան կազմված է.

  • Փողի շուկա, որտեղ կատարվում է փողի առաջարկի և պահանջարկի ձևավորումը, հետազոտում տոկոսադրույքի և փողի զանգվածի հավասարակշռությունը
  • Արժեթղթերի շուկա, սա այնպիսի ֆինանսական ակտիվների շուկա է, ինչպիսիք են բաժնետոմսերը և պարտատոմսերը։

Մակրոտնտեսական գործակալներ

Մակրոտնտեսության մեջ դիտում են չորս տնտեսական գործակալներ

  • Տնային տնտեսություններ - հանդիսանում են տնտեսական ռեսուրսների սեփականատերերը / արտադրական գործոններ/, ապրանքների և ծառայությունների հիմնական սպառողները։ Կազմակերպությունների կողմից օգտագործվող աշխատուժի դիմաց որպես եկամուտ ստանում են աշխատավարձը՝ տնային տնտեսությունների կողմից արտադրված հիմնական ռեսուրսը։ Վճարում են հարկեր պետությանը և նրանից էլ ստանում են անհրաժեշտ տրանսվերտներ, այնպիսիք, ինչպիսիք են թոշակը, անաշխատունակության նպաստը, ուսանողների թոշակը և այլն։ .
  • Կազմակերպությունների - ապրանքների և ծառայությունների հիմնական արտադրողների գլխավոր նպատակն է, առավելագույնի հասցնել սեփական շահույթը։ Հանդիսանում են արժեթղթերի շուկայի հիմնական պարտատերերը։ Կազմակերպությունները ապրանքների և ծառայությունների ներդրումից ստանում են շահույթ։ Կազմակերպությունների հիմնական ծախսերն են համարվում՝ հարկերը, ներդրումային ծախսերը և ռեսուրսների օգտագործման համար վճարները տնային տնտեսություններին։

Տնային տնտեսությունները և կազմակերպությունները կազմում են տնտեսության մասնավոր հատվածը։

  • Պետություն - հասարակական բարիքների հիմնական արտադրողը, հիմնական նպատակն է ազգային եկամուտի վերաբաշխում, այլ գործակալների և շուկանների տնտեսական ակտիվության կարգավորում։ Ստանում են հարկեր՝ նրա հիմնական եկամուտի աղբյուրը, վճարում է տնային տնտեսություններին տրանսֆերտներ և կազմակերպություններին հատկացնում է սուբսիդիաներ, եթե անհրաժեշտ է կատարում է գնումներ ապրանքների շուկայում։ Պետությունը անընդհատ շփման մեջ է գտնվում ֆինանսական շուկայի հետ։

Մասնավոր հատվածը պետության հետ միասին կազմում են փակ տնտեսություն։

  • Օտարերկրյա հատված - միջազգային առևտուր, կապիտալի և արժեթղթերի շրջանառություն։

Բոլոր չորս մակրոտնտեսական գործակալները ձևավորում են բաց տնտեսություն։

Մակրոտնտեսական տեսության հիմնական ցուցանիշներ

Մակրոտնտեսության տեսության մեջ դիտարկվում են հետևյալ հիմնական ցուցանիշները

  • Սպառողական ծախսեր (նշ. С ) - ապրանքների և ծառայությունների դիմաց տնային տնտեսությունների ծախսերը
  • տնային տնտեսությունների խնայողություններ(նշ. S) - եկամտի մի մասը, որը տնային տնտեսությունները պահում են բանկերում նպատակ ունենալով ստանալ լրացուցիչ եկամուտ՝դեպոզիտներից
  • Ներդրումներ(նշ. I) - կազմակերպությունները ապրանքների արտադրության ընդլայնման նպատակով կուտակում են կապիտալ և, հետևաբար, առավելագույն շահույթի ստացում են հետապնդում։
  • Ապրանքների և ծառայությունների պետական գնումներ (նշ. G) - պետական ներդրումները ևպետական ծառայողների աշխատավարձը և այլն։
  • Զուտ հարկեր (նշ. T) - հարկերի և տրանսվերտների տարբերությունը։ Պետական գնումների և զուտ հարկերի հարաբերակցությունը ցույց է տալիս պետական բյուդջեի վիճակը. Եթե պետական գնումները գերազանցում են զուտ հարկերին, ապա երկրում պետական բյուջեի (դիֆիցիտը ) պակասուրդ է, համապատասխանաբար, բյուջեի ավելցուկ նշանակում է, որ զուտ հարկերը գերազանցում են պետական գնումների չափը։
  • Զուտ արտահանում նշ. ( Xn или NX) - արտահանման և ներկրման տարբերությունը։ Ներկրման և արտահանման հարաբերակցությունը ցույց է տալիս առևտրային հաշվեկշռի վիճակը։ Եթե արտահանումը գերազանցում է ներմուծմանը, ապա երկրում առևտրային հաշվեկշռի ավելցուկ է, եթե ներմուծումը գերազանցում է արտահանմանը, ապա, համապատասխանաբար, երկրի առևտրական հաշվեկշռում՝ պակասուրդ։
  • Ամբողջական եկամուտ(նշ. Y) -


 , Բաց տնտեսության համար ամբողջական եկամտի բանաձև։ Փակ տնտսության պայմաններում հաշվի չի առնվում մաքուր արտահանումը։ Մասնավոր հատվածի համար ամբողջական եկամտի մեջ չի ներառվում ապրանքների և ծառայությունների պետական գնումների չափը։ Ամբողջական եկամտի ֆունկցիան որոշում է ամբողջական պահանջարկի կորը (eng. Aggregate Demand - - AD)։ Ամբողջական պահանջարկի և ամբողջական առաջարկի հատման կետը (AS) (կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածներում) ցույց է տալիս տնտեսության հավասարակշռությունը. հավասարակշված գնի մակարդակի և ամբողջական թողարկման արժեքը։ Ամբողջական եկամտի բանաձևը նաև համարվում է ըստ ծախսերի համախառն ներքին արդյունքի հաշվառման բանաձև։

Ազգային հաշիվների համակարգ

Մակրոտնտեսության մեջ ապրանքների, եկամուտների և ծախսերի շրջապտույտը ձևավորում են հիմնական ցուցանիշների ամբողջությունը։ Շրջանառության մոդելի հիմքն է հանդիսանում այսպես կոչված ազգային հաշիվների համակարգը (կրճատ ԱՀՀ), որը մշակվել է 1920-ական թվականների վերջում ամերիկացի գիտնական Սայմոն Կուզնեցի կողմից։ ԱՀՀ – ի հիմնական ցուցանիշներն են հանդիսանում՝ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), համախառն ազգային արդյունք (ՀԱԱ), զուտ ներքին արդյունքը (ԶՆԱ), զուտ ազգային արդյունք (ԶԱԱ), ազգային, մասնավոր և տնօրինվող եկամուտները։ ԱՀՀ–ի առավել հայտնի ցուցանիշներից են հանդիսանում ՀՆԱ–ն և ՀԱԱ–ն։

  • ՀՆԱ - մեկ տարվա ընթացքում տվյալ երկրի տարածքում արտադրված բոլոր վերջնական ապրանքների և ծառայությունների ամբողջական շուկայական արժեքը։
  • ՀԱԱ - անկախ արտադրման տեղից դիտարկվեղ երկրի քաղաքացիների կողմից արտադրված բոլոր վերջնական ապրանքների և ծառայությունների ամբողջական շուկայական արժեքը։

Զուտ ներքին և ազգային արդյունքը հաշվառվում են ինչպես ՀՆԱ–ն և ՀԱԱ-ն, բայց իրենց մեջ չեն ներառում օգտագործված կապիտալի արժեքը (այսինքն՝ մաշվածությունը)։ Ազգային հաշիվների համակարգի ցուցանիշները օգտագործվում են ոչ միայն ամբողջական եկամտի և երկրում եկամտի հաշվառման համար, այլև բնակչության բարեկեցության մակարդակի մոտավոր չափման համար, այսինքն՝ երկրի կենսականորեն անհրաժեշտ միջոցներով՝ նյութական, սոցիալան, մշակութային, հոգևոր, էկոլոգիական և այլ բարիքների ապահովածության մակարդակը։ Դրա համար օգտագործվում են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն, մեկ շնչի հաշվով ազգային եկամտի մակարդակը, սպաողական գների ինդեքսը։ «Մեկ շնչի հաշվով» տվյալ ցուցանիշները ունեն որոշ թերություններ և հաշվի չեն առնում մի շարք կարևոր ցուցանիշներ՝ առաջին հերթին բնակչության մեկ շնչի հաշվով եկամուտների բաշխումը։

Մակրոէկոնոմիկայի կողմից լուծվող հիմնահարցերը

Մակրոտնտեսությունը ուսումնասիրում է տվյալ երկրի տնտեսական գործունեության ընդհանուր արդյունքները և ունի լուծում պահանջող առանձնահատուկ հիմնահարցեր, դրանք են՝

  1. Մակրոէկոնոմիկան ընդհանրացնում է տնտեսական գիտությունների հետազոտության արդյունքները, դրանք կապակցում է իրար և օգտագործում է երկրի տնտեսության կարգավորման, տնտեսական քաղաքականության առաջադրման գործընթացում։
  2. Մակրոէկոնոմիկան տնտեսական քաղաքականության ձևավորման գործիք է, որը առաջադրում է տնտեսության զարգացման այն ռազմավարական խնդիրներն ու հիմնահարցերը, որոնք բխում են երկրի տնտեսական զարգացման տվյալ փուլի նպատակից և պետք է դրվեն տնտեսական քաղաքականության հիմքում։
  3. Մակրոէկոնոմիկան հնարավորություն է տալիս ամբողջական գնահատել երկրի տնտեսության բոլոր ճյուղերի գործունեության արդյունավետությունը և իր առջև խնդիր է դնում գնահատել և ընդհանրացնել տնտեսության տարբեր բնագավառների արդյունքները, միավորել դրանք և արտահայտել ընդհանուր ցուցանիշներով։

Մակրոտնտեսություն և պետության քաղաքականություն

Բիզնես ցիկլերը մակրոտնտեսությունում

 
Տնտեսագիտության մեջ նոբելյան մրցանակակիր Ֆինն Կիդլանդ

Ցանկացած տնտեսական համակարգում կարելի է ընդգծել պարբերաշրջանային տատանումներ՝ տնտեսության վերելքներ և վայրէջքներ, որոնք առաջանում են ամբողջական պահանջարկի և ամբողջական առաջարկի ցնցումներից և կոչվում են բիզնես պարբերաշրջաններ, տնտեսական կամ գործարար պարբերաշրջաններ։ Բիզնես-պարբերաշրջանների փուլեր են համարվում՝ վերելք, «գագաթ», անկում և «հատակ», այսինքն՝ճգնաժամ։ Առավել խորը ճգնաժամը անվանում են դեպրեսիա։

Հաճախ գործարար ակտիվության այդպիսի տատանումները անկանխատեսելի են և ոչ կանոնավոր։ Գոյություն ունեն տարբեր՝ իրենց փուլերով, հաճախականությամբ և չափերով գործնական ակտիվության պարբերաշրջաններ։ Հայտնաբերված և ուսումնասիրված են պարբերաշրջաններ, որոնք տևում են միջինը 3-4 տարի և կոչվում են Կիտչինի պարբերաշրջաններ։ Բիզնես – պարբերաշրջաններ, որոնց ժամանակահատվածը տևում է, մոտավորապես, 7-11 տարի, կոչվում են Ժուգլյարի պարբերաշրջաններ։ Այնպիսի ցիկլեր ինչպիսին է Կուզնեցի տեմպը, տևում են 15-20 տարի, միաժամանակ այսպես կոչված Կոնդրատևի պարբերաշրջանը կամ երկարաժամկետ ցիկլերը՝ 45-60 տարի։ Այսպիսի պարբերաշրջանների պատճառները կարող են լինեն շատ տարբեր. Սկսած պատերազմներից, հեղափոխություններից, տեխնոլոգիական գործընթացներից և ներդրողների վարքագծից մինչև օրինակ մագնիսական փոթորիկների քանակը տարվա մեջ և մակրոտնտեսական գործակալների արդյունավետությունը։ Այսպիսով տնտեսության այսպիսի անկանոն վարքը բացատրում է մշտական անհավասարակշռությունը ամբողջական առաջարկի և ամբողջական պահանջարկի, ընդհանուր ծախսերի և արտադրության ծավալների միջև։ Բիզնես պարբերաշրջանների տեսությունը մեծ ճանաչում է ձեռք բերել ամերիկացի տնտեսագետ Ուիլյամ Նորդխաուսի կողմից։ Բիզնես պարբերաշրջանների զարգացման մեջ մեծ ներդրում ունեն այնպիսի մարդիկ, ինչպիսիք են՝ Ռոբերտ Լուկասը, նորվերգացի տնտեսագետ՝ Ֆինն Կիդլանդը, ամերիկացի՝ Էդուարդ Պրեսկոտտը և ավստրոամերիկացի տնտեսագետ, սոցիոլոգ և պատմաբան Յոզեֆ Շումպետերը։

Տնտեսական պարբերաշրջանների բնույթը և վարքագիծը ուղիղ հարաբերության մեջ է հիմնական մակրոտնտեսական հիմնախնդիրների հետ, արժեզրկում և գործազրկություն։ Տնտեսության գերաճ, այսինքն վիճակ, որի ժամանակ երկիրը գտնվում է իր տնտեսական հնարավորությունների գագաթնակետում, ոչ հազվադեպ առաջանում են բարձր արժեզրկման տեմպեր, այսինքն՝ սրընթաց աճ կամ գների «ուրճացում»։ Շարունակական վայրէջքը իր հերթին վտանգում է պարբերաշրջանային գործազրկության նշանակալից մակարդակը։ Դա նշանակում է, որ կրճատում են աշխատուժի քանակը իրենք գրծատուները, որպես օրենք ակտիվներից բարձր պահանջների հետևանքով տնտեսության մեջ գործնական ակտիվների իջեցման ժամանակ։

Որպես կանոն, պետության քաղաքականությունը կախվածէ տվյալ երկրի տնտեսության վիճակից, այսինքն նրանից, թե պարբերաշրջանի, որ փուլում է գտնվում տվյալ երկիրը. վերելք, թե վայրէջք։ Եթե երկիրը գտնվում է վայրէջքում, ապա կառավարությունը վարում է խթանող տնտեսական քաղաքականություն, որպեսզի երկիրը հանի ճգնաժամից։ Եթե երկիրը վերելք է ապրում, ապա կառավարությունը իրականացնում է զսպող տնտեսական քաղաքականություն որպեսզի թույլ չտա բարձր մակարդակի ինֆլյացիա երկրում։ Տնտեսության տեսությունը առանձնացնում է տնտեսական քաղաքականության երկու ձև, որը կարող է իրականացնել պետությունը։

Ֆիսկալ քաղաքականություն

Ֆիսկալ քաղաքականություն- պետության կարգավորիչ քաղաքականություն, որի նպատակն է մեղմել տնտեսական պարբերաշրջանները ամբողջական խնայողությունների ցուցանիշների փոփոխության միջոցով։ Տվյալ տնտեսության հիմնական գործիքները հանդիսանում են զուտ հարկերը և ապրանքների և ծառայությունների պետական գնումները։ Եթե երկրում անկում է, ապա կառավարությունը կարող է ավելացնել պետական գնումները կամ կրճատել հարկերը ամբողջական թողարկման ավելացան համար։ Եթե տնտեսությունը վերելքում է, ապա հակառակը՝ իջեցնել գնումները, ավելացնել հարկերը։ Ֆիսկալ քաղաքականության դրական գծերից մեկը այն է, որ տվյալ քաղաքականությունը ավելի հեշտ է իրականացնել պետության կողմից, քան մոնետարիստական քաղաքականությունը, որովհետև պետությունը հստակ առանձին որոշումներ չի կայացնում ֆիսկալ քաղաքականության իրականացման համար։ Մինչդեռ քեյնսական դպրոցի ներկայացուցիչները առաջարկեցին որ մոնետար քաղաքականությունը հեշտ է կառավարել տոկոսադրույքով, բայց ներդրումները դրանից գրեթե չեն փոփոխվում։ Ֆիսկալ քաղաքականությունը ունի նաև իր թերությունները։ Պետությունը, ինչպես յուրաքանչյուր մակրոտնտեսական գործակալ կարող է վնասներ կրել, այսինքն ունենալ պետական բյուջեի պակասուրդ։ Ավելցուկային միջոցների մեծ պաշարները նույնպես վնաս են պետության համար։ Ոչ գրագետ քաղաքականության վարումը կարող է բերել լուրջ անհավասարակշռություն պետական բյուջեում։ Ֆիսկալ քաղաքականության հիմնական խնդիրները տնտեսագետները համարում են Crowding-out-ի էֆեկտ (դուրսգրման էֆեկտ) , երբ պետական ծախսերի աճի դեպքում՝ վարկային միջոցների շուկայում որոշակի ռեակցիայի պատճառով, իջնում է ներդրումների ծավալը երկրում, որը դանդաղեցնում է երկրի զարգացման տեմպը։

Մոնետարիստական քաղաքականություն

Մոնետարիստական քաղաքականություն-պետության կայունացնող քաղաքականություն, որի նպատակն է մեղմացնել տնտեսության պարբերաշրջանները Կենտրոնական բանկի կողմից առաջարկվող դրամի փոփոխության միջոցով։ Առաջարկված շրջանառության փոփոխության համար կենտրոնական բանկը կարող է փոխվել հիմնական ռեզերվների նորմը առևտրային բանկի համար, գործել բաց շուկայում, այսինքն՝վաճառել կամ առնել պետական պարտատոմսեր բնակչությունից, կամ տպել դրամ։

Մոնետար քաղաքականության առավելությունն այն է, որ բանկային համակարգը ավելի արագ է գործում մոնետար քաղաքականության վրա, քան ֆիսկալի։ Խթանող մոնետար քաղաքականությունը նույնպես շահավետ է ոչ միայն բնակչության այլև կոմերցիոն բանկերի համար, քանի որ փողային զանգվածի ավելացման դեպքում բանկերը կարող են ավելի շատ վարկեր տրամադրել։

Որպես մոնետար քաղաքականության թերություն կարելի է առանձնացնել այն, որ դրամի առաջարկի փոփոխությունը կախված է ոչ միայն կենտրոնական բանկից, այլ նաև կոմերցիոն բանկերի արդյունավետությունից և տնային տնտեսությունի վարքագծից, որը շատ ժամանակ մոնետար քաղաքականությունը դարձնում է ավելի երկարատև իր կատարումով, քան՝ ֆիսկալը։

Տես նաև

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակրոէկոնոմիկա» հոդվածին։