Էմիլ Կիո
Էմիլ Կիո (ռուս.՝ Кио Эмиль Теодорович, իսկական ազգանունը՝ Ռենարդ) էմիլ Թեոդորովիչ (ապրիլի 11, 1894, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 19, 1965[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), կրկեսի խորհրդային դերասան, աճպարար։
Էմիլ Կիո | |
---|---|
կրկեսի խորհրդային դերասան, աճպարար | |
Ծնվել է | ապրիլի 11, 1894 |
Ծննդավայր | Ռուսաստանի Դաշնություն |
Մահացել է | դեկտեմբերի 19, 1965 (70 տարեկան) |
Մահվան վայր | Կիև |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | ռուս |
Մասնագիտություն | դերասան, ձեռնածու-աճպարար և աղբյուրագետ |
Երեխա(ներ) | Իգոր Կիո և Emil Renard-Kio? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԷմիլ Կիո Թեոդորովիչը 3 երեխաների մեծն էր (Էմիլ, Ֆելիկս, Գարի) գերմանաբնակ հրեա ընտանիքում։ Սովորել կոմերտական դպրոցում։ 1917 թվականից եղել է ռուսական թատրոնի դերասան, ապա աշխատել է ադմինիստրատոր Ալեքսանդր Չինիզելլի կրկեսում՝ Վարշավա։ 1921 թվականին հանդես է եկել որպես աճպարար խորհրդային թատրոնում։ 1928 թվականին շրջել է քաղաքներում։ 1922 թվականին հայտնվել է գովազդային պաստառներին, Էմիլ Կիո որպես բեմական անուն ընտրել էր եբրայերեն բառ՝ תְּקִיעָה (կիո), այդ բառը նրան ցանոթ էր վարշավական աղոթքներից[2][3]։ Ըստ մեկ այլ վարկածի` նա տեսել էր մի լուսավոր ֆիլմ, որտեղ այրվել էր Ն տառը, և որոշել էր, որ դա «հոյակապ կրկեսային ազգանուն է»։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1958)։ 1917 թվականին աշխատել է մանրապատումների թատրոնում, ապա տեղափոխվել Ա. Չինիզելլիի կրկեսը (Լեհաստան)։ 1920-ական թվականին վերադարձել է Ռուսաստան։ Կրկեսի ասպարեզում առաջիններից է, որ հանդես է եկել աճպարարական սարքերով (1932)։ Ստեղծել և մոդեռնացրել է աճպարարական հնարքները։ 1940 թվականին Կիոն փոխել է արևելյան մոտիվները և ընդլայնել է սենյակային զավեշտական համարները։ Աշխատել է ռեժիսորներ Ա. Գ. Աարնոլդի, Բ. Ա. Շախետոնի և Մ. Ս. Մեստեչկին հետ։ Մահացել է 1965 թվականի դեկտեմբերի 19 Կիևում շրջագայությունների ժամանակ։ Թաղել են Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը[4]։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
- ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստի կոչում (1958),
- Հյուսիսային Օսիայի վաստակավոր արտիստի կոչում
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Кио. Фокусы и фокусники. Москва։ Искусство, 1958.
- Марьяновский В. А. Кио. Отец и сыновья. — М.: Искусство, 1984. — 192, [34] с. — (Мастера советского цирка). — 25 000 экз. (в пер.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Кио Эмиль Теодорович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Телеинтервью с Игорем Кио (фрагмент показан 14.05.2008 в передаче «Игорь Кио. Последние 24 часа» Первым каналом)
- ↑ «Другое интервью с Игорем Кио». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Дата рождения на надгробном памятнике: 1900.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 439)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Կիո» հոդվածին։ |