ՊԵԿ-ը խոշոր հարկատուների է տուգանել․ որ ընկերություններն են դրանք

Լուրեր

18.04.2025 | 20:00
Սերժ Սարգսյանի արդարացումն անտեղի է՝ Փաշինյանին տարիներով պատրաստել են իշխանության, թող միայն Քոչարյանի վրա չգցի․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2025 | 19:48
Քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում ԱՆ իրավասությանն առնչվող հարցեր
18.04.2025 | 19:34
Դիլիջանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
18.04.2025 | 19:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձել է աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող
18.04.2025 | 19:09
Մնացական Աբրահամյանը անհաջող մասնակցեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
18.04.2025 | 18:49
FT-ն հայտնում է, որ Raiffeisen Bank-ը դադարեցրել է ՌԴ-ից հեռանալու գործընթացը․ բանկը հերքում է
18.04.2025 | 18:32
Ձեռքի ժամացույց՝ սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատված Բաբայանին
18.04.2025 | 18:28
Ըհը, կա՛մ դուք էլ եք բանակցել հայրենիք հանձնելու մասին, կա՛մ երեսպաշտ եք․ Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2025 | 18:19
Վաշինգտոնը լավատեսորեն է տրամադրված ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի հարցում․ ԱՄՆ փոխնախագահ
18.04.2025 | 18:15
Գյումրիում 50+1 տոկոսի չհաղթահարելը ավելի ծանր եք տանում, քան Արցախի կորուստը․ Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2025 | 18:09
«Արցախում 48 ընտանիքի կողմից թալանված 467 մլն դոլարն ենք պահանջում». մի խումբ արցախցիների բողոքի ակցիան և Սամվել Շահրամանյանի արձագանքը
18.04.2025 | 18:00
Արցախից թալանվածի վերադարձի պահանջով ակցիա, Ռուբինյան-Գալուզին զրույց ՀՀ-Թուրքիա կարգավորման հարցով․ ԼՈՒՐԵՐ
18.04.2025 | 17:57
Հույս ունենք՝ այս տարի կունենանք ատելության խոսքի ազգային սահմանումը․ ՀՌՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2025 | 17:50
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է ԵԽ ներկայացուցիչներ Լիլիթ Դանեղյանին և Արման Զրվանդյանին
18.04.2025 | 17:39
ՌԴ-ն կարող է Ուկրաինայի որոշ տարածքներ ստանալ, բայց ոչ բոլորը, որոնց հավակնում է․ Թրամփի ներկայացուցիչ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այն ընկերությունների ցանկը, որոնց մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքեր։ Հարկային ստուգումներն իրականացվել են 2025 թ․ հունվարի 1-ից մարտի 31-ը ներառյալ։

34 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել է շուրջ 138.1 մլն դրամ տուգանք։ Տուգանված հարկատուների շարքը գլխավորում է «Էվրիկա գրուպ» ընկերությունը, այն տուգանվել է 20 մլն դրամով։ Հարկ է նշել, որ ընկերությունը նույնքան տուգանվել էր նաև նախորդ տարի։ Factor.am-ը իրավաբաների պետական ռեգիստրից տեղեկանում է, որ ընկերությունը 100% բաժնետերը Թեմուր Ուսուբովն է։

10 մլն դրամով տուգանվել է Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ՍՊԸ-ն է։ Այն ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի ներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերություն է։ Տարեսկզբին Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն էլ 37 միլիոն 796 993 դրամ տուգանք էր նշանակել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նկատմամբ։ 

Նույնքան տուգանվել է նաև «Գազ-պրոպան» ընկերությունը։ Ընկերության հիմնադիրը Պերճ Յախանեջյանն է։ Երևանում և ՀՀ մարզերում հեղուկացված ածխաջրածնային գազի գործունեությամբ զբաղվող ընկերության նկատմամբ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այս տարի 15 միլիոն 964 հազար դրամ տուգանք է նշանակել։ 

ՊԵԿ ստուգումների արդյունքում 6 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է 31 չգրանցված աշխատող և առաջադրվել է շուրջ 7.8 մլն դրամ տուգանք։ Տուգանված հարկատուների ցանկը գլխավորում է «Մեղրաձոր գոլդ» ընկերությունը։ Ընկերությունում ՊԵԿ-ն արձանագրել է 20 չգրանցված աշխատող,  արդյունքում ընկերությանը տուգանել է 5 մլն դրամով։ 

Այս ընկերության 33 %-ի բաժնետերը Ծաղկաձորում գտնվող նախկին «Գոլդեն փելիս» հյուրանոցի սեփականատեր, գործարար Նարեկ Նալբանդյանն է։ Նա ընկերությունում բաժնեմաս է ստացել նախորդ տարվա հոկտեմբերին։ Ընկերությունում 33 %-ի բաժնեմաս ունի նաև Արտեմ Սահակյանը, իսկ 34 %-ի բաժնետերը Նարեկ Մարգարյանն է։ 

Անի Թամրազյան