Մարզպետի պատասխանը մասամբ բավարարեց, 1 շաբաթ կսպասենք. Քասախի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
10.04.2025 | 16:15Քասախ համայնքի վարչական շրջանի շենքում բնակիչները հանդիպեցին Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի և ՏԿԵ տրանսպորտի վարչության պետ Պապին Գալստյանի հետ։
Հանդիպումից հետո Քասախի բնակիչ Արթուր Մարդանյանը հայտարարությամբ հանդես եկավ, նա հայտնեց, որ մարզպետի պատասխանը իրենց մասամբ բավարարել է, մեկ շաբաթ իրենք կապասեն, որպեսզի պատկան մարմինները պատասխանեն իրենց պահանջներին։ Նրա խոսքով՝ եթե իրենց պահանջը չկատարվեց և համար 59 ավտոբուսը գյուղը չսպսարկեց, շարունակելու են բողոքի գործողությունները։
Նշենք, որ վաղ առավոտից Քասախ համայնքի բնակիչները փակել էին Երևան- Աշտարակ ճանապարհը՝ պահանջելով, որ ավտոբուսային համար 59 երթուղին չհանվի։ Բնակիչները ճանապարհը բացեցին միայն պաշտոնյանների գյուղ այցից հետո։
Հիշեցնենք, որ երեկ Պռոշյան և Քասախ համայնքի բնակիչները կառավարությունում հանդիպել էին պատկան մարմինների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման արդյունքում Պռոշյանի տրանսպորտի հարցը մասամբ լուծվել է՝ համար 25 երթուղին շրջադարձ կանի ՊՆ նախկին շենքի մոտից, իսկ Քասախը սպասարկող համար 59 երթուղին հանվում է։ Ապրիլի 5-ից Պռոշյանի և Քասախի բնակիչները պարբերաբար փակում են Երևան-Աշտարակ ճանապարհը՝ պահանջելով լուծել տրանսպորտի հարցը։
Մանրամասները՝ տեսանյութում։