Աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանի 90-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվի ՀՀ ԳԱԱ-ում

Լուրեր

31.03.2025 | 22:59
Հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը
31.03.2025 | 22:49
Ինդոնեզիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
31.03.2025 | 22:35
Շվեդիան Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթն է հատկացնում պատերազմի մեկնարկից ի վեր
31.03.2025 | 22:22
ՌԴ գլխավոր դատախազությունն առաջարկում է դադարեցնել երկրում «Թալիբան»-ի գործունեության արգելքը
31.03.2025 | 22:07
Հայաստանում Կիպրոսի դեսպանի հետ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները
31.03.2025 | 21:47
Ուկրաինան և ԱՄՆ-ն առաջին անգամ մանրամասն քննարկել են օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի նախագիծը
31.03.2025 | 21:28
Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը
31.03.2025 | 21:14
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.03.2025 | 20:53
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
31.03.2025 | 20:43
Հայտնի է «Գոնկուր» գրական մրցանակի հայաստանյան հաղթողը
31.03.2025 | 20:30
Հանգիստ նստե՛ք տեղներդ․ Սերժ Սարգսյանը կորոշի՝ Գյումրիի քաղաքապետն ով է լինելու․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2025 | 20:17
Բաքուն Գերմանիայի դեսպանին կանչել ԱԳՆ ու ներողություն է պահանջում Շտայնմայերի կողմից Արցախի դրոշի լուսանկարի հրապարակման համար
31.03.2025 | 20:05
Վահագն Խաչատուրյանը և Գերմանիայի նախագահն այցելել են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
31.03.2025 | 19:44
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Նիկոլա Սարկոզիի հետ
31.03.2025 | 19:30
ՔՊ-ից նյարդային արձագանքեցին արցախցիների հանրահավաքին՝ փոխանակ հասկանալու, ինչն է հրապարակ հանել․ Հայկ Խանումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սույն թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 15։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կմեկնարկի «Ամենածանր միջուկներ և ատոմներ» միջազգային գիտաժողովը՝ նվիրված աշխարհահռչակ հայազգի գիտնական, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանի 90-ամյակին․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

Գիտաժողովը համանախագահում են Յուրի Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Յուրի Հովհաննիսյանը կներկայացնի իր երկարամյա գիտական գործունեության արդյունքները, կանդրադառնա ոլորտի մարտահրավերներին։

Հոբելյանական գիտաժողովը միավորել է անվանի գիտնականների ԱՄՆ-ի Նոտր Դամի համալսարանից, Շվեյցարիայի Փոլ Շերրերի ինստիտուտից, Իսրայելի Թել Ավիվի համալսարանից, Ռուսաստանի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտից, Լեհաստանի Միջուկային հետազոտությունների միջազգային կենտրոնից։
Գիտաժողովը կշարունակվի մինչև ապրիլի 29-ը ներառյալ։ Այդ ընթացքում գիտնականները կներկայացնեն իրենց հետազոտությունների արդյունքներն ամենածանր տարրերի ֆիզիկական և քիմիական հատկությունների սինթեզման և ուսումնասիրության վերաբերյալ:

Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանը և Տեսական և կիրառական ֆիզիկայի միջազգային միությունը (IUPAP):