Զոնիանա
Գիւղ | |
---|---|
Զոնիանա | |
Ζωνιανά | |
Երկիր | Յունաստան |
Շրջան | Կրետէ |
ԲԾՄ | 630 մեթր |
Բնակչութիւն | 1 206 (2021-ի մարդահամար) մարդ |
Հեռախօսային ցուցանիշ | +30 28340 |
Փոստային ցուցանիշ | 740 51 |
Զոնիանա․ (յուն․՝ Ζωνιανά)․ Կրետէի Ռեթիմնօ նահանգին Միլոբոթամոս գաւառի լեռնային գիւղ։ Իրաքլիոնէն 43 քլ հեռու է եւ կը գտնուի անոր արեւմուտքը, հարաւ-արեւմուտքը, իսկ Ռեթիմնոյէն 52 քլ հեռու է եւ կը գտնուի անոր արեւելքը, հարաւ-արեւելքը։ Զոնիանայի հարաւ եւ հարաւ-արեւելքը կը գտնուի Զոմինթոս լեռնադաշտը՝ Ք․Ա․ 2-րդ հազարամեակի Մինոասեան քաղաքակրթութեան կարեւոր կեդրոններէն։
Ընդհանուր տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դիրքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Զոնիանա կը գտնուի Փսիլորիթիս լեռնաշղթային (Իդի լեռ) լանջին, ծովու մակերեսէն 630 մ․ բարձրութեան վրայ։ Մնայուն բնակչութեան թիւն է 1 206 (2021-ի մարդահամար)։ Գիւղին մուտքին կը գտնուի Սֆենդոնի քարայրը։
Անունը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գիւղը Զոնիանա չանուանուած, ունեցած է երկու անուն եւս։ Զուլիանա՝ Զա հովիւին անունէն (անոր սեռական հոլովումը կու տայ Զու բառը Ζα / Ζου), որ այդ վայրին մէջ ջուր գտաւ, ինչպէս նաեւ Զութոլաքոս, որ կը նշանակէ «սթու Զու թօ լաքօ» (στου Ζου το λάκκο / Զուին հորը)։ Նաեւ, անունը կապուած է տեղական ասացուածքի մը՝ «Զոնէ Թէէ» Ζώνε Θεέ, որ կը նշանակէ՝ «Լսէ, Աստուած իմ»։